Համարը 
Թիվ 6/78
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
24.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
10.08.2009

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 2/4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից

«30» մարտի 2005թ. 

Պետական գրանցման թիվ 414

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«24» մարտի 2005թ.

Թիվ 6/78

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 2/4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածով և ընդառաջելով ընտրողների խնդրանքին՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. փետրվարի 12-ի թիվ 2/4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Թիվ 3 ընտրատարածքում ընդգրկված «Տեր-Գաբրիելյան փողոցի բոլոր տները» բառակապակցությունը տեղափոխել թիվ 2 ընտրատարածք.

բ) Թիվ 5 ընտրատարածքում ընդգրկված «Հեքիմյանի 5, 7, 9, 11, 21», «Իսակովի 5», «Իվանյան, Իվանյան 1-ին նրբանցքի բոլոր տները» բառակապակցությունները տեղափոխել թիվ 6 ընտրատարածք.

գ) Թիվ 6 ընտրատարածքում ընդգրկված «Հեքիմյանի 3բ, 3վ, 6, 6ա, 8, 8ա, 8բ» բառակապակցությունը տեղափոխել թիվ 5 ընտրատարածք.

դ) Թիվ 20 ընտրատարածքում ընդգրկված «Մարաթուկ» և «Սարատակ» բառերը տեղափոխել թիվ 22 ընտրատարածք:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարին՝ սույն որոշման մասին տեղեկացնել Ստեփանակերտի քաղաքապետարանի և Քաշաթաղի ու Շահումյանի շրջվարչակազմերի ղեկավարներին, թ.թ. 2, 3, 5, 6, 20, 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

 Ս. Նասիբյան