Համարը 
ՀՕ-228
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.12.13/8(08)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.10.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես հոդված 8-ը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի

հոկտեմբերի 19-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք).

ա) 11-րդ հոդվածի 1-ին կետից և 16-րդ հոդվածի 1-ին կետից հանել «և 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով» բառերը.

բ) 13-րդ հոդվածի 4-րդ կետում «և 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով» բառերը փոխարինել «53-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածից հանել «, ը» թվարկումը:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ կետը:

 

Հոդված 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետի «ելակետային տվյալների արտադրյալի 1000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ» բառակապակցությունը փոխարինել «ելակետային տվյալի`

-Ստեփանակերտ քաղաքում

34000-ապատիկի

-շրջկենտրոններում

24000-ապատիկի

-գյուղական վայրերում

18000-ապատիկի

չափով` դրամական արտահայտությամբ» բառակապակցություններով:

 

Հոդված 5. Օրենքի 59-րդ հոդվածում.

ա/ «տվյալներն են» բառերը փոխարինել «տվյալն է» բառերով.

բ/ ուժը կորցրած ճանաչել «բ» կետը:

 

Հոդված 6. Օրենքի 97-րդ հոդվածից հանել «(բացառությամբ սույն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափի)» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 98-րդ հոդվածը «դ» թվարկումից հետո լրացնել «, ը» թվարկումով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` տասն օրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «ը» կետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն ելակետային տվյալի վերաբերյալ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

3 դեկտեմբերի 2005թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-228