ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«5» օգոստոսի 2014թ. |
N 503-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «իր տարածքային» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության պետական գործակալության տարածքային» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 2-րդ կետում «հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալությունը (այսուհետ` գործակալություն)» բառերով,
բ. 4-րդ, 14-րդ, 15-րդ, 51.2-րդ, 51.3-րդ և 88-րդ կետերում «լիազոր մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
գ. 12-րդ կետի 1-ին ենթակետը «տեղեկացնել» բառից հետո լրացնել «կենսաթոշակը վերահաշվարկելու համար» բառերով,
դ. 12.1-ին կետում «սույն կարգի 12-րդ կետում նշված» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու» բառերով,
ե. 12.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.3-րդ և 12.4-րդ կետեր.
«12.3. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում ընդունելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ եթե կենսաթոշակ նշանակելը մերժվել է օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու պատճառով, ապա ծանուցում է նրա` կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունքի և դրա իրականացման կարգի մասին:
12.4. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում ընդունելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով, թե ինչ լրացուցիչ փաստաթուղթ պետք է ներկայացնի:»,
զ. 15-րդ, 16-րդ, 51.2-րդ և 51.3-րդ կետերում «Լիազոր մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Գործակալություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
է. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետ.
«16.1. Եթե անձն ունի օրենքի 9-րդ հոդվածում նշված սանդղակով ըստ տարեթվի սահմանված աշխատանքային ստաժը, և այդ տարեթվին լրացել է նրա 63 տարին, ապա նա տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ՝ իր հայեցողությամբ:»,
ը. 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին կենսաթոշակ նշանակելիս` նրանց մասնագիտական ստաժում հաշվառվում է նաև թատերական և թատերահանդեսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը:»,
թ. 28.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «40» թիվը փոխարինել «50» թվով,
ժ. 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 35.1-ին կետ.
«35.1. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը նշանակված աշխատանքային կեսաթոշակները 2014 թվականի հունվարի 1-ից վերահաշվարկվում են ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված փաստացի ստաժի՝ հաշվի առնելով օրենքի 15-րդ հոդվածի և 55-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:»,
ժա. 40-րդ կետի 3-րդ ենթակետը «զինծառայողների» բառից հետո լրացնել «`օրենքով սահմանված կարգով հաշվարկված» բառերով,
ժբ. 42-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «(վերահաշվարկելուց)» բառը փոխարինել «կամ կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց» բառերով,
ժգ. 42-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ ենթակետերով.
«2.1) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուն ներկայացրել է մահացած կերակրողի աշխատանքային կամ այլ գործունեության մասին փաստաթուղթ.
2.2) կենսաթոշակ նշանակելուց կամ կենսաթոշակի տեսակը փոխելուց հետո կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը կամ կենսաթոշակի տեսակը փոխելն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժի կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության մասին փաստաթուղթ.»,
ժդ. 42-րդ կետի 3-րդ ենթակետը «ստաժ.» բառից հետո լրացնել «այս դեպքում դրամական բավարարումը հաշվարկվում է դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով.»,
ժե. 42-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «(վերահաշվարկելուց)» բառը,
ժզ. 42-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
ժէ. 47-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չի վճարվել.»,
ժը. 47-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, բանկ չի ներկայացել և հայտարարություն չի ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվելու մասին:»,
ժթ. 49-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 49.1-ին, 49.2-րդ և 49.3-րդ կետեր.
«49.1. Հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է`
1) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից.
2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից.
3) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում:
49.2. Սույն կարգի 49.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, 3-րդ ենթակետում նշված դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:
49.3. Հաշմանդամության ժամկետը (ինչպես նաև մանկուց հաշմանդամ երեխայի 18 տարին) լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:»,
ի. 57-րդ կետում «Կենսաթոշակառուի» բառը փոխարինել «Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու մասին կենսաթոշակառուի» բառերով,
իա. 60-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակը մինչև լիազորագիր ներկայացնելը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա լիազորագիր ներկայացնելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը փոխվում է, և կենսաթոշակը լիազորված անձին վճարվում է կանխիկ եղանակով` նրա գրավոր դիմումի հիման վրա:»,
իբ. 61-րդ կետից հանել «Նշված դեպքում լիազորագրի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում (կարվում է կենսաթոշակի գործին):» նախադասությունը,
իգ. 62-րդ կետում «` բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեություն իրականացնող» բառերը փոխարինել «և» բառով,
իդ. 62-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 62.1-ին կետ.
«62.1. Լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում (լիազորագրով կենսաթոշակ վճարելը դադարեցվում է), եթե`
1) լրացել է լիազորագրի գործողության ժամկետը.
2) կենսաթոշակը լիազորագրով վճարվել է տասներկու ամիս անընդմեջ.
3) լիազորագիրը տալու ամսվանից հետո անցել է տասներկու ամիս:»,
իե. 64-րդ կետը «տված» բառից հետո լրացնել «և նոտարի վավերացրած» բառերով,
իզ. 65-րդ կետում «նաև այդ պետությունում գործունեություն իրականացնող» բառերը փոխարինել «այդ անձի տված և» բառերով,
իէ. 66-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«18 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է անձամբ նրան կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:»,
իը. 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«68. Թաղման նպաստ չի նշանակվում, եթե կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է` բացառությամբ հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքի:»,
իթ. 85-րդ կետի երկրորդ նախադասությունում «կենսաթոշակի գործերն ուղարկվում են պետական արխիվ և պահպանվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «գործակալությունը կենսաթոշակի թղթային գործերը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պահպանելով դրանց էլեկտրոնային տարբերակները» բառերով,
լ. 89-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«89. Կենսաթոշակից պահումներ են կատարվում՝
1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշմամբ, եթե`
ա. կենսաթոշակառուն ներկայացրել է սխալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր կամ տեղեկություն չի ներկայացրել իր ընտանիքի անդամների թվի փոփոխության մասին, կամ չի տեղեկացրել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող էր հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն,
բ. սխալմամբ (օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին վճարվել են ավելի գումարներ.
2) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա:»,
լա. 89-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 89.1-ին կետ.
«89.1. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակից պահումներ կատարելու մասին որոշում է ընդունում, եթե ավելի վճարված գումարի չափը չի գերազանցում որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, և առկա է կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը: Եթե ավելի վճարված գումարի չափը գերազանցում է որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, կամ առկա չէ կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը, ապա պահումները կատարվում են դատական կարգով:».
3) որոշման N 2 հավելվածի՝
ա. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետ.
«5.1. Օրենքի 9-րդ հոդվածի 2‑րդ մասով և 12-րդ հոդվածով սահմանված՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի առկայության դեպքում ստաժում հաշվարկվում են օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ենթակետերում նշված ժամանակահատվածները՝ եռակի չափով:»,
բ. 11.1-ին կետը «սոցիալական վճար» բառերից հետո լրացնել «կամ եկամտային հարկ» բառերով,
գ. 13-րդ կետի 3-րդ ենթակետը «հասցեն» բառից հետո լրացնել «, իսկ դրա անվանափոխության կամ վերակազմակերպման դեպքում` նաև անվանափոխության կամ վերակազմակերպման իրավական հիմքերը, օրը, ամիսը, տարեթիվը» բառերով,
դ. 15-րդ կետում «հարցերի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն)» բառերով,
ե. 16-րդ և 19.1-ին կետերում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «գործակալության» բառով,
զ. 22-րդ կետը 2-րդ նախադասության «տեղեկանք» բառից հետո լրացնել «, որում նշվում են տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, անձի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու տարեթիվը, տարկետում ստացած լինելու դեպքում՝ տարկետման ժամանակահատվածի սկիզբը և վերջը: Տարկետում ստանալու հիմքերի բացակայության դեպքում տեղեկանքում նշվում է ուսումնական հաստատության տվյալ ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման տևողությունը» բառերով.
4) որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի 3-րդ սյունակում «երաժշտական ղեկավար» բառերից հետո «դաստիարակ» բառը փոխարինել «երաժիշտ-դաստիարակ» բառով.
5) որոշման N 8 հավելվածի՝
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետում «նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալություն (այսուհետ` գործակալություն)» բառերով,
բ. 6-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերում «Լիազոր մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Գործակալություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
գ. 8-րդ, 10-րդ, 16-րդ, 17-րդ, 20-րդ և 22-րդ կետերում «լիազոր մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
6) որոշման N 9 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «նախարարությանը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալությանը (այսուհետ` գործակալություն)» բառերով,
բ. 3-րդ և 5-րդ կետերում «Լիազոր մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Գործակալություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
գ. 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերում «լիազոր մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
7) որոշման N 10 հավելվածի`
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետը «անձնագիրը» բառից հետո լրացնել «(մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականը)» բառերով,
բ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «համաձայնագրի մասնակից պետությունում» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն)» բառերով,
գ. 5-րդ և 17-րդ կետերում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «գործակալության» բառով,
դ. 25-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա պատճենը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |