| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից
03 հոկտեմբերի 2005թ.
Պետական գրանցման թիվ 480 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար
Հ Ր Ա Մ Ա Ն
|
03 հոկտեմբերի 2005թ. |
թիվ 198 |
ք.Ստեփանակերտ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
"Նոտարիատի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
1. Հաստատել Նոտարական գործավարության կարգը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
| |
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի
2005 թվականի հոկտեմբերի 3 -ի
թիվ 198 հրամանով |
Կ Ա Ր Գ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է նոտարների կողմից նոտարական գործավարության իրականացման օրինակելի կարգը և պայմանները:
2. "Նոտարիատի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 30-րդ հոդվածի համապատասխան նոտարական գործավարությունը տարվում է հայերեն լեզվով:
3. Նոտարական գործավարությունը ճիշտ կազմակերպելու և վարելու համար պատասխանատվություն է կրում նոտարը` անկախ այն հանգամանքից, թե նա այդ աշխատանքներն իրականացնում է անձամբ, թե նրա ստաժորը կամ նոտարի աշխատակազմի աշխատողը:
4. Պաշտոնից ազատված նոտարը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր մոտ պահպանված նոտարական գործողություններին վերաբերող փաստաթղթերն ու կնիքը հանձնել արդարադատության նախարարություն: Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ, 7-8-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով ազատված նոտարի կամ նույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում լիազորությունները դադարեցրած նոտարի մոտ պահպանված փաստաթղթերն ու կնիքն ընդունում է արդարադատության նախարարի ստեղծած հանձնաժողովը:
5. Նոտարական վկայագրերն ու վավերացման մակագրությունները կազմելու, նոտարական գործողությունները գրանցելու գրանցամատյանները, ինչպես նաև նոտարական գործողություններ կատարելու հետ կապված մյուս գրքերը վարելու կարգը գործարքների և վավերացվող փաստաթղթերի վրայի վավերացման մակագրությունները կանոնակարգվում են "Նոտարիատի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
6. Փաստաթղթերի հաշվառման և դրանց կատարումը վերահսկելու համար նոտարը պետք է վարի մատյաններ համաձայն հավելվածների:
Նոտարն իրավունք ունի երկու մատյանը վարել մեկ գրքում:
7. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի գործավարությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Նոտարական գաղտնիք պարունակող փաստաթղթերի գործավարությունն իրականացվում է սույն կարգի և "Նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին" հրահանգով սահմանված կարգով:
9. Մամուլում և զանգվածային լրատվական մյուս միջոցներում նոտարի ծառայական հարցերի վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումը նրա աշխատակիցների կամ ստաժորի կողմից թույլատրվում է միայն նոտարի համաձայնությամբ:
2. ՍՏԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
10. Նոտարի կողմից ստացվող ամբողջ թղթակցությունը նույն օրը գրանցվում է մտից փաստաթղթերի գրանցման մատյանում: Թղթակցություններն ընդունում է նոտարը կամ նրա կողմից լիազորված աշխատակիցը, ինչպես նաև նոտարի ստաժորը: Նոտարն իրավունք ունի գործավարության իրականացման պարտականությունները դնել մեկից ավելի անձանց վրա:
Նոտարի մյուս աշխատակիցներին կամ ստաժորներին արգելվում է անմիջականորեն ծառայական թղթակցությունն ընդունել:
11. Մուտքագրված փաստաթղթի առաջին էջի ներքևի մասում, աջից` դրվում է մուտքի դրոշմակ, որում նշվում է ստացված փաստաթղթի հերթական համարը, ամիսը, ամսաթիվը և տարին:
12. Ծրարները բացելիս ստուգվում են փաստաթղթերի և ծրարների համարների համապատասխանությունը:
Ծրարում փաստաթղթի կամ նրա հավելվածների բացակայության, ծրարի և փաստաթղթի համարների անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ (արձանագրություն) երկու օրինակից, որոնցից մեկն առաքվում է ուղարկողին, իսկ մյուսը մնում է նոտարի մոտ:
Ծրարի վնասվածության մասին նշվում է փոստային ցուցակում (ռեեստր) և ծրարի վրա:
Ծրարները որպես կանոն, ոչնչացվում են, բացի սույն կարգով նախատեսված դեպքերից: Ստացվող ծրարները կցվում են փաստաթղթերին այն դեպքում, երբ միայն ծրարով կարելի է որոշել առաքողի հասցեն, փաստաթղթի առաքման և ստացման ժամանակը, երբ ծրարում բացակայում են առանձին փաստաթղթեր կամ էլ հայտնաբերվում է ծրարների ու փաստաթղթերի համարների, ինչպես նաև առաքման և ստացման ժամկետների ակնհայտ անհամապատասխանություն:
13. Սխալ կազմված (չստորագրված, չվավերացված), վնասված կամ ոչ ըստ հասցեի ուղարկված փաստաթղթերը վերադարձվում են առաքողին կամ վերաառաքվում ըստ պատկանելույն:
14. Յուրաքանչյուր փաստաթուղթ նոտարի մոտ գրանցվում է միայն մեկ անգամ:
15. Եթե գործավարությունը չի իրականացվում նոտարի կողմից, ստացված բոլոր փաստաթղթերը գրանցումից հետո զեկուցվում են նոտարին:
16. Եթե ստացված փաստաթուղթը նախօրոք ուղարկված գրության պատասխանն է, ապա բարձրացվում է ուղարկված գրության պատճենը կամ գործը, որին պատասխանվել է, և որից հետո (հիմքի հետ միասին) այն զեկուցվում է նոտարին:
17. Նոտարի կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո կարող են տրվել հանձնարարականներ, որոնք արձանագրվում են մակագրության մեջ և որում ցույց է տրվում կոնկրետ կատարողը, փաստաթղթի կատարման գործողությունների բովանդակությունը, անհրաժեշտության դեպքում` հանձնարարականների կատարման ժամկետը, նոտարի անձնական ստորագրությունը, հանձնարարականները տալու ամիսը, ամսաթիվը, տարին:
3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ
18. Նոտարի բոլոր ծառայական փաստաթղթերը կազմվում են նրա ձևաթղթերի վրա:
Փաստաթուղթ չի ստեղծվում այն հարցերով, որոնց լուծումը հնարավոր է օպերատիվ կարգով, անձնական հանդիպումների կամ հեռախոսային խոսակցության միջոցով:
Բանավոր կարգով կարգավորված հարցերով կատարողն այդ մասին համապատասխան նշում է կատարում փաստաթղթի վրա:
Որոշ փաստաթղթեր (հիմնականում ներքին) թույլատրվում է ձևակերպել առանց ձևաթղթի (աշխատողների դիմումներ, ծառայական առանձին տեղեկանքներ և այլն):
19. Փաստաթղթերի բովանդակությունը պետք է շարադրվի համառոտ, գրագետ, ըմբռնելի և առանց կրկնությունների: Հիմնարկների անվանումների կամ պաշտոնապես ընդունված անվանումների, տերմինների ինքնակամ կրճատումներ չի թույլատրվում:
20. Բարդ փաստաթղթերի տեքստի մասերը պետք է ունենան համապատասխան բաժիններ և արաբական թվանշաններով համարակալում:
Նոտարի հրամանների կամ որոշումների համարակալումը կատարվում է մնացած փաստաթղթերից առանձին, յուրաքանչյուր տարվա համար` տվյալ տարվա սկզբից հաշված:
21. Ելից փաստաթղթերն անպայման հասցեագրվում են: Փաստաթղթերը հասցեագրվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, պետական կամ համայնքային հիմնարկին կամ կազմակերպությանը (այսուհետև` կազմակերպություն), դրանց կառուցվածքային ստորաբաժանումներին կամ կոնկրետ պաշտոնատար անձին:
Կազմակերպության կամ նրա կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որոնց հասցեագրվում է նամակը, շարադրվում է ուղղական հոլովով: Եթե փաստաթուղթն ուղարկվում է պաշտոնատար անձի, ապա կազմակերպության անվանումը և հասցեատիրոջ պաշտոնը նշվում են ուղղական հոլովով, իսկ ազգանունը` տրական հոլովով:
22. Հասցեատիրոջ փոստային հասցեն ցույց է տրվում լրիվ` փոստային դասիչը, պետությունը, քաղաքը, շրջանը, փոստային բաժանմունքի համարը, փողոցը, տան համարը:
Փաստաթուղթն առանձին քաղաքացիների հասցեագրելիս, սկզբից ցույց է տրվում փոստային հասցեն, իսկ այնուհետև` նրանց ազգանունը:
23. Հարցումներին և այլ գրագրություններին պատասխանելիս հասցեագրումից հետո, վերևի ձախ մասում, նշվում է այն փաստաթղթի ամիս, ամսաթիվը, տարին և համարը, որին պատասխանվում է: Oրինակ` "Ձեր 200__ թ. հոկտեմբերի 20-ի թիվ -- գրության":
24. Բոլոր ծառայական փաստաթղթերը թվագրվում են: Թվագրման կազմի մեջ են մտնում ամսաթիվը, ամիսը և տարեթիվը: Փաստաթղթի վրա թվականը դրվում է ամսաթիվը և տարեթիվը արաբական թվանշաններով, իսկ ամիսը տառերով գրվելու միջոցով (10 մարտի 2005թ.), կամ արաբական 3 զույգ թվերով. (10.06.05) և անջատվում են կետերով: Եթե ամսվա հերթական համարները կամ ամսաթվերը բաղկացած են մեկ թվից, ապա դրանցից առաջ 0 է դրվում: Օրինակ` 05.01.05 թ.:
25. Փաստաթղթի վրա թվագրումը դրվում է այն ստորագրող կամ հաստատող անձի կողմից` ստորագրման կամ հաստատման պահին:
Փաստաթղթերի ստորագրման թվագրումը դասիչի հետ միասին դրվում է փաստաթղթի վերևի ձախ մասում` ձևաթղթի մեջ դրա համար հատուկ հատկացված տեղում:
Եթե փաստաթուղթը ձևաթղթի վրա չի կազմված, նրա թվագրումը դրվում է ստորագրության տակ` ձախից:
26. Ստորագրվում է, որպես կանոն, փաստաթղթի առաջին օրինակը: Փաստաթուղթն միաժամանակ մի քանի հասցեատերերի ուղարկվելու դեպքում ստորագրվում են դրա բոլոր օրինակները:
27. Նոտարի բոլոր ելից փաստաթղթերը կարող են ստորագրվել միայն նոտարի կողմից:
28. Հանձնաժողովների կողմից կազմված փաստաթղթերը ստորագրելիս ցույց են տրվում ոչ թե փաստաթուղթը կազմող անձանց պաշտոնները, այլ հանձնաժողովի կազմում պարտականությունների բաշխումը, օրինակ. հանձնաժողովի նախագահ (ստորագրություն), հանձնաժողովի անդամներ (ստորագրություններ):
29. Նոտարի մոտ թողնվող ելից փաստաթղթերի պատճենների վրա ձևաթղթի տեքստը կարող է չվերարտադրվել, այլ դրվել միայն փաստաթղթերի ստորագրման թվագրումը և նրա գրանցման դասիչը, ստորագրման թվագրումը:
Ելից փաստաթղթերի պատճենները պետք է ունենան այն անձանց նշագրումները, որոնց հետ դրանք համաձայնեցված են, և կատարողների նշագրումները:
30. Նոտարի գործունեությամբ ստեղծվող փաստաթղթերին կից հավելվածների առկայությունը ցույց է տրվում հիմնական կամ ուղեկցող փաստաթղթերում նրա տեքստից հետո (ստորագրությունից վերև), առդիր բառից հետո, ցույց տալով նրանց անվանումները, թերթերի և կցվող օրինակների քանակը: Մի քանի հավելվածների առկայության դեպքում դրանց վրա դրվում են հերթական համարներ:
31. Նոտարի կնիքը դրվում է նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող կամ նոտարի կողմից տրվող բոլոր փաստաթղթերի կամ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց կրկնօրինակների վրա:
32. Հեռագրի տեքստը կազմվում է երկու պարբերությամբ: Առաջին պարբերությունում նշվում է հասցեն, հեռագրի բովանդակությունն ու պաշտոնատար անձի ազգանունը, երկրորդում, որը բաժանվում է առաջինից ուղիղ գծով, նշվում է կազմակերպության անվանումը, պաշտոնատար անձի ստորագրությունը, հասցեն, հիմնարկի հեռագրային հաշվի համարը և օրը, ամիսը և ամսաթիվը:
33. Այն գրությունների և փաստաթղթերի առաքման մասին, որոնք պատրաստվել են ի կատարումն ստացված գրությունների, կատարվում է նշում ելից փաստաթղթերի գրանցման մատյանում ցույց տալով փաստաթղթի համարը, գրանցման թվագրումը, փաստաթղթի վերնագիրը (համառոտ բովանդակությունը) և գործի համարը, որում պետք է պահվի դրա պատճենը:
34. Միևնույն հասցեատիրոջն ուղարկվող տարբեր փաստաթղթերը կարելի է ուղարկել մեկ ծրարով, ծրարի վրա նշելով նրանում գտնվող բոլոր փաստաթղթերի գրանցման համարները:
35. Փաստաթղթերն առաքվում են ցրիչի միջոցով կամ փոստով: Ցրիչի միջոցով փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում ցրիչ մատյանով` ստորագրությամբ, իսկ փոստ հանձնված պատվիրված ծրարների առաքման համար կազմված ցուցակը ստորագրվում է առաքման գծով տեսուչի կողմից:
36. Ստացված հեռախոսագրերը գրանցվում են մտից փաստաթղթերի գրանցման մատյանում:
4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
37. Հսկողության են ենթակա այն փաստաթղթերը (մտից, ելից, ներքին), որոնցում ցույց են տրված կատարման ժամկետները կամ որոնց կատարման համար օրենսդրությամբ սահմանված են ժամկետներ:
38. Պարտադիր կարգով հսկողության են վերցվում`
ա) ԼՂՀ արդարադատության նախարարության հանձնարարականներ, առաջադրանքներ պարունակող կամ նոտարի կողմից կատարման ենթակա ԼՂՀ օրենքները, ԼՂՀ Ազգային ժողովի որոշումները, ԼՂՀ նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ԼՂՀ կամ ԼՂՀ վարչապետի որոշումները, ԼՂՀ արդարադատության նախարարի հրամանները.
բ) քաղաքացիների դիմումները և բողոքները:
5. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
39. Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկվում են "Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին" ԼՂՀ օրենքով սահմանված կարգով:
6. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
40. Իսկական փաստաթղթերը (փաստաթղթերի բնօրինակները) (ծննդյան, ամուսնության, մահվան վկայական, անձը հաստատող փաստաթղթեր, կազմակերպության կամ հիմնարկի հիմնադիր փաստաթղթեր, դրանց փոփոխություններ, գրանցման (հաշվառման) վկայականներ և այլն) վերադարձվում են փաստաթուղթը ներկայացնող անձանց` նոտարի մոտ թողնելով դրանց պատճենները: Պատճենները ներկայացնում են շահագրգռված անձինք, կամ նրանց խնդրանքով պատրաստվում են նոտարի կողմից` հավաստելով դրանց համապատասխանությունը բնօրինակի հետ, նշելով ամսաթիվը:
41. Նոտարական գործողությունների համար դիմած քաղաքացիների, նրանց ներկայացուցիչների կամ կազմակերպությունների և հիմնարկների ներկայացուցիչների ինքնությունը հաստատող փաստաթղթերը վերադարձվում են ներկայացնողներին, միաժամանակ գրանցամատյանում գրանցվում են փաստաթղթի անվանումը, նրա համարը, երբ և որ կազմակերպության կամ հիմնարկի կողմից է տրված այդ փաստաթուղթը:
42. Նոտարի մոտ թողնվում են`
կազմակերպությունների կամ հիմնարկների հիմնադիր փաստաթղթերի, ինչպես նաև նրանց անվամբ և նրանց անունից գործարքներ կամ լիազորագրեր վավերացնելիս նրանց ներկայացուցիչների լիազորությունները հավաստող փաստաթղթերը կամ դրանց պատճենները.
գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը` դրանց ամբողջությամբ օտարման վերաբերյալ գործարքները վավերացնելու դեպքում.
գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները` դրանց վերաբերյալ այլ գործարքները վավերացնելու դեպքում, ինչպես նաև, երբ սեփականատերն ամբողջությամբ չի օտարում իրեն պատկանող գույքը (նրա մասը), կամ, երբ սեփականատերերը գույքի սեփականության վերաբերյալ ունեն մեկ ընդհանուր փաստաթուղթ, և դրանցից մեկն է օտարում նրան պատկանող բաժինը (կամ բաժնի մասը).
գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը` գույքի գրավի պայմանագրերը վավերացնելիս.
վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները`
ենթավարձակալության պայմանագրեր վավերացնելիս.
տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերի պատճենները` դրանց օտարման կամ գույքային այլ իրավունքների վերաբերյալ գործարքները վավերացնելիս, ժառանգության իրավունքի վկայագրեր տալիս.
Շինության օտարման պայմանագրեր վավերացնելիս հողամասի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերը:
43. Այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել են նոտարական գործողությունները, ինչպես նաև սույն կարգի համաձայն նոտարի մոտ պահվող փաստաթղթերը (դրանց պատճենները) կցվում են գործարքի, ժառանգության իրավունքի վկայագրի և մյուս հիմքերի` նոտարի մոտ մնացող օրինակին (այսուհետև` նոտարական գործ):
44. Նոտարական գործում փաստաթղթերը կարող են կարվել հետևյալ հաջորդականությամբ` դիմողի դիմումը (եթե նոտարական գործողությունն իրականացվել է գրավոր դիմումի համաձայն).
պայմանագիր կամ այլ գործարքը հաստատող այլ փաստաթուղթ կամ ժառանգության իրավունքի վկայագրի կամ նոտարական գործողության վերաբերյալ այլ փաստաթուղթ, որին կարվում է պետական տուրքի անդորրագիրը.
գործարքի վավերացման համար հիմք հանդիսացած գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ փաստաթղթի պատճենը կամ փաստաթուղթը.
լիազորագիր (լիազորագրի պատճենը).
համաձայնություններ, դիմումներ.
տեղեկանքներ.
այլ փաստաթղթեր:
Նոտարական գործում գտնվող փաստաթղթերը համարակալվում են:
Նոտարական գործի սկզբում կարվում է շապիկ, որի վրա նշվում է`
- գործի համարը, որը պետք է համապատասխանի գրանցամատյանում կատարված գրառման համարին.
- նոտարական գործողության տեսակը.
- վավերացված գործարքի տեսակը, եթե գործը վերաբերվում է գործարքի վավերացմանը.
- նոտարական գործողության կատարման օրը, ամիսը և ամսաթիվը:
45. Նոտարական գործը ամբողջությամբ կազմվում և կարվում է այնպես, որ այն չփչացնի փաստաթղթի տեքստը և այն ընթեռնելի լինի առանց քանդելու: Նոտարական գործը կարվում է թելով, ժապավենով կամ կարիչով: Թելի, ժապավենի կամ կարիչի ծայրերը դուրս են բերվում նոտարական գործի վերջին էջի հետնամասում: Թելը կամ ժապավենը հանգուցվում են: Այդ հանգույցի կամ կարիչի ծայրերի վրա սոսնձվում է սպիտակ ամուր թուղթ այնպես, որ թելի կամ ժապավենի մի մասը դուրս մնա թղթի տակից: Սոսնձման համար կիրառվում է այնպիսի սոսինձ, որը հնարավորություն չտա պոկելու թուղթը կամ քանդելու թելը, ժապավենը կամ կարիչը` առանց վնասելու նոտարական գործը, նրա վերջին էջը, թելը կամ ժապավենը: Սոսնձվող թղթի վրա նշվում են հետևյալ բառերը "Նոտարական գործը համարակալված է և բաղկացած -- էջից": Սոսնձվող թուղթը ստորագրում է նոտարը` դնելով պետական զինանշանի պատկերով կլոր կնիք այնպես, որ կնիքի կեսը դրոշմվի սոսնձված թղթի, իսկ մյուս կեսը` նոտարական գործի վերջին էջի վրա:
Նոտարական գործը կարվում է համապատասխան նոտարական գործողությունն ավարտելուց հետո` 5 oրվա ընթացքում:
46. Յուրաքանչյուր վավերացված գործարքի կամ այլ փաստաթղթի կամ կատարված նոտարական այլ գործողության համար կազմվում է մեկ նոտարական գործ, եթե վավերացվող փաստաթղթերը կամ կատարվող այլ նոտարական գործողությունները չեն հանդիսանում վավերացվող գործարքի կամ նոտարական այլ գործողության բաղկացուցիչ մասը:
47. Միևնույն անձի կողմից կնքված տարբեր գործարքները կամ կատարված այլ նոտարական գործողությունները չեն կարող միացվել մեկ նոտարական գործում, բացառությամբ սույն բաժնով նախատեսված դեպքերի:
48. Նոտարական գործից փաստաթղթեր հանելն արգելվում է, բացառությամբ`
- օրենսդրությամբ սահմանված կարգով գործարքը կամ նոտարական գործողությունն անվավեր ճանաչվելու կամ գործարքը վաղակետ լուծվելու դեպքի, եթե այդ կապակցությամբ կողմերին վերադարձվելու են նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի իսկական օրինակները: Այս դեպքում նոտարական գործում կարվում է վերադարձվող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև գործարքը կամ նոտարական գործողությունն անվավեր ճանաչելու կամ գործարքը լուծվելու մասին փաստաթուղթը կամ դրա պատճենը.
- նոտարական գործում գտնվող փաստաթուղթը սահմանված կարգով փորձաքննության ուղարկելու դեպքում, եթե դրա փորձաքննությունն անհնար է կատարել առանց փաստաթուղթն առանձնացնելու: Փաստաթղթի փորձաքննության ավարտից հետո այն պետք է կարվի նոտարական գործում:
Նոտարական գործից փաստաթուղթ հանելու կամ այն պատճենով փոխելու վերաբերյալ նոտարի կողմից կատարվում է գրառում նոտարական գործի կազմի վերջին էջի վրա կամ առանձին թղթի վրա, որը նույնպես կարվում է նոտարական գործի վերջում:
49. Նոտարի կողմից վավերացված կամ տրված փաստաթղթի կորստյան դեպքում տրվում է կորած փաստաթղթի կրկնակը (կրկնօրինակը) այն քաղաքացու, կազմակերպության կամ հիմնարկի գրավոր դիմումի հիման վրա, որոնց հանձնարարությամբ կամ որոնց նկատմամբ կատարվել են նոտարական գործողությունները:
Նոտարը տալիս է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1207 հոդվածում թվարկված պաշտոնատար անձանցից ի պահ ստացված կտակների կրկնօրինակները:
Փաստաթղթի կրկնօրինակը պետք է բովանդակի վավերացված կամ տրված փաստաթղթի ամբողջ տեքստը:
Փաստաթղթի կրկնօրինակի վրա արվում է սահմանված ձևի վավերացման մակագրություն:
Կտակի կրկնօրինակը կարող է կտակում նշված ժառանգներին տրվել նրանց կողմից կտակարարի մահվան վկայականը ներկայացնելուց հետո: Կտակում նշված ժառանգների մահվան դեպքում կտակի կրկնօրինակը կարող է նրանց ժառանգներին տրվել կտակարարի և մահացած ժառանգի մահվան վկայականները նրանց կողմից ներկայացվելուց հետո:
Սույն կետում նշված կրկնօրինակները տրվում են համապատասխան դիմումը և պետական տուրքը վճարելու մասին անդորրագիրը տալուց հետո` 2 օրվա ընթացքում:
7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ԵՎ ՆՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
50. Նոտարական փաստաթղթերը (վկայագրեր, պայմանագրեր, լիազորագրեր և այլն), այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել են դրանք, ինչպես նաև գրանցամատյաններն ու հաշվառման գրքերը, նախքան պետական արխիվ հանձնելը, պահվում են նոտարի մոտ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում:
51. Գրանցամատյանները և վարույթով ավարտված ժառանգական գործերը, ընթացիկ գործավարության կարգագրերը, նախքան արխիվ կամ ոչնչացման հանձնելը, պետք է պահպանվեն նոտարի մոտ:
52. Տարին վերջանալուց հետո նոտարի կողմից կատարվում է գործերի նախապատրաստում արխիվային պահպանության հանձնելու` որի համար ճշտվում է փաստաթղթերի համակարգումը գործերում (անհրաժեշտության դեպքում գործերը վերաձևավորվում են), կատարվում է գործերի ձևավորում, մշտապես և երկար ժամկետով պահվող գործերը ներառվում են ամուր շապիկների մեջ, փաստաթղթերը վերադասավորվում են ժամանակագրական կարգով և կարվում ամուր թելով:
53. Մշտական պահպանության գործերի համար կազմվում է ցուցակ: Ցուցակը կազմված է տարեկան հատվածներից և իրենից ներկայացնում է նոտարական գործերի համարները:
54. Փաստաթղթերը պահպանության նախապատրաստելու հետ միաժամանակ կատարվում է ոչնչացման ենթակա փաստաթղթերի ընտրություն:
Ոչնչացման համար առանձնացված փաստաթղթերի ընտրումը ձևակերպվում է ակտով:
55. Պետական արխիվում հետագա պահպանության փաստաթղթեր նախապատրաստելու ընթացքում կատարվում է փաստաթղթերի գիտական գործնական արժեքավորման փորձաքննություն և լուծվում է նրանց ընտրության հարցը հետագա պահպանության կամ ոչնչացման համար:
56. Գործերը պետական արխիվ են հանձնվում օրենսդրությամբ նախատեսված կարգով:
ՄՏԻՑ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ
| |
Ստացվող փաստաթղթի թվականը և համարը |
Որտեղից է ստացվել փաստաթուղթը |
Համառոտ բովանդակու- թյունը |
Նշում կատարման մասին |
Այն գործի համարը, որի մեջ գտնվում է փաստաթուղթը |
Ծանոթություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
ԵԼԻՑ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ
| |
Ելից փաստաթղթի թվականը և համարը |
Ում է հասցեագրված փաստաթուղթը |
Համառոտ բովան- դակությունը |
Նշում կատարման մասին |
Ծանոթություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
|
Գործի հերթական համարը |
Դիմումն ստանալու թվականը |
Մահացածի ազգանունը, անունը, հայրանունը |
Մահվան ժամանակը |
Խնդրատուի ազգանունը, անունը, հայրանունը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Շարունակությունը
|
Ժառանգության իրավունքի
վկայագիրը տալու թվականը |
Գործը արխիվ հանձնելու
տարին, գործի համարը |
Ծանոթություն |
|
6 |
7 |
8 |
| |
|
|
| |
|
|
Ա Կ Տ
թվականը ............ ինդեքսը ............
________________________________________________________________________
(կազմելու տեղը)
Ոչնչացման ենթակա փաuտաթղթերի և գործերի առանձնացման մասին հիմքը` ....
....... թվականը թիվ ........ որոշումը կազմվել է հանձնաժողովի կողմից
Հանձնաժողովի նախագահ` __________________________________________________
(պաշտոնը, ազգանունը, անվան, հայրանվան սկզբնատառերը)
Հանձնաժողովի անդամներ` __________________________________________________
(պաշտոնները, ազգանունները, անվան, հայրանվան սկզբնատառերը)
Հանձնաժողովը ղեկավարվելով ..................... ցանկով
(ցանկի անվանումը)
Որպես գիտա-պատմական արժեք չունեցող և իրենց գործնական նշանակությունը կորցրած, ոչնչացման վերցրեց հետևյալ փաստաթղթերն ու գործերը.
(Այն նոտարի անունը և ազգանունը, որի գործունեության ընթացքում ստեղծվել են այնպիսի փաստաթղթեր, որոնք ենթակա չեն հետագա պահման)
Ընդամենը գործեր ___________________________________
(թվանշաններով և բառերով)
Հանձնաժողովի նախագահ ___________________________________________________
(ազգանունը և անվան, հայրանվան սկզբնատառերը)
Ստորագրություն
Անդամներ` ստորագրություններ _______________________________________________
(ազգանունները և անվան, հայրանվան սկզբնատառերը)
Փաստաթղթերը ոչնչացվել են
Հանձնաժողովի նախագահ
ստորագրություն ______________________
թվական
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՄԱՏՅԱՆ
|
Մահացածի ազգանունը, անունը, հայրանունը |
Մահվան թվականը |
Ժառանգական
գործի համարը |
|
1 |
2 |
3 |
| |
|
|
| |
|
|
ԿՏԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՄԱՏՅԱՆ
|
Կտակարարի ազգանունը, անունը, հայրանունը |
Կտակը
վավերացնելու թվականը |
Համարն ըստ
գրանցամատյանի |
Նշում կտակը չեղյալ համարելու մասին |
|
1 |
2 |
3 |
4 |
| |
|
|
|
| |
|
|
|
ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՊԱՀՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
| |
Արժեքները ստանալու ամիսը, ամսաթիվը և տարին |
Մահացածի /ում արժեքները
վերցվել են/ ազգանունը, անունը, հայրանունը |
Արժեքների մանրամասն նկարագրությունը |
|
1 |
2 |
3 |
4 |
| |
|
|
|
| |
|
|
|
Շարունակությունը
|
Քանակը |
Գնահատումը |
Արժեքները հանձնելու ամիսը, ամսաթիվը, տարին և անդորրագրի համարը |
Նշում արժեքները ժառանգներին տալու մասին, կամ իրացման համար դրանք համայնքի ղեկավարին հանձնելու մասին |
|
5 |
6 |
7 |
8 |
| |
|
|
|
| |
|
|
|