| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«3» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 358
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«25» փետրվարի 2005թ. |
Թիվ 3/27 |
ք. Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 11-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 15 օր հետո իրենց գրանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին են ներկայացնում իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր՝ սույն որոշման հավելվածի համաձայն, որին կից կարող են ներկայացնել նաև անհրաժեշտ պարզաբանումներ և բացատրություններ:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժոողովը կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի ընդունումը և յուրաքանչյուր հայտարարագիր ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում դրանք ուղարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ներկայացված հայտարարագրերի ստուգված և ամփոփված տվյալները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 205թ.
փետրվարի 25-ի
թիվ 3/27 որոշման |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
Նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ
Թիվ ____ ընտրատարածքի ________________ համայնքում
________________թեկնածու գրանցված _____________ -ի _________նախընտրական հիմնադրամի
Համայնքի ղեկավար,ավագանու անդամ անուն, ազգանուն, հայրանուն հաշվեհամարը
|
ՄՈՒՏՔԵՐ |
ԾԱԽՍԵՐ |
|
Հ/Հ |
Մուծումներ կատարողների անվանումը և
հասցեն |
Ամիս, ամսաթիվ |
Վճարման հանձնարարագրի համարը |
Գումարը |
Հ/Հ |
Ծախսերի անվանումը
/տեսակը և ուղղվածությունը/ |
Ամիս, ամսաթիվ |
Վճարման հանձնարարագրի համարը |
Գումարը |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը մուծումներ |
|
|
|
|
Ընդամենը ծախսեր |
|
|
|
| |
Մնացորդը առ |
|
|
|
___________________________________ _____________________
թեկնածուի ա.ա.հ. ստորագրություն
___________________________________ _________________________
թեկնածուի լիազոր ներկայացուցչի ա.ա.հ. ստորագրություն
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար` |
Ռ. Նազարյան |