Համարը 
թիվ 20
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ  ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվը 
09.03.2004
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
09.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.04.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«11» մարտի 2004թ.

Պետական գրանցման թիվ 249

ԼՂՀ արդարադատության նախարար

Ռ. Հայրապետյան

 

Լ Ե Ռ Ն Ա Յ Ի Ն  Ղ Ա Ր Ա Բ Ա Ղ Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ֆ Ի Ն Ա Ն Ս Ն Ե Ր Ի  Ե Վ  Է Կ Ո Ն Ո Մ Ի Կ Ա Յ Ի  Ն Ա Խ Ա Ր Ա Ր

 

09 մարտի 2004թ.

թիվ 20

ք. Ստեփանակերտ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ, 16-րդ և 18-րդ հոդվածների կիրարկումն ապահովելու համար  հ ր ա մ ա յ ու մ  ե մ`

Հաստատել.

ա/ «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման և ամփոփման ընդհանուր պայմանները» (Հավելված 1),

բ/ «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը» (Հավելված 2),

գ/ «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգը (Հավելված 3):

 

 

ՆԱԽԱՐԱՐ`

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2004 թվականի

մարտի 9-ի

N 20 հրամանի

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների (այսուհետև` հիմնարկներ) ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման և ամփոփման ընդհանուր պայմանները:

2. Սույն ընդհանուր պայմանների իմաստով.

1) Հաշվետվություններ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման, ինչպես նաև հիմնարկների ֆինանսական գործունեության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` որոշակի պարբերականությամբ և տեսքով (բովանդակությամբ) ներկայացվող վերլուծական և (կամ) թվային տեղեկատվությունը:

2) Հաշվետու ժամանակահատված է համարվում տվյալ ֆինանսական տարվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում իրականացված գործառույթների վերաբերյալ, կամ որի ավարտի դրությամբ ներկայացվում է հաշվետվությունը:

3) Հաշվետու ժամանակահատվածի ավարտ է համարվում հաշվետու ժամանակահատվածի վերջին օրացուցային օրը:

4) Հաշվետվության ներկայացման վերջնական ժամկետ է համարվում հաշվետու ժամանակահատվածին հաջորդող այն օրը, որի ավարտի դրությամբ հաշվետու մարմինների կողմից հաշվետվությունները պետք է ներկայացված լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

5) Հաշվետու մարմիններ են համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետև` բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ, կրճատ` ԲԳԿ), դրանց ենթակա հիմնարկները (այսուհետև` հիմնարկներ) և բյուջեների եկամուտների հավաքագրման համար պատասխանատու մարմինները:

 

II. Հաշվետվությունների կազմն ու բովանդակությունը

 

3. Հաշվետվությունները, որպես կանոն, ներկայացվում են 3 հիմնական մասերով`

1) տիտղոսային մաս,

2) թվային մաս և

3) վերլուծական մաս:

4. Հաշվետվության տիտղոսային մասում ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը`

1) հաշվետվության անվանումը,

2) հղում տվյալ հաշվետվության օրինակելի ձևին,

3) տեղեկություններ հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ (որպես հաշվետու ժամանակահատվածի սկիզբ` հաշվետու տարվա առաջին օրը, և որպես հաշվետու ժամանակահատվածի ավարտ` հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող օրը),

4) հաշվետու մարմնի անվանումը և փոստային հասցեն,

5) հաշվետու մարմնի տեղաբաշխման շրջանի և (կամ) համայնքի կոդը` ըստ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման,

6) եթե հաշվետու մարմինը չի հանդիսանում ԲԳԿ, ապա նշվում է վերջինիս վերադաս ԲԳԿ-ի անվանումը և կոդը ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման,

7) հաշվետու մարմնին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը և համապատասխան գանձապետական հաշվի համարը,

8) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խումբը, ենթախումբը և ծրագրի անվանումը,

9) հաշվետվության թվային մասում ներկայացված ցուցանիշների չափման միավորը,

10) հաշվետվության կազմման օրը, ամիսը և տարեթիվը, հաշվետու մարմնի ղեկավարի և գլխավոր հաշվապահի անունը, ազգանունը, ստորագրությունն ու հաշվետու մարմնի կնիքը:

5. Հաշվետվության թվային մասն արտացոլում է հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ, տվյալ ժամանակահատվածի կտրվածքով, բյուջեների կատարման, ինչպես նաև հիմնարկների ֆինանսական գործունեության վերաբերյալ թվային ցուցանիշները` բացարձակ արտահայտությամբ:

6. Թվային մասում ցուցանիշները ներկայացվում են տվյալ ֆինանսական տարվա սկզբից աճողական կարգով, ընդ որում փաստացի ցուցանիշներին զուգահեռ ներկայացվում են նաև այդ ցուցանիշների գծով` հաշվետու տարվա համար սահմանված համապատասխան ծրագրային ցուցանիշները, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ ծրագրային ցուցանիշներում կատարված բոլոր փոփոխությունները:

7. Հաշվետվության թվային մասերը ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված օրինակելի ձևերին համապատասխան:

8. Հաշվետվության վերլուծական մասն արտահայտում է հաշվետվության թվային մասում ներկայացված ցուցանիշների ամփոփ վերլուծությունը` այդ թվում հիշյալ ցուցանիշների ծրագրային և փաստացի մեծությունները, դրանց շեղումները և այդ շեղումների պատճառները, ինչպես նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշների հետ համեմատական վերլուծությունը:

9. Վերլուծական մասում դրամական արտահայտությամբ ներկայացվող ցուցանիշներին զուգահեռ, հնարավորության դեպքում ներկայացվում են նաև վերջիններիս ծավալային ցուցանիշները (բնաիրային կամ այլ արտահայտությամբ):

10. Այն դեպքում, երբ հաշվետվության թվային մասում առկա են ծրագրային և փաստացի ցուցանիշների շեղումներ, որոնք ի հայտ են եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից օրենքների (համայնքի ավագանու կողմից որոշումների), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից որոշումների (համայնքի ղեկավարի կողմից որոշումների) ընդունման կամ համապատասխան միջազգային (այդ թվում նաև վարկային) պայմանագրերում և համաձայնագրերում փոփոխությունների և լրացումների կատարման արդյունքում, ապա հաշվետվության վերլուծական մասում նշվում են այդ իրավական ակտերի (փաստաթղթերի) անվանումները և դրանց ընդունման հետևանքով նշված ցուցանիշների շեղումների հիմնավորվածությունը:

11. Կախված ներկայացվող հաշվետվությունների նպատակներից, հաշվետվությունների առանձին տեսակներ կարող են չպարունակել վերլուծական մաս, ընդ որում, հաշվետվությունների առանձին տեսակների վերլուծական մասի կազմն ու բովանդակությունը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

III. Հաշվետվությունների ամփոփումն ու ներկայացումը

 

12. Ըստ ներկայացման պարբերականության հաշվետվությունները լինում են.

1) օպերատիվ հաշվետվություններ,

2) տարաժամկետ հաշվետվություններ:

13. Օպերատիվ հաշվետվությունները ներկայացվում են ամենօրյա պարբերականությամբ և դրանցում արտացոլվում է հաշվետու մարմնի կողմից տվյալ օրվա ընթացքում իրականացված որոշակի գործառույթի (ների) կամ վերջինիս տրամադրության տակ գտնվող որոշակի ակտիվի (ների) շարժի մասին տեղեկատվությունը:

14. Օպերատիվ հաշվետվությունների համար հաշվետու ժամանակահատվածի ավարտ է համարվում տվյալ աշխատանքային օրվա ավարտը, իսկ հաշվետվությունների ներկայացման վերջնական ժամկետ է համարվում հաշվետու օրվան հաջորդող առավոտյան ժամը 10-ը:

15. Տարաժամկետ հաշվետվությունները ներկայացվում են շաբաթական, ամսական, եռամսյակային և (կամ) տարեկան պարբերականությամբ և դրանցում արտացոլվում է հաշվետու մարմնի կողմից` հաշվետու ժամանակահատվածի ընթացքում իրականացված որոշակի գործառույթի (ների) կամ վերջինիս տրամադրության տակ գտնվող որոշակի ակտիվի (ների) (պասսիվների) շարժի մասին տեղեկատվությունը:

16. Տարաժամկետ հաշվետվությունների համար հաշվետվությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք (այսուհետև ՏԳԲ) ներկայացման ժամկետ է համարվում `

1) շաբաթական պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար` հաշվետու շաբաթվան հաջորդող շաբաթվա երկրորդ աշխատանքային օրվա ավարտը,

2) ամսական պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար (ներառյալ համայնքների մասով ներկայացվող հաշվետվությունները)` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 27-ը,

3) եռամսյակային պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար (ներառյալ համայնքների մասով ներկայացվող հաշվետվությունները)` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը,

4) տարեկան պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար` մինչև հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը (համայնքների մասով` համայնքի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո` 10-օրյա ժամկետում):

ՏԳԲ-ների, ինչպես նաև առանձին ԲԳԿ-ների կողմից հաշվետվությունների ներկայացման ժամկետները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

17. Հաշվետվությունները, որպես կանոն ներկայացվում են գրավոր փաստաթղթի տեսքով: Հաշվետվությունների առանձին տեսակներ` սահմանված դեպքերում կարող են ներկայացվել էլեկտրոնային հաղորդագրությունների տեսքով:

18. Պետական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվում հետևյալ կարգով`

1) հաշվետու մարմինները` տվյալ հաշվետվությունների կազմման համար սահմանված օրինակելի ձևերին համապատասխան կազմում և հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 10-օրյա ժամկետում (տարեկան հաշվետվությունների դեպքում` մինչ հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը) իրենց սպասարկող ՏԳԲ են ներկայացնում համապատասխան հաշվետվություններ 2 օրինակից,

2) ՏԳԲ-ում ստուգվում է տվյալ հաշվետվության մեջ զետեղված տեղեկատվության համապատասխանությունը ՏԳԲ-ում առկա համապատասխան ցուցանիշների հետ, և համապատասխանության դեպքում 2-օրյա ժամկետում (տարեկան հաշվետվությունների դեպքում` 5-օրյա ժամկետում) հաստատում են հաշվետվությունների 2 օրինակները դրանցից 1-ը հետ վերադարձնելով հաշվետու մարմնին,

3) անհամապատասխանությունների առկայության դեպքում ՏԳԲ-ն հետ է վերադարձնում հաշվետվությունը առանց հաստատման, վերջինիս դարձերեսին նշելով չհաստատման պատճառը,

4) ՏԳԲ-ների կողմից, ամփոփվում է սույն կետի 1)-ից 3) ենթակետերի համաձայն ներկայացված և հաստատված հաշվետվությունների թվային մասում առկա տեղեկատվությունը և մինչ տվյալ հաշվետվության ներկայացման համար սահմանված վերջնական ժամկետի ավարտը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (Կենտրոնական գանձապետարան):

19. Սույն կարգի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հաշվետվությունները ամփոփվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում և ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

20. Սույն կարգի 19-րդ կետի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն հաշվետվությունների ներկայացման վերջնական ժամկետ է համարվում`

ա/ ամսական հաշվետվությունների դեպքում` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա ավարտը,

բ/ եռամսյակային հաշվետվությունների դեպքում` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը կայանալիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության վերջին նիստի նախորդ օրը,

գ/ տարեկան հաշվետվությունների դեպքում` մինչև հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա ապրիլ ամսվա երրորդ չորեքշաբթին:

21. Սույն ընդհանուր պայմանների համաձայն ներկայացվող հաշվետվությունների ամփոփումն իրականացվում է ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման առանձին մարմինների, գործառական դասակարգման առանձին ծրագրերի և տնտեսագիտական դասակարգման առանձին տարրերի` պարզ հանրագումարի եղանակով, ապահովելով հաշվետու մարմինների միջև փոխադարձ հաշվարկների չեզոքացումը:

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2004 թվականի

մարտի 9-ի

N 20 հրամանի

 

ՑԱՆԿ

 

ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

N

Հաշվետվությունների առանձին տեսակները

1.

Հաշվետվություն հիմնարկի ֆինանսատնտեսական գործունեության մասին

2.

Հաշվետվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին

3.

Հաշվետվություն համայնքի բյուջեի կատարման մասին

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2004 թվականի

մարտի 9-ի

N 20 հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հրահանգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների առանձին տեսակների կազմման, ներկայացման և ամփոփման առանձնահատկությունները:

2. Սույն հրահանգում հասկացություններն օգտագործվում են նույն իմաստով ինչ «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման և ամփոփման ընդհանուր պայմաններում» (այսուհետև` Ընդհանուր պայմաններ):

 

II. Հիմնարկի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման և ամփոփման առանձնահատկությունները

 

3. Հիմնարկի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունն իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում հիմնարկի կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության մասին թվային և վերլուծական տեղեկատվություն (հաշվետվություն):

4. Հաշվետու մարմիններ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ու դրանց ենթակա հիմնարկները:

5. Հաշվետվությունը կազմվում, ամփոփվում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (այսուհետև` Նախարարություն) է ներկայացվում ամսական, եռամսյակային և տարեկան պարբերականությամբ:

6. Հաշվետվության կազմման, ամփոփման և ներկայացման համար գործում են Ընդհանուր պայմաններով` համապատասխան հաշվետվությունների ներկայացման համար սահմանված պահանջները, ընդ որում հաշվետվությունները ներկայացվում են ընդհանուր պայմանների 18-րդ կետի պահանջներին համապատասխան:

7. Հիմնարկի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը ներկայացվում է հետևյալ մասերով`

1) վերլուծական մաս` պետական մարմնի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ նկարագրի վերաբերյալ, դրանք են`

ա) գործունեության նպատակները,

բ) խնդիրները, որոնց իրագործումը հնարավորություն կընձեռնի հասնել նպատակներին,

գ) ծրագրերը, որոնք նպատակաուղղված են խնդիրների իրագործմանը, դրանց նկարագրությունը և ծրագրի յուրաքանչյուր բաղկացուցչի համար առաջարկվող քանակական և որակական ցուցանիշների սահմանումը,

դ) ֆինանսական` արտաբյուջետային և (կամ) բյուջետային միջոցները,

ե) մարդկային ռեսուրսները.

զ) թվային մասերում ներկայացված ցուցանիշների վերլուծությունը` Ընդհանուր պայմանների 10-ից 13-րդ կետերի պահանջներին համապատասխան,

2) թվային մաս հիմնարկի կողմից հաշվետու ժամանակահատվածում հավաքված բյուջետային եկամուտների մասին (եթե այդպիսի գործառույթներ իրականացնելու իրավասությամբ օժտված է տվյալ հիմնարկը)` օրինակելի ձև Հ-1-ին և դրա լրացման պահանջներին համապատասխան (կցվում են),

3) թվային մաս հիմնարկի կողմից հաշվետու ժամանակահատվածում ստանձնած բյուջետային պարտավորությունների, կատարված բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին` օրինակելի ձև Հ-2-ին և դրա լրացման պահանջներին համապատասխան (կցվում են)

4) թվային մաս հիմնարկի արտաբյուջետային եկամուտների գոյացման և տնօրինման մասին` օրինակելի ձև Հ-3-ին և դրա լրացման պահանջներին համապատասխան (կցվում են),

5) թվային մաս պետության (համայնքի) կարիքների համար իրականացված գնումների մասին` օրինակելի ձև Հ-4-ին և դրա լրացման պահանջներին համապատասխան (կցվում են),

6) թվային մաս հաշվետու ժամանակահատվածի ընթցքում հիմնարկի դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների շարժի վերաբերյալ` օրինակելի ձև Հ-5-ին համապատասխան (կցվում է),

7) թվային մաս հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հիմնարկի ոչ ֆինանսական ակտիվների շարժի վերաբերյալ` օրինակելի ձև Հ-6-ին և Հ-7-ին համապատասխան (կցվում են),

8) հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հիմնարկի ամփոփ հաշվեկշիռը` ըստ ակտիվների և պասսիվների` օրինակելի ձև Հ-8-ին համապատասխան (կցվում է),

9) տեղեկանք ընթացիկ ֆինանսական տարվա մնացած (հաշվետու ժամանակահատվածի ավարտից հաշված մինչ տարեվերջ) ժամանակահատվածի համար հիմնարկի սպասվող եկամուտների և ծախսերի կանխատեսումների վերաբերյալ:

Վերջինս ներկայացվում է հետևյալ ձևով`

ա) թվային մաս` օրինակելի ձև Հ-9-ին համապատասխան (կցվում է),

բ) վերլուծական մաս, որտեղ ներկայացվում է այն ամփոփ գործողությունների նկարագրությունը, որոնց իրագործման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ծրագրավորված եկամուտները և ծախսերը:

10) տեղեկանք հիմնարկին սպասարկող ՏԳԲ-ում հիմնարկի հաշվի մնացորդի վերաբերյալ` օրինակելի ձև Հ-10-ին համապատասխան (կցվում է):

8. Հիմնարկի ֆինանսատնտեսական գործունեության մասին ամսական հաշվետվությունն իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում (ամսում) հիմնարկի կողմից ստացված (հավաքված) եկամուտների, ստանձնած պարտավորությունների, կատարված ծախսերի և պարտքերի մասին թվային տեղեկատվություն, որում ներկայացվում է միայն սույն հրահանգի 7-րդ կետի «2», «3» և «9» ենթակետերում նշված տեղեկատվությունը:

9. Հիմնարկի ֆինանսատնտեսական գործունեության մասին եռամսյակային հաշվետվության մեջ ներկայացվում է միայն սույն հրահանգի 7-րդ կետի «2», «3», «4», «8» և «9» ենթակետերում նշված տեղեկատվությունը:

10. Հիմնարկի ֆինանսատնտեսական գործունեության մասին տարեկան հաշվետվության մեջ ներկայացվում է սույն հրահանգի 7-րդ կետում նշված ողջ տեղեկատվությունը:

 

III. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության կազմման, ներկայացման և ամփոփման առանձնահատկությունները

 

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունն իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին օրենքի կատարման մասին թվային և վերլուծական տեղեկատվություն (հաշվետվություն):

12. Հաշվետու մարմին է հանդիսանում Նախարարությունը:

13. Հաշվետվությունը կազմվում, ամփոփվում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացվում եռամսյակային և տարեկան պարբերականությամբ:

14. Հաշվետվության կազմման, ամփոփման և ներկայացման համար գործում են Ընդհանուր պայմանների` համանման (եռամսյակային և տարեկան) հաշվետվությունների ներկայացման համար սահմանված պահանջները, ընդ որում հաշվետվությունները ներկայացվում են Ընդհանուր պայմանների 19 և 20-րդ կետերի պահանջներին համպատասխան:

15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության վերլուծական մասը ներառում է հաշվետու ժամանակաշրջանի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մակրոտնտեսական իրավիճակի և տնտեսական քաղաքականության արդյունքների, իրագործված հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների, պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի վերլուծությունները, ընդ որում`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մակրոտնտեսական իրավիճակի և հաշվետու տարվա ընթացքում տնտեսական քաղաքականության արդյունքների վերաբերյալ վերլուծությունը ներառում է հաշվետու ժամանակաշրջանի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների, ինչպես նաև տնտեսական քաղաքականության արդյունքների վերլուծությունը:

2) հաշվետու ժամանակաշրջանում իրագործված հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների վերլուծության ենթաբաժնում առանձին գլուխների տեսքով ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հարկային և բյուջետային օրենսդրության մեջ իրականացված փոփոխությունների, ինչպես նաև պետական ծախսերի կառավարման բնագավառում քաղաքականության հիմնական ուղղությունների վերլուծությունը,

3) հաշվետու ժամանակաշրջանի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վերլուծությունը ներառում է պետական բյուջեի եկամտային մասի կատարման վերլուծությունը, որտեղ ներկայացվում է բյուջեով նախատեսված յուրաքանչյուր եկամտատեսակի գծով համապատասխան ցուցանիշների վերլուծությունը:

4) հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջեի ծախսերի վերլուծությունը ներառում է պետական բյուջեի ծախսային մասի կատարման վերլուծությունը ըստ դրանց տնտեսագիտական և գործառական դասակարգման:

5) Հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջեի դիֆիցիտի վերլուծությունը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեի դեֆիցիտի, ինչպես նաև դրա ֆինանսավորման նպատակով ներքին և արտաքին աղբյուրներից ֆինանսական միջոցների ներգրավման և այդ միջոցների օգտագործման ցուցանիշների վերլուծությունը:

16. Սույն հրահանգի 15-րդ կետում նշված վերլուծական տեղեկատվությունը կազմվում և ներկայացվում է Ընդհանուր պայմանների 8-ից 11-րդ կետերին համապատասախան:

17. Հաշվետվության թվային մասը ներկայացվում է Ընդհանուր պայմանների 5-ից 7-րդ կետերին և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի` պետական բյուջեի անբաժան մաս հանդիսացող հավելվածներին համապատասխան:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների, չափերի և հիմնավորվածության վերաբերյալ հաշվետվությունը թվային մասում ներկայացվում է առանձին տեղեկանքով: Ընդ որում, տեղեկանքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կատարված ծախսերը ներկայացվում են` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական և տնտեսագիտական դասակարգման առանձին տարրերի:

19. Նախորդ տարիների պարտքերի մարման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը թվային մասում ներկայացվում է` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական և տնտեսագիտական առանձին տարրերի:

20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի վերլուծական և թվային բաժիններում առանձին հավելվածների ձևով ներկայացվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների և վերջիններիս ենթակայությամբ գործող հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման մասին ամփոփ հաշվետվությունները` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական և տնտեսագիտական դասակարգման առանձին տարրերի:

21. Հաշվետվության կազմման համար հիմք են ծառայում սույն հրահանգի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված` պետական մարմինների և վերջիններիս ենթակայությամբ գործող հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեության մասին եռամսյակային և տարեկան հաշվետվություններում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված հատկացումների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններում ներկայացված, ինչպես նաև պաշտոնական այլ աղբյուրներից ստացված վերլուծական և թվային տեղեկատվությունը:

 

IV. Համայնքի բյուջեի կատարման մասին հաշվետվության կազմման, ներկայացման և ամփոփման առանձնահատկությունները

 

22 . Համայնքի բյուջեի կատարման մասին հաշվետվությունն իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում Համայնքի բյուջեի կատարման մասին թվային և վերլուծական տեղեկատվություն (հաշվետվություն):

23. Հաշվետու մարմիններ են հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց ենթակայությամբ գործող հիմնարկները:

24. Տեղական գանձապետական բաժանմունքների կողմից հաշվետվությունները ամփոփվում և Նախարարություն է ներկայացվում եռամսյակային և տարեկան պարբերականությամբ:

25. Հաշվետվության կազմման, ամփոփման և ներկայացման համար գործում են Ընդհանուր պայմանների` համանման (եռամսյակային և տարեկան) հաշվետվությունների ներկայացման համար սահմանված պահանջները, ընդ որում հաշվետվությունները ներակայացվում են Ընդհանուր պայմանների 18-րդ կետի պահանջներին համապատասխան:

26. Համայնքի բյուջեի կատարման մասին հաշվետվության վերլուծական մասը ներառում է`

1) հաշվետու ժամանակաշրջանի համար համայնքի բյուջեի եկամուտների վերլուծությունը, որտեղ ներկայացվում է բյուջեով նախատեսված յուրաքանչյուր եկամտատեսակի գծով համապատասխան ցուցանիշների վերլուծությունը:

2) հաշվետու ժամանակաշրջանի համար համայնքի բյուջեի ծախսերի վերլուծությունը, որտեղ ներկայացվում է համայնքի բյուջեի ծախսերի գծով համապատասխան ցուցանիշների վերլուծությունը` ըստ դրանց տնտեսագիտական և գործառական դասակարգման համապատասխան տարրերի:

3) տեղեկություններ հաշվետու ժամանակահատվածում համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով,

4) տեղեկություններ` հաշվետու ժամանակահատվածում բյուջեի պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ,

5) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

27. Սույն հրահանգի 26-րդ կետում նշված վերլուծական տեղեկատվությունը կազմվում և ներկայացվում է Ընդհանուր պայմանների 8-ից 11-րդ կետերին համապատասխան:

28. Հաշվետվության թվային մասը ներկայացվում է Ընդհանուր պայմանների 5-ից 7-րդ կետերին համապատասխան` օրինակելի ձև Հ-11 (կցվում է), ընդ որում թվային մասը ներկայացվում է տվյալ տարվա համայնքի բյուջեի հավելվածներին համապատասխան:

29. Համայնքի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի վերաբերյալ հաշվետվությունը թվային մասում ներկայացվում է առանձին հավելվածով:

 

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Օրինակելի ձև Հ-1-ի

 

Օրինակելի ձև Հ-1-ը լրացվում է հետևյալ կերպ.

1. Աղյուսակի «Ա» սյունակում լրացվում են բյուջետային եկամուտների դասակարգման համապատասխան տարրերի անվանումը` տվյալ տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքին կամ համայնքի բյուջեին համապատասխան: Հաշվետվության մեջ կարող են չներառվել վերոհիշյալ դասակարգման այն տարրերը, որոնց գծով տվյալ հիմնարկի կողմից եկամուտներ չեն ստացվել: Դրա հետ մեկտեղ, աղյուսակում հանրագումարային տողերի (օրինակ` «Ոչ հարկային եկամուտներ», «Կապիտալ գործառնությունից եկամուտներ» լրացումը` այդ աղյուսակում դրանց վերաբերող լրացված տարրերի առկայության դեպքում պարտադիր է):

2. Աղյուսակ «Ը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ (տարեսկզբից աճողական կարգով) հիմնարկի կողմից հավաքագրված և համապատասխան բյուջե փոխանցված եկամուտները:

 

 

 

Օրինակելի ձև Հ-1

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԻ) ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

01.________--01.___________ժամանակահատվածի համար

 

1. Հիմնարկի անվանումը______________

2. Փոստային հասցեն ________________

3. Հիմնարկի տեղաբաշխման շրջանի և համայնքի կոդն ըստ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման
   

 

4. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը_________________________

5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը_____

6. Հիմնարկի ՏԳԲ-ում հաշվառման համարը

   
7. Եկամուտների պատկանելությունը` (ԼՂՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2)
    

8. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կոդը ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման

   
9. Չափի միավորը` հազար դրամ

Բյուջետային եկամուտների դասակարգման հոդվածների անվանումները

Տարեսկզբին հաստատված ծրագրային ցուցանիշը

Փոփոխություններ ծրագրային ցուցանիշներում

Ճշտված ծրագրային ցուցանիշներ

Ստացված եկամուտներ

Տարեկան

Հաշվետու եռամ-սյակի

Տարեկան

Հաշվետու եռամ-սյակի

Տարեկան

Հաշվետու եռամ-սյակի

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ=Բ+Դ

Է=Գ+Ե

Ը

Ընդամենը եկամուտներ

             

այդ թվում

             

Ընթացիկ եկամուտներ

             

այդ թվում

             

Հարկային եկամուտներ և տուրքեր

             

Եկամտահարկ

             

Հողի հարկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի համար

             

Գույքահարկ համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար

             

Հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ

             

Տուրքեր

             

Պետական տուրք

             

Տեղական տուրքեր

             

Ոչ հարկային եկամուտներ

             

համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարներ

             

համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ

              

վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ

             

Համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ ժառանգության իրավունքով համայնքին որպես սեփականություն անցած գույքի օտարումից եկամուտներ

             

Համայնքի սեփականություն համարվող հիմնական միջոցների /այդ թվում` հողերի/ և ոչ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ, այդ թվում` համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից եկամուտներ

              

Տեղական վճարներ

             

Համայնքային հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող վճարներ

             

համայնքի կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից կատարվող մասհանումներ

             

Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջե մուտքագրվող ոչ հարկային այլ եկամուտներ

             

Պաշտոնական տրանսֆերտներ

             

 այդ թվում

             

Պետական բյուջեից տրամադրվող դոտացիաններ

             

Ընդամենը եկամուտներ և պաշտոնական տրանսֆերտներ

             

Դեֆիցիտ

             

ֆոնդային բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

             

 

«___» «______________» 200_թ.

 

ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ     ___________________    _____________

                                              (ստորագրություն)         (Ա.Հ.Ա.)

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ    ___________________     _____________

                                             (ստորագրություն)           (Ա.Հ.Ա.)

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Օրինակելի ձև Հ-2-ի

 

Օրինակելի ձև Հ-2-ը լրացվում է հետևյալ կերպ.

 

1. Աղյուսակի «Ա» սյունակում լրացվող տողի համարը պետք է կազմված լինի նույն աղյուսակի «Բ» սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրին համապատասխանող հատվածի, ենթահատվածի, գլխի, ենթագլխի, պարագրաֆի, ենթապարագրաֆի և մասի համարներից` ըստ հերթականության: Օրինակ` «Պետական ոչ առևտրային հատվածի ոչ ֆինանսական կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» տարրի առջև պետք է գրվի 1132220 թիվը` որտեղ առաջին 1-ը` հատվածի, երկրորդ 1-ը` ենթահատվածի, 3-ը` գլխի, 2-ները համապատասխանաբար ենթագլխի, պարագրաֆի և ենթապարագրաֆի, իսկ 0-ն` մասի համարներն են: Համանման` «Կապիտալ նորոգման ծախսեր» տարրի դիմաց պետք է գրվի 1220000 թիվը, «Նպաստներ» տարրի դիմաց` 1144000 և այլն:

2. Աղյուսակի «Բ» սյունակում լրացվում են բյուջետային ծախսերի դասակարգման համապատասխան տարրերի անվանումը: Հաշվետվության մեջ կարող են չներառվել վերոհիշյալ դասակարգման այն տարրերը, որոնց գծով` տվյալ ծրագրի շրջանակներում ծախսեր չեն կատարվել: Դրա հետ մեկտեղ, աղյուսակում հանրագումարային տողերի (օրինակ` «Ընթացիկ ծախսեր», «Ընթացիկ տրանսֆերտներ` ընդամենը», «Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ», «Ապրանքների ձեռքբերում», «Կապիտալ ծախսեր», «Կապիտալ ներդրումներ» և այլն) լրացումը` այդ աղյուսակում դրանց վերաբերող լրացված տարրերի առկայության դեպքում պարտադիր է:

3. Աղյուսակի «Գ» սյունակում լրացվում է նույն աղյուսակի «Բ» սյունակում նշվող բյուջետային ծախսերի դասակարգման տարրին համապատասխանող հոդվածի համարը: Օրինակ` «Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր» տարրի դիմաց գրվում է 2800 թիվը:

4. Կոնկրետ ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) ձեռք բերման հետ կապված հարկերի (օրինակ` ավելացված արժեքի հարկի) վճարման ծախսերը հաշվետվության մեջ արտացոլվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման նույն հոդվածներով որոնցով արտացոլվում են նաև այդ ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) ձեռք բերման ծախսերը:

5. Աղյուսակի «Դ» սյունակում լրացվում է տվյալ տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով (համայնքների դեպքում` համայնքի բյուջեով) նախատեսված տարեկան հատկացումները:

6. Համայնքի բյուջեների մասով հաշվետվություն ներկայացնելիս Աղյուսակի «Ե», «Զ» և «Է» սյունակները չեն լրացվում:

7. Աղյուսակի «ԺԲ» սյունակում լրացվում են տարեսկզբից, աճողական կարգով, մինչև հաշվետու ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի ընթացքում տվյալ հիմնարկին` նրա կրեդիտորների կողմից ներկայացված վճարման պահանջագրերով պահանջվող հատկացումները` ներառյալ ավելացված արժեքի հարկի գումարը: Պահանջվող հատկացումները համարվում են վճարման ենթակա` վճարման պահանջագրերով այդ վճարումների իրականացման համար նախատեսված ժամկետի վերջին օրվանից սկսած: Կրեդիտորների կողմից ներկայացված վճարման պահանջագրերը համարվում են վավերական այն պահից, երբ տվյալ հիմնարկը ընդունում է պահանջագրին համապատասխան վճարումները իրականացնելու իր պարտավորվածությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածների գծով (պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա) հիմնարկների աշխատողների աշխատավարձ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, գործուղումներ և ծառայողական ուղևորություններ, կրթաթոշակներ, կենսաթոշակներ, նպաստներ) նախատեսված հատկացումները համարվում են վճարման ենթակա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ վճարումներն իրականացնելու համար նախատեսված օրվանից սկսած:

8. Աղյուսակի «ԺԳ» սյունակում լրացվում է տարեսկզբից, աճողական կարգով, մինչև հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ տվյալ հիմնարկին` նրա կրեդիտորների կողմից վճարման պահանջագրերով ներկայացված սակայն վճարման վերջին օրվանից երեսուն օրից ավելի չվաճարված պարտավորությունները:

 

 

 

Օրինակելի ձև Հ-2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՏԱՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՍԻՆ

01.________--01.___________ժամանակահատվածի համար

 

1. Հիմնարկի անվանումը_________________

2. Փոստային հասցեն ___________________

3. Հիմնարկի տեղաբաշխման շրջանի և համայնքի կոդը ըստ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման
      

 

4. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը___________________________

5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը___________________________

6. Հիմնարկի` ՏԳԲ-ում հաշվառման համարը
 
 
7. Ծախսերի ֆինանսավորման աղբյուրի կոդը` (ԼՂՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2)
 

8. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

 Խումբ N
  
 
Ենթախումբ N
   

 

9. Ծրագրի անվանումը_________

10. Ծրագրի կոդը
 

 

11. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կոդը ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման
  

9. Չափի միավորը` հազար դրամ

Տողի

NN

Բյուջետային

ծախսերի

 տնտեսագիտական

դասակարգման

 հոդվածների

Տարեսզբին հաստատված տարեկան նախահաշիվ

 

Փոփոխություններ տարեկան

նախահաշվում

Տարեկան ճշտված նախահաշիվ

Ֆինանսավորում

Դրամարկղային ծախս

Փաստացի ծախս

Վճարման

ենթակա, սակայն չիրականացված վճարումներ (պարտքեր)

Դրամարկղի մնացորդ

անվանումները

NN

ԼՂՀ ԱԺ-ի կողմից

ԿՂՀ կառավ. կողմից

Վերադասի կողմից

Ընդամենը

որոնցից 30 օրից անց պարտքեր

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

Է

Ը=Դ+Ե+Զ+Է

Թ

Ժ

ԺԱ

ԺԲ

ԺԳ

ԺԴ

1000000

Ընդամենը ծախսեր

                       
 

այդ թվում

                        

1100000

Ա. Ընթացիկ ծախսեր

                        
 

այդ թվում

                         

1110000

1. Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձը

                         
 

այդ թվում

                         

1111000

հավասարեցված այլ վճարումներ

0010

                     

1112000

-հատուկ նպատակային ֆոնդերից տրվող պարգևատրում

0020

                     

1130000

3. Սուբսիդիաները

                       
 

այդ թվում

                       

1132000

3.2 Կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ

0900

                      
 

այդ թվում

                         

1132100

3.2.1 Ֆինանսական կազմակերպություններին

                        
 

այդ թվում

                         
                           

1132110

- պետական առևտրային հատվածին

1000

                     

1132120

- պետական ոչ առևտրային հատվածին

1010

                     

1132130

- ոչ պետական առևտրային հատվածին

1020

                      

1132140

- ոչ պետական առևտրային հատվածին

1030

                     

1132200

3.2.2 Ոչ ֆինանսական կազմակերպություններին

                       
 

այդ թվում

                        

1132220

- պետական առևտրային հատվածին

1100

                     

1132230

- պետական ոչ առևտրային հատվածին

1110

                      

1132230

- ոչ պետական առևտրային հատվածին

1120

                      

1132240

- ոչ պետական ոչ առևտրային հատվածին

1130

                     

1140000

4. Ընթացիկ տրանսֆերտները

                       

այդ թվում

                       

1142000

4.2 Թոշակներ

1300

                     

1143000

4.3 Կրթաթոշակներ

1400

                     

1144000

4.4 Նպաստներ

1500

                     

1145000

4.5 Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ

                       
 

այդ թվում

                       

1145100

- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

1600

                     

1145300

- ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցում

1800

                     

1154400

- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ

1850

                     

1150000

5. Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսերը

                       
 

այդ թվում

                         

1151000

5.1 Ապրանքների ձեռքբերում

                        
 

այդ թվում

                       

1151100

5.1.1. Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր

                       
 

այդ թվում

                        

1151110

- գրասենյակային ապրանքներ և նյութեր

2100

                     
     

- պահեստավորված գրասենյակային

2100`

                     

1151120

- գույք և սարքավորումներ

2200

                     
   

- պահեստավորված գույք և սարքավորումներ

2200`

                     

1151130

- փափուկ գույք և հանդերձանք

2300

                      
    

պահեստավորված փափուկ գույք և հանդերձանք

2300`

                     

1151200

5.1.2. Դեղորայք և վիրակապային նյութեր

2400

                     
 

- պահեստավորված դեղորայք և վիրակապային նյութեր

2400`

                      

1151300

5.1.3. Սննդամթերք

2500

                     
 

- պահեստավորված սննդամթերք

2500`

                     

1151400

5.1.4. Այլ ծախսեր

2600

                     
 

- այլ պահեստավորված միջոցներ

2600`

                     

1152000

ուղևորություններ

                       
 

այդ թվում

                       

1152100

- հանրապետության ներսում

2650

                     

1152200

- արտասահմանյան

2700

                     

1153000

5.3. Տրանսպորտային ծառայությունների վճար

                       
 

այդ թվում

                        

1153100

5.3.1. Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր

2800

                     
 

- սեփական տրանսպորտի պահպանման ծախսերին ուղղված պահեստավորված միջոցներ

2800`

                     

1153100

5.3.2. Տրանսպորտի վարձակալության ծախսեր

2900

                     

1154000

5.4. Կապի ծառայությունների վճար

                       
  

այդ թվում

                       

1154100

5.4.1 Հեռախոսային կապի ծառայությունների

                       
 

այդ թվում

                       

1154110

- քաղաքային հեռախոսների աբոնենտային վճարի կատարման ծախսեր

3000

                     

1154120

- հեռախոսային կապի այլ միջոցների աբոնենտային վճարի կատարման ծախսեր

3100

                     

1154130

- միջքաղաքային խոսակցությունների վճարի

3200

                     

1154200

5.4.2. Փոստային ծառայության ձեռքբերման ծախսեր

3300

                     

1154300

5.4.3. Կապի այլ ծառայությունների ձեռքբերման

3400

                     

1155000

5.5. Կոմունալ ծառայությունների վճար

                         
 

այդ թվում

                         

1155100

5.5.1. Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման

                         
 

այդ թվում

                         

1155110

5.5.1.1. Վառելիքի և ջեռուցման ծախսեր

3500

                     
 

- վառելիքի և ջեռուցման ծախսերին ուղղված պահեստավորված միջոցներ

3500`

                     

1155120

5.5.2.1. Էլեկտրաէներգիայի ծախսեր

3550

                     
 

- էլեկտրաէներգիայի ծախսերին ուղղված

3550`

                     

1155200

5.5.2. Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր

3600

                     

1155300

5.5.3. Այլ կոմունալ ծախսեր

3700

                     
 

- այլ կոմունալ ծախսերին ուղղված պահեստավորված միջոցներ

3700`

                      

1156000

5.6. Այլ ծախսեր

                       

այդ թվում

                       

1156100

5.6.1. Գույքի վարձակալության ծախսեր

                       
 

այդ թվում

                        

1156110

- շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր

3800

                     

1156120

- սարքերի և սարքավորումների

3900

                       

11556130

- հողի վարձակալության ծախսեր

4000

                     

1156140

- այլ գույքի վարձակալության ծախսեր

4100

                     

1156300

5.6.2. արտագերատեսչական պահպանության ծախսեր

4200

                     

1156300

5.6.3. հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր

4300

                      

1156400

առողջության (կյանքի) ապահովագրության ծախսեր

                       
 

այդ թվում

                       

1156410

- գույքի ապահովագրության ծախսեր

4500

                     

1156420

ապահովագրության ծախսեր

4600

                         

1156500

5.6.5.ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների նստաշրջանային ծախսեր

4800

                     

1156600

5.6.6.Ներկայացուցչական ծախսեր

                         
 

այդ թվում

                       

1156610

- գույքի ձեռքբերման ծախսեր

4900

                     

- պահեստավորված գույք

4900`

                       

1156620

- ծառայությունների ձեռքբերման ծախսեր

4940

                       

1156630

- այլ ծախսեր

4970

                     
 

- այլ պահեստավորված միջոցներ

4970`

                     

1156700

5.6.7. Ղեկավարի ֆոնդ

5000

                     

1156800

5.6.8. Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

5600

                     
   

- այլ պահեստավորված միջոցներ

5600`

                     

1200000

Բ. Կապիտալ ծախսեր

                         
 

այդ թվում

                        

1210000

1. Կապիտալ ներդրումների ծախսեր

                          
   

այդ թվում

                         

1211000

1.1. Կապիտալ շինարարության ծախսեր

6300

                      

1212000

1.2.Նախագծահետազոտական ծախսեր

6400

                     

1213000

1.3.Երկրաբանահետազոտական ծախսեր

6450

                       

1214000

1.4. Նյութական ռեսուրսների պետական (համայնքի) պահուստի ձևավորման ծախսեր

6500

                     

1215000

1.5. Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր

                         
 

այդ թվում

                       

1215100

1.5.1. Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր

6550

                         

1215200

1.5.2. Սարքերի և սարքավորումների

6600

                     
 

- պահեստավորված սարքեր և սարքավորումներ

6600`

                        

1215300

1.5.3. Տրանսպորտային միջոցների ձեռքբերման

6650

                     
 

-պահեստավորված տրանսպորտային միջոցներ

6650`

                     

1215400

1.5.4. Հողի ձեռքբերման ծախսեր

6700

                     

1215500

1.5.5.Հողի բարելավման ծախսեր

6750

                      

1215600

1.5.6. Այլ ակտիվների ձեռբերման ծախսեր

6800

                     
 

- պահեստավորված այլ ակտիվներ

6800`

                     

1216000

1.6. Ոչ նյութական ակտիվների ձեռքբերման

                       
 

այդ թվում

                         

1216100

1.6.1. Բնական ռեսուրսների, հողամասերի օգտագործման իրավունքների ձեռքբերման ծախսեր

6850

                     

1216200

արտոնագրերի, առևտրական նշանների օգտագործման իրավունքների ձեռքբերման

6900

                     

1216300

1.6.3. Ոչ նյութական այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր

6950

                     

1217000

1.7. Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր

7000

                     

1218000

2. Կապիտալ նորոգումների ծախսեր

7700

                     

1000000

Ընդամենը ծախսեր

                         
 

այդ թվում

                       
 

Ընդամենը դեբիտորական, կրեդիտորական պարտքեր

                        
  

Ընդամենը պահեստավորված միջոցներ

                          

«___» «______________» 200_թ.

 

ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ         ___________________     __________________

                                                 (ստորագրություն)                (Ա.Հ.Ա.)

Կ.Տ.

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ       ___________________      __________________

                                                 (ստորագրություն)                 (Ա.Հ.Ա.)