ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«5» օգոստոսի 2014թ. |
N 496-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 30-ի «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման կարգը, ««Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովի կազմը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի թիվ 124 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետի «կազմակերպության (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի առք ու վաճառք և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառք իրականացնողների)» բառերը փոխարինել «ռեզիդենտի (բացառությամբ «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնողների, ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների)» բառերով.
բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ ենթակետ`
«3) ներդրումները գնահատվում են առանց ավելացված արժեքի հարկի:».
գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Հայտը պետք է ներկայացվի Հանձնաժողով մինչև «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ներդրումների իրականացման ժամկետը լրանալու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը:».
դ. 7-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) բաց բաժնետիրական ընկերության դեպքում` քաղվածքներ ընկերության բաժնետերերի ռեեստրից, այլ դեպքերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի կողմից տեղեկանք` հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների, փայատերերի), ինչպես նաև նրանց բաժնեմասերի (փայերի) վերաբերյալ.».
ե. 7-րդ կետի 8-րդ ենթակետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ ենթակետ`
«9) «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի և սույն կարգի պահանջներին համապատասխանող, արտադրական նպատակներով իրականացված ներդրումների արժեքի վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացություն:».
զ. 10-րդ կետի «(կազմակերպության կանոնադրական կապիտալում հիմնադրի (մասնակցի) կատարած գույքային ներդրումների արժեքը հաստատող աուդիտորի տեղեկանք (եզրակացություն), անշարժ գույքի գնահատում իրականացնող լիցենզավորված անձի կողմից կազմակերպության կանոնադրական կապիտալում հիմնադրի (մասնակցի) անշարժ գույքով կատարած ներդրումների գնահատում և այլն)» բառերը հանել.
է. 15-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ`
«2) հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկը` կնքված հաշվառման վայրի հարկային մարմնի կնիքով.
3) կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ստացված միջոցների հաշվետու տարում օգտագործման ուղղությունները` կցելով արտադրական նպատակներով կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:».
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.1-ին կետով`
«16.1. Շահութահարկի արտոնության կիրառման ժամանակահատվածի ընթացքում տրամադրված արտոնության համար հիմք հանդիսացող գումարի չափից պակաս արտադրական նպատակներով կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթեր ներկայացվելու դեպքում կատարվում է տրամադրված արտոնության գումարի վերահաշվարկ` հաշվի առնելով տրամադրված արտոնության համար հիմք հանդիսացող գումարի և փաստացի հիմնավորված արտադրական նպատակներով կատարված ծախսերի տարբերությունը:
Ընդ որում, շահութահարկի արտոնության կիրառման ժամանակահատվածի ընթացքում 100 միլիոն ՀՀ դրամ գումարից պակաս արտադրական նպատակներով կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կազմակերպությունը պարտավոր է ստացած արտոնության շրջանակներում նվազեցված շահութահարկի գումարները վճարել պետական բյուջե` «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:
Վերահաշվարկի համար հիմք հանդիսացած տեղեկությունների քննարկումները և դրանց վերաբերյալ որոշումների ընդունումը հանձնաժողովի կողմից իրականացվում է սույն կարգի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերին համապատասխան:».
թ. 17-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը արտոնություն ստացած կամ քննարկման փուլում գտնվող հայտեր ներկայացրած կազմակերպությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի օգոստոսի 5-ի N 496-Ն որոշման |
| |
«Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«30» դեկտեմբերի 2009թ. թիվ 853-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության բաժնի պետ
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական վերլուծության բաժնի պետ
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային կոմունալ քաղաքականության և լիցենզավորման բաժնի պետ
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |