Համարը 
Թիվ 5/53
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «22» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 388

ԼՂՀ արդարադատության նախարար` _______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«16» մարտի 2005թ.

Թիվ 5/53

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ՝ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

Սահմանել ձերբակալված քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

մարտի 16-ի

թիվ 5/53 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Ձերբակալված քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու

 

1. Ձերբակալված քաղաքացիները քվեարկությանը մասնակցում են իրենց հաշվառման վայրում կազմակերպված ընտրական տեղամասում:

2. Ձերբակալված քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը ապահովում են ձերբակալվածներին պահելու վայրերի պետերը՝ ապահովելով ձերբակալված քաղաքացու տեղափոխումը ընտրական տեղամաս:

3. Ձերբակալված քաղաքացին քվեարկությանը մասնակցելու կամ հրաժարվելու մասին գրավոր դիմում է ներկայացնում ձերբակալվածներին պահելու վայրի պետին:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան