Համարը 
N 514-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.08.15/13(258)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.08.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի
N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«5» օգոստոսի 2014թ.

N 514-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը սահմանելու մասին» N 405-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշմամբ սահմանված կարգում՝

ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,

բ. 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) տեղային հաշվառման քարտադարան` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումներում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղեկատվությունը.»,

գ. 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) կենտրոնացված հաշվառման քարտադարան` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղային հաշվառման քարտադարաններում առկա տեղեկատվությունը (բացառությամբ ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց մասին տեղեկատվության):»,

դ. 4-րդ, 6-րդ, 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

ե. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Տեղային և կենտրոնացված հաշվառման են ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերված` վարչական իրավախախտումներ կատարած անձինք:»,

զ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց վերաբերյալ կենտրոնացված հաշվառումն իրականացնում է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը` ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով:»,

է. 11-րդ կետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,

ը. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տվյալ անձի մասին տվյալները լրացվում են հաշվառման քարտում` երկու օրինակից, որոնցից մեկը տեղադրվում է տեղային հաշվառման քարտադարանում, իսկ մյուսը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է կենտրոնացված հաշվառման քարտադարան:»,

թ. 13-րդ կետում «վարչական իրավախախտման արձանագրության համարը» բառերը փոխարինել «վարչական իրավախախտումների հաշվառման մատյանում տվյալ իրավախախտման գրանցման հերթական համարը» բառերով,

ժ. 14-րդ կետում «տպատառերով» բառը փոխարինել «տպատառ գլխատառերով» բառերով,

ժա. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում հաշվառման ենթակա քարտերն ստանալուց հետո անմիջապես ստուգվում են դրանցում ներկայացված տվյալների ամբողջականությունը, լրացման որակը և տեղադրվում են քարտադարանում:»,

ժբ. 17-րդ կետից հանել «(կամ)» բառը,

ժգ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ անմիջականորեն ստանալու իրավունք ունեն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմինները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները, ֆիզիկական անձինք կենտրոնացված հաշվառման քարտադարանից կարող են օգտվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների գրությունը կամ ֆիզիկական անձի դիմումն ստանալուց յոթ աշխատանքային օրվա ընթացքում։ Ֆիզիկական անձինք կարող են ստանալ միայն իրենց վերաբերող առկա տեղեկատվություն: Ֆիզիկական անձն իրեն վերաբերող առկա տեղեկատվությունը կարող է ստանալ նաև իր կողմից լիազորված երրորդ անձի միջոցով: Մահացած անձի մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև տվյալ անձի ժառանգներին:».

ժդ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ ստանալու համար ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարվող հարցումները ձևակերպվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի N 405-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված պահանջագրով, իսկ պետական մարմինների կամ ֆիզիկական անձանց հարցումները` ազատ ձևով շարադրված գրությամբ (դիմումով): Հարցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային եղանակով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»,

ժե. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ պահանջագրերը լրացվում են առանձին-առանձին, տպագիր ձևով, իսկ ձեռքով լրացվելու դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի տվյալները գրվում են տպատառ գլխատառերով: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքն ունեցող` սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանման ղեկավարների կողմից՝ ստորագրությամբ, կնիքով և պարտադիր նշելով ամսաթիվը:»,

ժզ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետ.

«20.1. Սույն կարգի 19-րդ կետում նշված գրությունները (դիմումները) կարող են հարցում պարունակել մեկից ավելի անձանց վերաբերյալ, որում պարտադիր կարգով նշվում են բոլոր անձանց անձնական տվյալները: Գրությունները հաստատվում են պետական մարմնի ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը, իսկ ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող դիմումները` այն ներկայացնող ֆիզիկական անձի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը: Դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի աշխատողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից: Եթե ֆիզիկական անձը դիմում է իրեն լիազորած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև համապատասխան տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր: Եթե ֆիզիկական անձը դիմում է մահացած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև տվյալ անձի ժառանգ համարվելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր):»,

ժէ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Պահանջվող տեղեկությունը տրամադրվում է պահանջագրում (գրությունում) նշված իրավախախտման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Այն դեպքում, երբ հայտնի չէ իրավախախտման ամսաթիվը, կամ ստուգումը պայմանավորված չէ կրկին անգամ կատարված վարչական իրավախախտման փաստով, պահանջվող տեղեկությունը տրամադրվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից պահանջագրի (գրության) ստորագրման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Պահանջվող տեղեկության վերաբերյալ կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի կողմից գրառում է կատարվում պահանջագրի դարձերեսին` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի հոդվածի, իրավախախտման կատարման և որոշում կայացնելու ամսաթվերի պարտադիր նշումով` առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում են այն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը: Գրության դեպքում նշված տեղեկատվությունը տրամադրվում է պատասխան գրությամբ` հաստատվելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի ստորագրությամբ:»,

ժը. 23-րդ կետը «ծառայողի» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով հարցում կատարողի» բառերով,

ժթ. 24-րդ կետում «պահանջագրում» բառը փոխարինել «պահանջագրի դարձերեսին» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Այն դեպքում, երբ պահանջագրում նշված չէ իրավախախտման ամսաթիվը, տեղեկությունը տրամադրող ծառայողի կողմից պահանջագրի դարձերեսին նշվում է այն ամսաթիվը, որի դրությամբ տրամադրվել է տեղեկությունը:»,

ի. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետ.

«24.1. Հարցումը էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձանց կենտրոնացված հաշվառման քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման և տրամադրվող տեղեկության մասին տվյալները էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»,

իա. 25-րդ կետում «5» թիվը փոխարինել «երեք» բառով,

իբ. 27-րդ կետը «տվյալներում» բառից հետո լրացնել «մեկօրյա ժամկետում» բառերով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի օգոստոսի 5-ի N 514-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2009 թվականի 

հունիսի 23-ի N 405-Ն որոշման

 

 

 

Ձև 

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ք Ա Ր Տ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏԻ ՄԱՍԻՆ

ԱԶԳԱՆՈՒՆԸ

 

 

 

ԱՆՈՒՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅՐԱՆՈՒՆԸ

 

 

 

ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ

 

 

 

 

 

 

 

 

 

ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

 

 

 

 

 

 

 

 

 

ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՆ

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀՈԴՎԱԾԸ, ՄԱՍԸ

 

 

 

 

 

 

 

ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

(Չափսը` 145 x 205)

(քարտի դարձերեսը)

 

ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ

     

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ

   

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՄԱՍԻՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՏԵՍԱԿԸ

  Նախազգուշացում - 1, տուգանք - 2, գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում - 3, գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում - 4, տրված հատուկ իրավունքից զրկում - 5, այլ վարչական տույժ - 6    

 

Տուգանքի չափը

(ՀՀ դրամ)

 

 

 

         

 

ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

  ոստիկանության տարածքային ստորաբաժանում - 1, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայություն - 2    

 

         

 

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ  

ճանապարհային ոստիկանություն - 1, անձնագրային ծառայություն - 2,

հետաքննչական ծառայություն - 3,

քրեական հետախուզության ծառայություն - 4, պրոֆիլակտիկայի ծառայություն կամ համայնքային ոստիկանության ծառայություն - 5, պարեկապահակետային ծառայություն -6,

այլ ծառայություն - 7

   

 

         

 

ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ    

 

         

 

         

 

(ստորաբաժանման անվանումը)

 

 

Կատարող

           

 

   

(պաշտոնը)

 

(ստորագրությունը)

 

(ազգանունը)

 

             

 

Պետ            

 

   

(կոչումը)

 

(ստորագրությունը)

 

(ազգանունը)

 

 

 «   »   20 թ.»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի օգոստոսի 5-ի N 514-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2009 թվականի 

հունիսի 23-ի N 405-Ն որոշման

 

 

 

Ձև 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԻ ՍՏՈՒԳՄԱՆ

1. Ազգանունը _________________________________________________________

2. Անունը, հայրանունը __________________________________________________

3. Ծնվել է ________________________________թ.

4. Ծննդավայրը ________________________________________________________

5. Հասցեն ____________________________________________________________

6. Իրավախախտման ամսաթիվը (հայտնի լինելու դեպքում) _________________

 

 

Հարցում կատարող _________________ _______________ ____________

                                   (պաշտոնը)             (ստորագրությունը)     (ազգանունը)

 

____________________________________________________________________

                               (ստորաբաժանման անվանումը)

 

Պետ ______________________ _______________ ______________

               (կոչումը)                         (ստորագրությունը)     (ազգանունը)

 

«____» _____________ 20 թ.

 

Կ. Տ.

(Չափսը` 145 x 205)

 

 

Պահանջագրի դարձերեսը

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

________________________________________________________________»։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ