Համարը 
թիվ 18
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
18.02.2005
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
18.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«22» փետրվարի 2005թ.

Պետական գրանցման թիվ 334

ԼՂՀ արդարադատության նախարար

______________ Ռ. Հայրապետյան 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«18» փետրվարի 2005թ.

թիվ 18

 ք.Ստեփանակերտ

 

Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու մասին

 

Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`

 

1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագիրը, դրանք կրելու և հատկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

 

 

 

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«18» փետրվարի 2005թ.

թիվ 18 հրամանի

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը

 

1. Ծառայողական համազգեստ

 

1.1. Գլխարկը սև կտորից է, սև թավշյա գլխարկաբոլորքով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի եզրով ոսկեգույն /դեղնավուն/, 2,5մմ եզրաշերտով: Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակներով ամրացվում է ցանցահյուսազարդով երկշերտ հյուսված կապը /քուղը/ և ոսկեզօծված գլխարկանշանը: Գլխարկանշանը` ոսկեգույն, կաղնու տերևներով երիզված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով, ամրացվում է գլխարկի կենտրոնում:

Գլխարկահովհարը սև է, լաքապատ: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների գլխարկահովհարից վերև գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանից, ամրացվում /ասեղնագործվում/ է կաղնու ճյուղերի տեսքով երկու համաչափ ոսկեկար զարդ:

1.2. Բաճկոնը առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների կամ արդարադատության լեյտենանտից-կապիտան հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար միակոճկուն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով 4 ոսկեզօծ կոճակներով, մարմինը կիսագրկող, հարթ մակերեսներով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, թիկնամասի ներքևում կտրվածքով: Բաճկոնը կողքերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ կրծքի մասում` կտրվածքով գրպան: Բարձրագույն և գլխավոր խմբի արդարադատության մայորից-գեներալ-լեյտենանտ հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար` երկփեղկանի բաճկոն, թիկնամասի ներքևում առանց կտրվածքի: Բարձրագույն և գլխավոր խմբի կամ արդարադատության գնդապետ և բարձր հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համազգեստը կարվում է սև գույնի գաբարդինից, գլխավոր և առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող մնացած աշխատակիցներինը` սև կոստյումի կտորից: Բաճկոնի օձիքը և թևածալքերը` ոսկեգույն /դեղնավուն/ եզրաշերտով է` 2,5մմ լայնությամբ: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար կարվում է նաև տոնական բաճկոն` սպիտակադեղնավուն գաբարդինից, որի բաճկոնի օձիքը և թևածալքերը մուգ կարմրավուն եզրաշերտով է` 2,55մմ լայնությամբ:

1.3. Տաբատը սև կտորից է, ուղիղ, առանց ծալքերի: Բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար ոսկեգույն /դեղնավուն/ եզրաշերտով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխտակիցների համար տաբատի վրա եզրաշերտից 5մմ հեռավորությամբ կարվում է մուգ կարմրավուն վրակարվածք` 22մմ լայնությամբ շերտով, տաբատի ողջ երկայնքով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների տոնական տաբատի վրա եզրաշերտը մուգ կարմրավուն է:

1.4. Կոշիկները /կիսակոշիկները/ սև են, բարձրագույն և գլխավոր խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցներինը` այծակաշվե /շևրոյե/, իսկ առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար` քրոմակաշվե:

1.5. Վերնաշապիկը սպիտակ է, փափուկ կամ կոշտ օձիքով: Որպես ամառային համազգեստ բաճկոնի փոխարեն վրադիր վերնաշապիկ` երկար և կարճ թևքերով: Փողկապը սև է: Կարճ թևքերով վերնաշապիկը կրվում է առանց փողկապի:

1.6. Կիսավերարկուն միակոճկուն է` 4 կոճակներով` արհեստական մորթուց օձիքով, սև գույնի դրապից: Բարձրագույն խումբը կրում է երկփեղկանի վերարկու` 3 կոճակներով, կարակուլե օձիքով, թիկնամասի ներքևում` կտրվածքով, սև գույնի դրապից:

1.7. Ուսադիրները կրում են վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի վրա: Օձիքների անկյունում /բացի վերնաշապիկից/ տեղադրվում է ծառայության խորհրդանշանը /վահան, հետևի պլանում պատկերված սուր, կաղնու տերևներով երիզված/ 30մմ բարձրությամբ, 20մմ լայնությամբ: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների բաճկոնի օձիքի անկյունները եզրազարդվում են ոսկեզօծ ասեղնագործված դափնու տերևներով:

Կանանց համար բաչկոնի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տրվում են կիսաշրջազգեստ և կոշիկներ:

 

2. ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

 

Ծառայության խորհրդանշանը էլիպսաձև է, բարձրությունը` 97մմ, լայնությունը` 85մմ, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքին` ուսակարից 70մմ ներքև /Ձև 5 կցվում է/:

Խորհրդանշանը` ոսկեգույն արծիվ, որի մագիլների մեջ տեղադրված է կապտավուն գիրք բացված վիճակում, կշեռքի նժարների սպիտակ պատկերով: Արծվի հետևի պլանում պատկերված է սպիտակ սուր: Պատկերը եզրազարդված է ստորին մասի ժապավենից մինչև արծվի թևերի միջնամասը հասնող ոսկեգույն կաղնու տերևներով: Արտաքին շրջագծում ոսկեգույն տառերով գրված. /Հարկադիր կատարման ծառայություն-Լեռնային Ղարաբաղ/ բառերը:

 

3. ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

Հատուկ կոչումների տարբերանշաններ են ծառայում ուսադիրները:

Կիսափափուկ ուսադիրն իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասում ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադրի երկարությունը 110-120մմ է, լայնությունը` բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող անձանց համար 45մմ է, իսկ գլխավոր և առաջատար խմբերի հատուկ կոչումներ ունեցողներինը` 40մմ: Ուսադիրների եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5մմ լայնությամբ, ոսկեգույն /դեղնավուն/ մահուդե աստառի վրա: Ուսադիրները պատրաստվում են սև գույնի գործվածքից, մահուդի աստառի վրա: Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի, մայորի ուսադիրները 2 ոսկեգույն /դեղնավուն/ լուսաշերտով է, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի ուսադիրները` 1 ոսկեգույն /դեղնավուն/ լուսաշերտով:

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

3.1. Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի, մայորի, կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի ուսադիրները.

3.1.1. Արդարադատության գնդապետի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեզօծ հնգաթև աստղ` 20մմ տրամագծով /որոնցից 2-ը լուսաշերտերի վրա, 1-ը` լուսաշերտերի մեջտեղում/: Հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև 2 աստղերի կենտրոնները` 30մմ, 2 աստղերի կենտրոնները միացնող գծից մինչև 3-րդ աստղի կենտրոնը` 25մմ:

3.1.2. Արդարադատության փոխգնդապետի ուսադիրներին ամրացվում է լուսաշերտերի վրա 2 ոսկեզօծ հնգաթև աստղ` 20մմ տրամագծով, հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև աստղերի կենտրոնները` 30մմ, աստղերի հեռավորությունը` 25մմ:

3.1.3. Արդարադատության մայորի ուսադիրներին ամրացվում է 1 ոսկեզօծ հնգաթև աստղ` 20մմ տրամագծով լուսաշերտերի մեջտեղում, ներքևի եզրագծից մինչև աստղերի կենտրոնը` 45մմ հեռավորությամբ:

3.1.4. Արդարադատության կապիտանի ուսադիրներին ամրացվում են 4 ոսկեզօծ հնգաթև աստղ` 13մմ տրամագծով, /որոնցից 2-ը` ներքևի եզրագծից 30մմ, լուսաշերտի 2 կողմերում` աստղերի կենտրոնների մինչև 25մմ հեռավորությամբ, 2-ը լուսաշերտերի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25-ական մմ հեռավորության վրա/:

3.1.5. Արդարադատության ավագ լեյտենանտի ուսադիրներին` 3 ոսկեզօծ աստղ` 13մմ տրամագծով, /որոնցից 2-ը` ներքևի եզրագծից 30մմ, աստղերի կենտրոնների մինչև 25մմ հեռավորությամբ, 3-ը լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25մմ հեռավորության վրա/:

3.1.6. Արդարադատության լեյտենանտի ուսադիրներին` 2 ոսկեզօծ աստղ` 13մմ տրամագծով, ներքևի եզրագծից 30մմ, մինչև աստղերի կենտրոնների միջև 25մմ հեռավորությամբ:

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով: Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև ծառայության խորհրդանիշը:

Համազգեստի ձևերը, տրման նորմաները և օգտագործման ժամկետները հաստատված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. նոյեմբերի 26-ի թիվ 461 որոշմամբ: