Համարը 
ՀՕ-222
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.11.04/6(06)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.09.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.10.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի

սեպտեմբերի 14-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» և «ա2» ենթակետերով`

«ա1) ավտոբուս է համարվում փոքր, միջին և բարձր դասի` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված, 17 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ` վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոցը.

ա2) միկրոավտոբուս է համարվում հատուկ փոքր դասի` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված, 9-16 նստատեղ ունեցող (ներառյալ` վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոցը.»:

 

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի «գ» ենթակետի «ավտոբուսի» բառից հետո ավելացնել «կամ միկրոավտոբուսի» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հաստատագրված վճարի ամսական չափը (դրամական արտահայտությամբ) հաշվարկվում է ելակետային տվյալի (տվյալների) և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի`

- 2000-ապատիկի չափով` թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար,

- 100-ապատիկի չափով` ավտոբուսների և միկրոավտոբուսների համար:»:

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի անսարքության դեպքում վճարողն այն կարող է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխարինել այլ տրանսպորտային միջոցով:

Սույն կետով սահմանված դեպքերում հաստատագրված վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով փոխարինված տրանսպորտային միջոցի ելակետային տվյալները:»:

 

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի «ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար` նստատեղերի քանակը» բառերը փոխարինել «ավտոբուսներով և միկրոավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար`

ա) նստատեղերի քանակը,

բ) ամսվա ընթացքում տրանսպորտային գործունեության իրականացման օրերի թիվը, որն ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար չի կարող պակաս լինել տրանսպորտի բնագավառի լիազորված մարմնի կողմից հաստատված չվացուցակի օրերի թվից:» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`

ա) ուղևորների կանոնավոր փոխադրումների երթուղիների համար`

միջշրջանային, այդ թվում`

- շրջանների հետ 0.7

- Ստեփանակերտ քաղաքի հետ 1.0

ներշրջանային 0.6

ներքաղաքային, այդ թվում`

- Ստեփանակերտ քաղաքում 1.1

- մնացած քաղաքներում 0.7

միջպետական, այդ թվում`

- Հայաստանի Հանրապետության հետ 1.5

- Հայաստանի Հանրապետությունից դուրս 4.0

բ) ավտոբուսներով ներհանրապետական երթուղիների

սպասարկման համար` լրացուցիչ 0.8»:

 

Հոդված 6. Օրենքի 96-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Տրանսպորտի բնագավառի լիազորված մարմինը հաստատված չվացուցակների և դրանցում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ է ներկայացնում հարկային մարմին` տասնօրյա ժամկետում:

Սույն կետով սահմանված տեղեկությունների ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի հետ:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին հաջորդող ամսվա մեկից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

22 հոկտեմբերի 2005թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-222