Համարը 
N 163
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.10.24/4(04)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
24.08.2005
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.08.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004Թ. ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության

նախարարությունում 7-ին սեպտեմբերի 2005թ.

Պետական գրանցման թիվ 469

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

24 օգոստոսի 2005թ.

 N 163

ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի թիվ 8 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջով` ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

1. ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 8 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 3-րդ կետի «նախատեսված`» բառից հետո լրացնել «օրենքով» բառը.

2)15-րդ կետի «գ» ենթակետի «համապատասխան» բառը փոխարինել «2004 թվականի մայիսի 26-ի թիվ 218» բառերով.

3) 21-րդ կետի երկրորդ պարբերության «մասին:» բառից հետո շարադրել նոր խմբագրությամբ.

«Նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմի միջոցով այդ որոշումը Հանձնաժողովն անմիջապես ուղարկում է համապատասխան մարմնին և Խորհրդին:».

4) 24-րդ կետի «բ» ենթակետի «օրենսդրություն» բառից հետո լրացնել «(մասնագիտական հարցեր)» բառերը.

5) 56-րդ կետի երրորդ պարբերության «անմիջապես» բառից հետո լրացնել «`նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմի միջոցով» բառերը.

6) 56-րդ կետի 4-րդ պարբերության «առաջին և երրորդ պարբերություններում նշված որոշումները» բառերը փոխարինել «երրորդ պարբերությունում նշված որոշումը» բառերով.

7) 63-րդ կետի երկրորդ պարբերության «անմիջապես» բառից հետո լրացնել «`նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմի միջոցով» բառերը.

8) 63-րդ կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

9) կարգի VII գլուխը վերնագրել «Մրցույթի արդյունքների հրապարակումը և բողոքարկումը».

10) կարգի VII գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ` 661 կետով.

«661.Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` գրավոր բողոք) քննության է առնում Խորհուրդը:

Գրավոր բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո, անմիջապես, ուղարկում է Խորհուրդ առնվազն հետևյալ փաստաթղթերի պատճենների և նյութերի հետ միասին.

ա) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.

բ) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

գ) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.

դ) մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշումը.

ե) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

զ) քվեաթերթիկները:

Գրավոր բողոքը Խորհուրդը քննության է առնում այն Խորհրդի աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Գրավոր բողոքը քննության առնելիս և որոշում ընդունելիս Խորհրդի տվյալ նիստին (նիստերին) չի մասնակցում Խորհրդի այն անդամը, որը տվյալ մրցույթին մասնակցել է որպես Հանձնաժողովի անդամ:

Գրավոր բողոքը քննության առնելիս Խորհուրդը, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:

Գրավոր բողոքը քննության առնելիս Խորհուրդն ուսումնասիրում է տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

ա) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

բ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

գ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) Խորհուրդը հրապարակում է ընդունելուց հետո` նույն օրը և անմիջապես ուղարկում տվյալ մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմին:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:

Գրավոր բողոքի քննության և ընդունված որոշման (որոշումների) հիման վրա Խորհուրդը կարող է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց ներկայացնել համապատասխան միջնորդություններ:».

11) Կարգի 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«67. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն կարգի 661 -րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան Հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, շրջվարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին)»:

12) Կարգի VIII գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 671 -րդ կետով.

«671. Սույն կարգի 661-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կարգի 67-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաև Խորհրդի` սույն կարգի 661-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները)` դա ստանալուց անմիջապես հետո:».

13) 71-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

14) 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«75. Գրավոր բողոքի բացակայության դեպքում սույն կարգի 67-րդ կետով նախատեսված եզրակացությունը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում եզրակացությունը և Խորհրդի սույն կարգի 661 -րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) տալու օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները՝ համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, շրջվարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին) ներկայացնում են՝

ա) դիմում.

բ) լրացված անձնական թերթիկ.

գ) ինքնակենսագրություն.

դ) իրենց կրթության և գիտելիքների մակարդակը հավաստող այլ փաստաթղթեր:

Սույն կետում նշված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր անհիմն պահանջելն արգելվում է: ».

15) 76-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«76. Գրավոր բողոքի բացակայության դեպքում սույն կարգի 67-րդ կետով նախատեսված եզրակացությունը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում եզրակացությունը և Խորհրդի սույն կարգի 661 -րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) ստանալուց հետո, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին երեք աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, շրջվարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ` հիմնավորմամբ, երեք աշխատանքային օրվա ընթացքում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:».

16) Կարգի VIII գլուխը լրացնել նոր` 781-րդ կետով.

«781. Սույն կարգի 76-րդ կետով նախատեսված նշանակումը կատարելուց հետո տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում Խորհուրդ է ներկայացնում տեղեկություններ՝ պաշտոնի նշանակված անձի և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ու պաշտոնի չնշանակված անձի (անձանց) վերաբերյալ:».

17) Կարգի 82-րդ կետի «նախատեսված դեպքերում,» բառերից հետո լրացնել «գրավոր բողոքի քննարկման արդյունքներով Խորհրդի կողմից մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում կայացնելու դեպքում,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սահմանված կարգով պետական գրանցման պահից:

 

 

 Խորհրդի նախագահ`

 Բ.Ս.Առուշանյան