Համարը 
ՀՕ-226
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.12.13/8(08)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.10.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի

հոկտեմբերի 19-ին

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 4-րդ կետի «Բանկային,» բառը փոխարինել «Բանկերի, վարկային կազմակերպությունների,» բառերով, իսկ «ստեղծման» բառից հետո ավելացնել «, վերակազմակերպման, լուծարման» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Վերակազմակերպման միջոցով ստեղծվող կամ միացման հետևանքով ընդլայնվող ընկերության բաժնետոմսերը (բաժնեմասերը) փոխարկման եղանակով համամասնորեն տեղաբաշխվում են վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու պահին այդ որոշումն ընդունած իրավաբանական անձանց բոլոր մասնակիցների միջև` բաժնետոմսերի շուկայական արժեքով: Ընդ որում, փոխարկման հարաբերակցությունը պետք է նույնը լինի տվյալ տեսակի (դասի) յուրաքանչյուր բաժնետոմսի (բաժնեմասի) համար: Եթե վերակազմակերպվող ընկերություններից որևէ մեկի միևնույն տեսակի (դասի) արժեթղթերի սեփականատերերի քանակը 50 կամ ավելի է, ապա վերակազմակերպվող յուրաքանչյուր ընկերության արժեթղթերի շուկայական արժեքի սահմանումը պարտադիր է անկախ գնահատողի կողմից:»:

 

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) ընկերության զուտ ակտիվների (սեփական կապիտալի) արժեքից կանոնադրական կապիտալի, պահուստային կապիտալի և արտոնյալ բաժնետոմսերի լուծարային ու անվանական արժեքների տարբերության ընդհանուր գումարը գերազանցող մասը լրիվ կամ մասնակի փոխանցելով կանոնադրական կապիտալ:»:

 

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 5-րդ կետի երկրորդ մասը «վճարումները» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից պակասելու հիմքով կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքի,» բառերով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ`

«6. Ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից նվազելու հիմքով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը կատարվում է բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձևով` առանց բաժնետերերին որևէ հատուցման:»:

 

Հոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին կետի «2-րդ կետով սահմանված դեպքի» բառերը փոխարինել «2-րդ կետով և «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածի առաջին մասի «է» և «ը» ենթակետերում «ապա նաև» բառերը փոխարինել «ապա» բառով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

3 դեկտեմբերի 2005թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-226