| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից
«12» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 378
ԼՂՀ արդարադատության նախարար _______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«4» մարտի 2005թ. |
Թիվ 4/45 |
ք. Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՄԱՎՈՐ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետով, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Սահմանել նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կարգը՝ համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ-ի 2005թ.
մարտի 4 -ի
թիվ 4/45 որոշման |
Կ Ա Ր Գ
Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների
1. Սույն կարգով սահմանվում է թեկնածուների և կուսակցությունների նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով ձևավորվող նախընտրական հիմնադրամներում կամավոր մուծումներ կատարելու կարգը և պայմանները:
2. Հանրապետության Նախագահի թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արցախբանկ» ՓԲԸ-ում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների, համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում՝ ժամանակավոր հատուկ հաշվեհամարներում:
3. Գրանցված թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումներն իրականացվում են կանխիկ կամ անկանխիկ /փոխանցումներ/ վճարումների միջոցով:
4. Նախընտրական հիմնադրամներում մուծումներ կարող են կատարվել թեկնածուների և կուսակցությունների գրանցման հաջորդ օրվանից մինչև քվեարկության նախորդ օրը:
5. Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կանխիկ վճարման մուտքագրման օրդերի, անկանխիկ վճարման հանձնարարականի «Վճարման նպատակը» մասում պարտադիր նշվում է՝
ա) իրավաբանական անձի՝
- լրիվ անվանումը,
- պետական գրանցման տարեթիվը,
- կազմակերպական-իրավական ձևը,
- բանկային վավերապայմանները,
- բաժնեհավաք կապիտալում՝ օտարերկրյա միջոցների տոկոսը.
բ) ֆիզիկական անձի՝
- ազգանուն, անուն, հայրանունը,
- ծննդյան տարեթիվը,
- քաղաքացիությունը:
6. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ թեկնածուներին և կուսակցություններին գրանցած համապատասխան ընտրական հանձնաժողովին տեղեկանք են ներկայացնում թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների վերաբերյալ:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |