| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից
«12» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 368
ԼՂՀ արդարադատության նախարար ____________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«4» մարտի 2005թ. |
Թիվ 4/35 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԿՆԻՔՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 06 հուլիսի 2001թ. թիվ 30/120 «Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքների ետ վերադարձման կարգի մասին» որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
մարտի 4-ի
թիվ 4/35 որոշման |
Կ Ա Ր Գ
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու
1. Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված կնիքը, կնիքի փաթեթը բացելու մասին արձանագրությունը ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կնիքը զննելուց և կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության հետ համեմատելուց հետո գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է կնիքը հանձնողի և ընդունողի կողմից:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները տեղամասային ընտրական հանձնաժողովից կնիքը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում դրանք վերադարձնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքների ընդունում:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |