Համարը 
ՀՕ-234
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.12.30/9(09)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.11.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2012

Ծանուցում
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված հաշմանդամության կենսաթոշակները հաշվարկվում (վերահաշվարկվում) են օրենքի 25-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի

նոյեմբերի 30-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «սահմանվում են աշխատատեղերի ատեստավորման հիման վրա: Աշխատատեղերի ատեստավորման կարգը և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող Ցուցակները» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետից հանել երկրորդ և երրորդ նախադասությունները:

 

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում «հիվանդության» բառից հետո լրացնել «մանկուց հիվանդության, բնական, տեխնածին և այլ աղետների» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի`

ա) վերնագրում «կենսագործունեությունը (աշխատունակությունը) վերականգնվելու» բառերը փոխարինել «վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու» բառերով.

բ) 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բժշկասոցիալական վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու դեպքում կենսաթոշակը վճարվում է մինչև հաշմանդամության ժամկետը լրանալու ամսվա վերջը:»:

 

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ մասում «նախկին» բառից հետո լրացնել «հաշմանդամության խմբով հաշվարկված» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ մասում «120», «100» և «80» թվերը համապատասխանաբար փոխարինել «140», «120» և «100» թվերով:

 

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի երրորդ մասում «Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 34-րդ հոդվածում «120», «100» և «80» թվերը համապատասխանաբար փոխարինել «140», «120» և «100» թվերով:

 

Հոդված 9. Օրենքի 37-րդ հոդվածի`

ա) առաջին մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել.

բ) երկրորդ մասից հանել «արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների,» բառերը.

գ) երրորդ մասից հանել «արտադրություններում, աշխատանքներում,» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 45-րդ հոդվածում`

ա) 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «41» մաս.

«41. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը հաշվառվում է ապահովագրական ստաժում, բայց մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:».

բ) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն հոդվածի 5-րդ մասի 1-8-րդ կետերով սահմանված ժամանակահատվածները ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվում են նաև ընդհանուր հիվանդության հետևանքով հաշմանդամ դարձած անձին կամ ընդհանուր հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքին կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ապահովագրական (աշխատանքային) ստաժի առկայության դեպքում:»:

 

Հոդված 12. Օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասը «վճարումներ կատարելը» բառերից հետո լրացնել «կամ աշխատավարձ ստանալը» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 53-րդ`

ա) հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուն կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք ունի երկու տարին մեկ անգամ` առնվազն վեց ամիս աշխատած լինելու դեպքում: Վերահաշվարկը կատարվում է դիմումը տալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:».

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակը վերահաշվարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 14. Օրենքի 56-րդ`

ա) հոդվածի առաջին մասի 2‑րդ նախադասությունը հանել.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքերի, երբ սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվում է կենսաթոշակառուին հասանելիք, սակայն մինչ այդ չստացված կենսաթոշակի գումարը:»:

 

Հոդված 15. Օրենքի 58-րդ հոդվածի վերնագրում «Պետության լրիվ խնամքի տակ գտնվող» բառերը, իսկ հոդվածում` «Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3‑րդ կետով.

«3) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` անձի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:»:

 

Հոդված 17. Oրենքի 64րդ հոդվածում`

ա) առաջին մասի «Կենսաթոշակառուի մահվան» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու ու մահանալու» բառերը.

բ) երկրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին սույն հոդվածի 1-ին և 2‑րդ մասերով սահմանված կարգով վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 18. Օրենքի 74-րդ հոդվածի առաջին մասից հանել «աշխատատեղերի ատեստավորման հիման վրա`» բառերը:

 

Հոդված 19. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված հաշմանդամության կենսաթոշակները հաշվարկվում (վերահաշվարկվում) են օրենքի 25-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան:

 

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

20 դեկտեմբերի 2005թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-234