| |
«Գրանցված է»
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«14» դեկտեմբերի 2005թ.
Գրանցման N 505 |
|
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ |
ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
Հ Ր Ա Մ Ա Ն
«08» դեկտեմբերի 2005թ.
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ քաղաքաշինության նախարարի 03.10.2005 թվականի թիվ 01/874 և ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 03.10.2005 թվականի թիվ 72-Կ համատեղ հրամանում լրացում կատարելու մասին
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՆՔ
2005 թվականի հոկտեմբերի 3-ի ԼՂՀ քաղաքաշինության նախարարի թիվ 01/874 և ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի թիվ 72-Կ համատեղ հրամանով հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների դասակարգման կարգ»-ում կատարել հետևյալ լրացումը.
1. Արտադրական նշանակության շենքերի և շինությունների ըստ գործառնական նշանակության դասակարգման «1/» ենթակետում «հիդրոտեխնիկական կառույցներ» բառերից հետո լրացնել «, կաթսայատներ, տրանսպորտային կազմակերպությունների /ավտոպարկ, դեպո/ շենքեր, շինություններ» բառերով:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
| ԼՂՀ քաղաքաշինության
նախարար ______ Բ.Ալավերդյան |
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ ____Վ.Ալեքսանյան |