Համարը 
Թիվ 5/65
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.03.2010

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ԵՎ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից

«22» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 400

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«16» մարտի 2005թ.

Թիվ 5/65

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ԵՎ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետով և 111-րդ հոդվածի 2-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկի ձևը և շարադրանքը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

մարտի 16-ի

թիվ 5/65 որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Կ. Տ.

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

19 հունիսի 2005թ.

Ներմուծեք նկարագրությունը_973

Ծանոթություն.

 

1. Ընտրողը նշում է կատարում այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան դիմացի վանդակում, որին կողմ է քվեարկում:

Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:

2. Եթե ընտրողը դեմ է բոլոր կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին, ապա նշում է կատարում «Բոլորին դեմ եմ» տողի դիմացի վանդակում:

3. Անվավեր են համարվում մեկից ավելի կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի օգտին նշումներ պարունակող, որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին և միաժամանակ «Բոլորին դեմ եմ» տողում նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով, սահմանված նշագրումից տարբերվող կամ այլ գրառումներով քվեաթերթիկները:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան