| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից
«22» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 396
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«16» մարտի 2005թ. |
Թիվ 5/61 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետով, 42-րդ հոդվածի 29-րդ ենթակետով և 79-րդ հոդվածի 1-ին կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել՝
ա) ԼՂՀ Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների և ծախսերի հաշվառման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
բ) ԼՂՀ Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների և ծախսերի հաշվառման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ-ի 2005թ.
մարտի 16-ի
թիվ 5/61 որոշման |
ԿԱՐԳ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների և ծախսերի հաշվառման
Սույն կարգը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն և կարգավորում է Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կամավոր մուծումներ կատարելու կարգը, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառման և գործավարության հետ կապված հարաբերությունները:
1. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կամավոր մուծումներ կատարելը
1.1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուն իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում (հատուկ հաշվեհամարում) կարող է հիմնել նախընտրական հիմնադրամ՝ ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների տեղաբաշխման ցանկի:
1.2. Նախընտրաական հիմնադրամներում կատարվող մուծումների հաշվառման ժամանակավոր հատուկ հաշվեհամարի (այսուհետ՝ հաշվեհամար) բացման համար պատգամավորության թեկնածուն կամ իր լիազոր ներկայացուցիչը համապատասխան բանկի կամ նրա տարածքային մասնաճյուղի հետ կնքում է բանկային հաշվի պայմանագիր՝ համաձայն բանկում հաշիվների բացման և վարման համար գործող իրավական ակտերի:
1.3. Հաշվեհամարների մուծումները կատարվում են բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արժույթով՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
1.4. Հաշվեհամարներին կատարվող կանխիկ վճարման մուտքագրման օրդերի, իսկ անկանխիկ վճարման հանձնարարականի «Վճարման նպատակը» մասում պարտադիր նշվում է՝
ա) իրավաբանական անձանց դեպքում՝ իրավաբանական անձի լրիվ ֆիրմային անվանումը, հարկ վճարողի հարկային հաշիվը /ՀՎՀՀ/, բանկային վավերապայմանները, կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օտարերկրյա միջոցների տոկոսը,
բ) ֆիզիկական անձանց դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անունը և ազգանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել:
1.5. Նախընտրական հիմնադրամներ մուծումներ կարող են կատարվել պատգամավորության թեկնածուների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրվանից մինչև քվեարկության օրը:
1.6. Թեկնածուների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:
Քվեարկության օրվանից հետո հիմնադրամից վճարումներ կարող է կատարվել միայն մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրավոր թույլտվությամբ:
1.7. Նախընտրական հիմնադրամից պատգամավորության թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը:
1.8. Պատգամավորության թեկնածուների կողմից իրենց նախընտրական հիմնադրամներում կատարվող անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը:
1.9. Պատգամավորության թեկնածու առաջադրած կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը:
Կուսակցությունների դաշինքները պատգամավորության թեկնածուի հիմնադրամում մուծումներ չեն կատարում:
1.10. Պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կամավոր մուծում կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 10-ապատիկի չափով և յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչև 30-ապատիկի չափով:
1.11. Սույն կարգի 1.7. կետով սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները համապատասխան բանկը վերադարձնում է նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց:
1.12. Սույն կարգի 1.8., 1.9. կետերով սահմանված չափերը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:
1.13. Պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարելու իրավունք չունեն՝
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները,
բ) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները),
գ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք,
դ) քաղաքացիություն չունեցող անձինք,
ե) այն տնտեսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմաս ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ համայնքները,
զ) այն կազմակերպությունները, որոնց բաժնեհավաք կապիտալում 30 տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները,
է) բարեգործական և կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները:
Սույն կետում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե:
1.14. Համապատասխան բանկը կամ նրա տարածքային մասնաճյուղը պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամի հաշվեհամարում կատարված մուծումների և շարժի վերաբերյալ քաղվածքներն ուղեկցող գրությամբ, եռօրյա պարբերականությամբ ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառումը
2.1. Թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառումը կատարվում է պատգամավորության թեկնածուին գրանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ համապատասխան բանկի կամ նրա տարածքային մասնաճյուղի կողմից ներկայացված տվյալների հիման վրա՝ դրանց հաշվառման համար բացված գրանցամատյանում:
2.2. Համապատասխան բանկը կամ նրա տարածքային մասնաճյուղը պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամների հաշվեհամարներում կատարված մուծումների և ծախսերի (շարժի) վերաբերյալ քաղվածքները պատգամավորության թեկնածուին գրանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում յուրաքանչյուր պատգամավորության թեկնածուի համար առանձին:
2.3. Պատգամավորության թեկնածուին գրանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ թեկնածուի հայտարարագիրը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում, դրանք ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:
3. Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի հաշվառման գրանցամատյան վարելը
3.1. Նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարությունն իրականացնելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում բացվում է հատուկ գրանցամատյան:
3.2. Գրանցամատյանում պատգամավորության յուրաքանչյուր թեկնածուի համար նախատեսված մասում նշվում են՝ ստացված փաստաթղթերի հերթական համարը, ուղարկման տարին, ամիսը, ամսաթիվը, փաստաթղթերի համառոտ բովանդակությունը:
Գրանցամատյանում կարող են կատարվել նաև այլ նշումներ:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ ԿԸՀ-ի 2005թ.
մարտի 16-ի
թիվ 5/61 որոշման |
ԿԱՐԳ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների և ծախսերի հաշվառման
Սույն կարգը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն և կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում կամավոր մուծումներ կատարելու կարգը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառման և գործավարության հետ կապված հարաբերությունները:
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմանդրամներ մուծումներ կատարելը
1.1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) իր լիազոր ներկայացուցչի անունով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արցախբանկում» կարող է ստեղծել նախընտրական հիմնադրամ:
1.2. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների հաշվառման ժամանակավոր հատուկ հաշվեհամարի (այսուհետ՝ հաշվեհամար) բացման համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը «Արցախբանկի» հետ կնքում է բանկային հաշվի պայմանագիր՝ համաձայն բանկում հաշիվների բացման և վարման համար գործող իրավական ակտերի:
1.3. Հաշվեհամարների մուծումները կատարվում են բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արժույթով՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
1.4. Հաշվեհամարներին կատարվող կանխիկ վճարման մուտքագրման օրդերի, իսկ անկանխիկ վճարման հանձնարարականի «Վճարման նպատակը» մասում պարտադիր նշվում է՝
ա) իրավաբանական անձանց դեպքում՝ իրավաբանական անձի լրիվ ֆիրմային անվանումը, հարկ վճարողի հարկային հաշիվը /ՀՎՀՀ/, բանկային վավերապայմանները, կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օտարերկրյա միջոցների տոկոսը,
բ) ֆիզիկական անձանց դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անունը և ազգանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել:
1.5. Նախընտրական հիմնադրամներ մուծումներ կարող են կատարվել կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրվանից մինչև քվեարկության օրը:
1.6. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:
Քվեարկության օրվանից հետո հիմնադրամից վճարումներ կարող է կատարվել միայն մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրավոր թույլտվությամբ:
1.7. Նախընտրական հիմնադրամից կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 12000-ապատիկը:
1.8. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից իրենց նախընտրական հիմնադրամներում կատարվող անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը:
1.9. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կամավոր մուծում կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 10-ապատիկի չափով և յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչև 30-ապատիկի չափով:
1.10. Սույն կարգի 1.7. կետով սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները «Արցախբանկը» վերադարձնում է նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց:
1.11. Սույն կարգի 1.8., 1.9. կետերով սահմանված չափերը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:
1.12. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարելու իրավունք չունեն՝
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները,
բ) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները),
գ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք,
դ) քաղաքացիություն չունեցող անձինք,
ե) այն տնտեսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմաս ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ համայնքները,
զ) այն կազմակերպությունները, որոնց բաժնեհավաք կապիտալում 30 տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները,
է) բարեգործական և կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները:
Սույն կետում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե:
1.13. «Արցախբանկը» կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամի հաշվեհամարում կատարված մուծումների և շարժի վերաբերյալ քաղվածքներն ուղեկցող գրությամբ, եռօրյա պարբերականությամբ ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառումը
2.1. Կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառումը կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից «Արցախբանկի» կողմից ներկայացված տվյալների հիման վրա՝ դրանց հաշվառման համար բացված գրանցամատյանում:
2.2. «Արցախբանկը» կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշվեհամարներում կատարված մուծումների և ծախսերի (շարժի) վերաբերյալ քաղվածքները կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համար առանձին:
3. Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի հաշվառման գրանցամատյան վարելը
3.1. Նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարությունն իրականացնելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովում բացվում է հատուկ գրանցամատյան:
3.2. Գրանցամատյանում յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համար նախատեսված մասում նշվում են ՝ ստացված փաստաթղթերի հերթական համարը, ուղարկման տարին, ամիսը, ամսաթիվը, փաստաթղթերի համառոտ բովանդակությունը:
Գրանցամատյանում կարող են կատարվել նաև այլ նշումներ:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |