|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«3» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 347
ԼՂՀ արդարադատության նախարար
_____________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» փետրվարի 2005թ. |
Թիվ 3/15 |
ք.Ստեփանակերտ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 8-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործավարության մատյանը լրացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 21 մայիսի 2002թ. թիվ 46/206 «Ընտրական հանձնաժողովներում գործավարության մատյանի վարման կարգի մասին» որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
փետրվարի 25-ի
թիվ 3/15 որոշման
Ձև |
Կ Ա Ր Գ
Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում
գործավարության մատյանը լրացնելու
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովները՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստանում են համարկալված էջերով, թելակարված և համապատասխան ընտրական հանձնաժողովի քարտուղարի կողմից կնքված և ստորագրված գործավարության մատյան:
2. Գործավարության մատյանում՝
ա) գրառվում են հանձնաժողովի բոլոր ելից և մտից փաստաթղթերը, ընտրական մյուս փաստաթղթերի ընդունումը և հանձնումը, հանձնողի և ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով.
բ) արձանագրվում են ԼՂՀ ընտրական օրենսգրքով նախատեսված գործավարության մատյանում պարտադիր գրառումներ պահանջող բոլոր գործողությունները.
գ) գրառվում են նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցությունը: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները.
դ) գրառվում են հանձնաժողովի կողմից ընդունված բոլոր որոշումները:
3. Փաստաթղթերի հաշվառումը կատարվում է արաբական թվանշաններով հերթական համարակալմամբ՝ ելից փաստաթղթերի հերթական համարից առաջ նշվում է «Ե» տառը, մտից փաստաթղթերի հերթական համարից առաջ՝ «Մ» տառը:
4. Գործավարության մատյանը վարում է հանձնաժողովի քարտուղարը:
5. Գործավարության մատյանում արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |