Համարը 
Թիվ 4/34
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
04.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.10.2006

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից

«12» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 367

ԼՂՀ արդարադատության նախարար

______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«4» մարտի 2005թ.

Թիվ 4/34

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

Սահմանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հավատարմագրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

մարտի 4-ի

թիվ 4/34 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հավատարմագրելու

 

1. Սույնով սահմանվում է կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հավատարմագրելու կարգը:

2. Ընտրական հանձնաժողովների աշխատանքները լուսաբանելու իրավունք ունեն ԼՂՀ արդարադատության նախարարության համակարգում գործող ԼՂՀ լրատվության միջոցների վարչական ռեգիստրում հաշվառված (արտասահմանյան ԶԼՄ-ների համար՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում հաշվառված) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները՝ կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում հավատարմագրվելուց հետո:

3. Յուրաքանչյուր հեռուստաընկերություն կարող է հավատարմագրման ներկայացնել երկու լրագրողի և մեկ օպերատորի:

4. Յուրաքանչյուր ռադիոընկերություն կարող է հավատարմագրման ներկայացնել երկու լրագրողի և մեկ լուսանկարչի:

5. Թերթերի խմբագրությունները կարող են հավատարմագրման ներկայացնել երկու լրագրողի և մեկ լուսանկարչի:

6. Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում հավատարմագրվելու համար ներկայացնում են՝

ա) ԼՂՀ արդարադատության նախարարության համակարգում գործող ԼՂՀ լրատվության միջոցների վարչական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանքի պատճենը,

բ) հավատարմագրվող լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով գրություն, որտեղ պետք է նշվի հավատարմագրվող ներկայացուցիչների անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը և մեկ լուսանկար:

Արտասահմանյան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելու համար ներկայացնում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կողմից տվյալ զանգվածային լրատվության միջոցի հաշվառման վերցնելու մասին փաստաթղթի պատճենը:

7. Հավատարմագիրը տրվում է մեկ տարի ժամկետով:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան