Համարը 
N 34
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
25.02.2005
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.09.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության

նախարարությունում

2 մարտի 2005թ.

ԼՂՀ արդարադատության նախարար

____________  Ռ. Ք. Հայրապետյան

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» փետրվարի 2005թ.

N 34

ք. Ստեփանակերտ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի պահանջներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաքաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ  է.

Հաստատել քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը (հավելված):

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ`

Բ.Ս.ԱՌՈՒՇԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի

2005թ. փետրվարի 25-ի N 34 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայողների (այսահետ՝ քաղաքացիական ծառայողներ) վերապատրաստում անցկացնելու հետ կապված հարաբերությունները։

2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:

3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների հիման վրա, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ՝ աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա։

4. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ անգամ ենթակա է պարտադիր վերապատրաստման։

Քաղաքացիական ծառայողին վերապատրաստման ուղարկելր ձևակերպվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարին վերապատրաստման ուղարկելու դեպքում՝ համապատասխան մարմնի ղեկավարի համապատասխան վարչական ակտով։

Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում Է ծառայողական պարտականությունները կատարելուց։

5. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

6. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների ցանկը հաստատվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան անցկացված գնման ընթացակարգի արդյունքների հիման վրա։

7. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություններ) ցանկը և այդ ուսումնական հաստատությունների կողմից քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու ծրագրերը (այսուհետ՝ Ծրագրեր) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ)՝ մեկ տարի ժամկետով։

 

II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

8. Խորհուրդը, մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ԼՂՀ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն՝ ուսումնական հաստատությունների հաջորդ տարվա ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացնելու մասին.

9. Հայտարարությունը առնվազն ներառում է՝

ա/ Ծրագրին ներկայացվող պահանջները /բովանդակության պարտադիր նվազագույնը, ունկնդիրների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, ուսուցման ձևը, գնահատման ձևը, վերապատրաստման մասնակիցների կազմը և խմբի ծանրաբեռնվածությունը/.

բ/ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման նպատակով առանձնացվող ուսումնական բազային ներկայացվող պահանջները.

գ/ փաստաթղթերի ներկայացման վայրը, հեռախոսահամարը և վերջնաժամկետը։

10. Ցանկում ընդգրկվելու համար վերապատրաստում անցկացնելու հավակնորդ յուրաքանչյուր ուսումնական հաստատության հայտարարության հրապարակման պահից երկամսյա ժամկետում Խորհուրդ է ներկայացնում՝

ա/ դիմում.

բ/ Ծրագիր՝ հայտարարությունում նշված պահանջներին համապատասխան.

գ/ տվյալներ ուսումնական հաստատությունում Ծրագիրն իրականացնող դասախոսական կազմի վերաբերյալ.

դ/ տվյալներ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման նպատակով առանձնացվող ուսումնական բազայի վերաբերյալ,

ե/ տեղեկություններ անցած մեկ տարվա ընթացքում ուսումնական հաստատության կողմից քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ /եթե այդպիսիք կան/.

զ/ տվյալներ ուսումնական հաստատության ու մասնագիտությունների պետական հավատարմագրման վերաբերյալ։

11. Հայտարարության մեջ նշված ժամկետի ավարտից հետո երկու ամսվա ընթացքում Խորհուրդը՝

ա/ քննարկում և հաստատում է հայտարարության մեջ նշված պահանջներին բավարարող Ծրագրերը,

բ/ ուսումնասիրում և ամփոփում է վերապատրաստում անցկացնելու համար ներկայացված հայտերը, նախորդ տարվա վերապատրաստման արդյունքները և ելնելով հաջորդ տարվա վերապատրաստման գործընթացի կազմակերպման որակական պահանջներից և ծավալից, հաստատում է ուսումնական հաստատությունների ցանկը։

12. Հայտը մերժվում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված պահանջները չբավարարելու դեպքում։

13. Ցանկում ընդգրկված ուսումնական հաստատությունները քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնում են Խորհրդի կողմից հաստատված Ծրագրերով:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

14. Խորհուրդը՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հաջորդ տարվա հաստատված Ծրագրերն ուղարկում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսահետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների (այսահետ՝ համապատասխան մարմին) աշխատակազմի ղեկավարներին։

15. Համապատասխան մարմինների աշխատակագմի ղեկավարները՝ համաձայն Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի, իրենց աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ընդհանուր թվաքանակի մեկ երրորդի չափով, մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը՝ հաստատված Ծրագրերի հիման վրա, Խորհուրդ են ներկայացնում տարեկան հայտ (Ձև N 1)

16. Խորհուրդը, ամփոփելով բոլոր հայտերը, մինչև օգոստոսի 1-ը հաստատում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան պլանը (Ձև N 2):

17. Խորհուրդը՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասաբաշխման նպատակով, մինչև սեպտեմբերի 1-ը ուսումնական հաստատություններին է ուղարկում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հաստատված տարեկան պլանի տվյալ ուսումնական հաստատության հատվածը։

18. Ուսումնական հաստատությունը մեկամսյա ժամկետում Խորհուրդ է ներկայացնում տարեկան պլանի հիման վրա կազմված դասատախտակ։

19. Խորհուրդը համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարներին է ուղարկում իրենց հայտի և ուսումնական հաստատությունների դասատախտակի հիման վրա կազմված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման պլան-գրաֆիկը (Ձև N 3):

20. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները, վերապատրաստման դասընթացներին իրենց աշխատակազմերի քաղաքացիական ծառայողների մասնակցությունը պլան-գրաֆիկին համապատասխան ապահովելու նպատակով, մինչև դեկտեմբերի 1-ը պլանում նշված ուսումնական հաստատությանը ներկայացնում են հայտ (Ձև N 4):

21. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները մեկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատություն են ներկայացնում հայտ՝ կցելով ստացված պլան-գրաֆիկի պատճենը:

22. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, ինչպես նաև Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ մասի «բ» կետով նախատեսված որոշման կայացման, ինչպես նաև մեկ տարուց ավելի ժամկետով քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքերում, դիմում են Խորհուրդ՝ հաստատված Ծրագրերին համապատասխան քաղաքացիական ծառայողների քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց վերապատրաստման անհրաժեշտության հիմնավորմամբ։

23. Քաղաքացիական ծառայողը՝ աշխատակազմի ղեկավարի հայտով, եռօրյա ժամկետում անձամբ ներկայանում է Խորհուրդ։

24. Խորհուրդը, եռօրյա ժամկետում, վերապատրաստում անցնելու համար քաղաքացիական ծառայողին տալիս է ուղեգիր (Ձև N 5):

25. Քաղաքացիական ծառայողը՝ Խորհրդի ուղեգրով, այնտեղ նշված ժամկետներում ներկայանում է ուսումնական հաստատություն։

26. Խորհրդի աշխատակազմի ղեկավարը, ամիսը մեկ անգամ, հայտ է ներկայացնում Խորհուրդ՝ կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համար:

27. Խորհուրդը, աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա, կազմում է քաղաքացիական ծառայողների կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման պլան-գրաֆիկ։

28. Քաղաքացիական ծառայողների կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է պլան-գրաֆիկում նշված ուսումնական հաստատության կողմից։

29. Քաղաքացիական ծառայողների կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողները՝ Խորհրդի ուղեգրով, այնտեղ նշված ժամկետներում ներկայանում են ուսումնական հաստատություն։

30. Համապատասխան ուսումնական հաստատությունը հաստատված Ծրագրերով անցկացնում է վերապատրաստում՝ վարելով վերապատրաստվող խմբերի մատյաններ։

31. Ուսումնական հաստատությունը Խորհրդի ուղեզրով ներկայացած քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը կազմակերպում է ընդհանուր հիմունքներով՝ նրանց ընդգրկելով վերապատրաստման դասընթացների նշված խմբերի մեջ։

32. Վերապատրաստման արդյունքում ունկնդիրը կարող է ստանալ դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական։

33. Վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդին քաղաքացիական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում, առանց ստուգման, վերապատրաստման արդյունքը գնահատվում է բացասական։

34. Վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին քաղաքացիական ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն), ունկնդրին՝ Խորհրդի ուղեզրով, հնարավորություն է տրվում մասնակցելու նույն ծրագրի հաջորդ դասընթացներից որևէ մեկին:

35. Բացասական գնահատական ստացած ունկնդրին ուսումնական հաստատության կողմից տրվում է տեղեկանք՝ Ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին։

36. Վերապատրաստման արդյունքում, դրական գնահատական ստացած ունկնդրին ուսումնական հաստատության կողմից տրվում է պետական նմուշի համապատասխան փաստաթուղթ։

37. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին։

38. Համապատասխան մարմինների կադրային ստորաբաժանումների կողմից վարվում են վերապատրաստման հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են վերապատրաստված քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար տրված հրամանի համարը, վերապատրաստման ժամկետները, վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի համարը։

39. Ուսումնական հաստատությունը յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Խորհուրդ է ներկայացնում տեղեկանք վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ (Ձև N 6):

40. Խորհրդի աշխատակազմը, եռամսյակը մեկ անգամ, ամփոփ տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ (Ձև N 7), որոնց հիման վրա տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան արդյունքների մասին:

 

IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

41. Համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է ԼՂՀ ՔԾԽ կողմից հաստատված Ծրագրերին համապատասխան:

42. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը կազմում է քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերի նախագիծը:

43. Խորհուրդը մինչև ընթացիկ տարվա մարտի 15-ը հաստատում է քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերը և մեկշաբաթյա ժամկետում ուղարկում համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հավատարմագրված ուսումնական հաստատություններին:

44. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը խորհուրդ են ներկայացնում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման հայտերը (Ձև N 8):

45. Խորհուրդը մինչև մայիսի 15-ը տեղյակ է պահում համապատասխան մարմնին (պլան-գրաֆիկ) քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ժամկետների և տեղի մասին:

46. Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը պլան-գրաֆիկում նշված ուսումնական հաստատություն է ներկայացնում հայտ, կցելով ստացված պլան-գրաֆիկի պատճենը:

47. Ուսումնական հաստատությունը կազմակերպում է քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումը և ունկնդրին տալիս է տեղեկանք քաղաքացիական ծառայողի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու մասին, որի պատճենը կցվում է նրա անձնական գործին:

48. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գնման ընթացակարգով ընտրված ուսումնական հաստատությունների ցանկը հաստատվելուց հետո մինչև 2005թ. դեկտեմբերի 1-ը Խորհուրդ են ներկայացնում հաջորդ տարի վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների հայտերը:

 

 

 

Ձև N 1

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏ

 ------------------------------------------------------------------------------------------------------

համապատասխան մարմնի անվանումը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

 

N

Պաշտոնների խմբերը

 Քաղաքացիական ծառայողների

ընդհանուր թիվը

Վերապատրաստում

անցնող

քաղաքացիական

ծառայողների

ընդհանուր թիվը

Վերապատրաստման ծրագրերը

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

 

                   

 

                      

 

                  
                     
                   
                   
                   
                   
                   
                    
                   
  Ընդամենը                 

 

Աշխատակազմի ղեկավար ______________________________

 

 

Ձև N 2

Տարեկան պլան

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

 

N

Համապատասխան մարմին

Ընդամենը

Քաղաքացիական

ծառայողներն

ըստ պաշտոնների

Վերապատրաստող ուսումնական հաստատությունները

Բարձրագույն

Գլխավոր

Առաջատար

Կրտսեր

       

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                       
                      
                        
                        
                      
                       
 

Ռեզերվ

                 
 

Ընդամենը

                 

 

 

Ձև N 3

 

Պլան-գրաֆիկ

 

------------------------------------------------------------------------------------------------------

համապատասխան մարմնի անվանումը

 

 քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

 

N

Վերապատրաստվողներն ըստ պաշտոնների խմբերի

Ընդամենը

Ուսումնական հաստատությունը

Ծրագրերը (ժամաքանակ)

Ժամկետները (սկիզբ-ավարտ)

Ուսուցման ձևը

             
             
             
             
             
              
             
             
             
             
             

Ընդամենը

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի______________________________________________

_________________________________________________________________________________

 

 

 

Ձև N 4

ՀԱՅՏ

 

---------------------------------------------------------------ներկայացվող

ուսումնական հաստատության անվանումը

-----------------------------------------------------------------------

համապատասխան մարմնի անվանումը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

 

N

Վերապատրաստման

մասնակիցները

(անուն, ազգանուն,

հայրանուն, հեռախոս)

Զբաղեցրած

պաշտոններն

ըստ խմբերի

Ծրագրի

 անվանումը

Ժամկետները

 (սկիզբ-

ավարտ)

          

_____________________________________ -ից խմբի պատասխանատու անձ է

      համապատասխան մարմնի անվանումը

նշանակված __________________________________________________________

                                       անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամարներ

Աշխատակազմի ղեկավար_____________________________________

                                                                  անուն, ազգանուն

 

 

Ձև N 5

 

ՈՒՂԵԳԻՐ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Տրվում է_________________________________________________________________-ին

                                                     անուն, ազգանուն, հայրանուն

______________________________________                     ________________________

      համապատասխան մարմնի անվանումը                                      զբաղեցրած պաշտոնը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման________________________________

վերապատրաստման

____________________________________________________________դասընթացներին

  դասընթացի անվանումը

_____________________________________________________________________-ում

ուսումնական հաստատության անվանումը

________________________________________մասնակցելու համար:

        դասընթացի ժամկետը (սկիզբ-ավարտ)

 

 

Կ.Տ.                                                                                        Ստորագրություն

 

 

 

Ձև N 6

 

Տեղեկանք

 _________________________________________________________________________-ում

վերապատրաստող ուսումնական հաստատության անվանումը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյուքների մասին

 

N

Համապատասխան

մարմին

Ընդամենը

Չստուգված

Վերապատրաստվողների մուտքերը

Հայտով

Չստուգված

Ուղեգրով

Չստուգված

1

2

3

4

5

6

7

8

                
                  
               
                
                
               
                
               
               
 

Ռեզերվ

           
 

Ընդամենը

           

_____________________________________________ղեկավար`

            ուսումնական հաստատության անվանումը

 

 

 

Ձև N 7

 

Տեղեկանք

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյուքների մասին

 

N

Համապատաս-խան մարմին

Ընդամենը

Չստուգված

Վերապատրաստվողների մուտքերը

Վերապատրաստող ուսումնկան հաստատությունները

Հայտով

Չստուգված

Ուղեգրով

Չստուգված

 

Չստուգված

 

Չստուգված

 

Չստուգված

 

Չստուգված

1

2

3

4

5

6

7

8

11

12

13

14

15

16

17

18

                               
                               
                               
                                
                               
                               
                                
                               
                               
 

Ռեզերվ

                           
 

Ընդամենը

                            

 

 

Ձև N 8

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏ

 

------------------------------------------------------------------------------------------------------

համապատասխան մարմնի անվանումը

 

քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման

 

N

Պաշտոնների խմբերը

Քաղաքացիական

ծառայողների

ընդհանուր թիվը

Վերապատրաստման ծրագրերը

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

1

բարձրագույն

             

2

գլխավոր

             

3

առաջատար

             

4

կրտսեր

              
 

Ընդամենը

             

Աշխատակազմի ղեկավար _________________________________