Համարը 
ՀՕ-184
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.02.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.02.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
10.02.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ-ՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 Ընդունված է 2002 թվականի

 փետրվարի 6-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2002 թվականի փետրվարի 15-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում կիրարկել 1998 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (լրացումներով և փոփոխություններով հանդերձ), այն վերանվանելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» (այսուհետ՝ օրենսգիրք):

 

Հոդված 2. Օրենսգրքի 66-րդ հոդվածին համապատասխան՝ վնասի հատուցման իրավունք ունեն այն քաղաքացիները, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով կամ, որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ 1981 թվականի հունիսի 1-ից հետո:

 

Հոդված 3. 2002 թվականի փետրվարի 15-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ 1961 թվականի քրեական դատավարության օրենսգիրքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

14 փետրվարի 2002 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-184