ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» հոկտեմբերի 2014թ. |
N 664-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 33-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում, N 1 հավելվածի 2-րդ կետում «փրկարար» բառը փոխարինել «արտակարգ իրավիճակների պետական» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը և N 4 հավելվածը.
3) որոշման N 1 հավելվածում`
ա. 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29.1-ին կետով.
«29.1. Եթե զինվորական կենսաթոշակ նշանակելու օրվա դրությամբ նախկին զինծառայողի վերջին պաշտոնն ընդգրկված չէ տվյալ մարմնում սահմանված պաշտոնների ցանկում, կամ եթե կենսաթոշակ է նշանակվում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնից արձակված զինծառայողին, ապա նրա զբաղեցրած վերջին պաշտոնը հավասարեցվում է տվյալ մարմնում սահմանված պաշտոնների ցանկում ընդգրկված համապատասխան պաշտոնին՝ տվյալ մարմնի ղեկավարի հրամանով։»,
բ. 35.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 35.2-րդ, 35.3-րդ և 35.4-րդ կետերով.
«35.2. Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները 2014 թվականի հուլիսի 1-ից վերահաշվարկվում են ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված զինվորական ծառայության ստաժի՝ օրենքի 19-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածների դրույթներին համապատասխան: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
35.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք է ընդունվում 1,89 անձնական գործակիցը:
35.4. 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն ծառայությունը շարունակող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, տնօրենի տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի, պետի տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի, տնօրենի տեղակալի ու շտաբի պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալի պաշտոններն զբաղեցնող անձանց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է դրամական բավարարման և դրանից պահված եկամտային հարկի տարբերության 70 տոկոսի չափով: 20 տարվանից ավելի զինվորական ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և դրանից պահված եկամտային հարկի տարբերության 2 տոկոսը, իսկ մինչև զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելն աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն կետով սահմանված կենսաթոշակի չափը նշանակման պահին չի կարող գերազանցել դրամական բավարարման և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափը:
Սույն կետով սահմանված` դրամական բավարարման չափը ներառում է 2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը, զինվորական կոչման դրույքաչափը, սննդի փոխհատուցման գումարը և զինծառայողի ծառայության ստաժի համար այդ դրույքաչափերից հաշվարկվող հավելումը:»,
գ. 39-րդ կետի 1-ին ենթակետում «զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման» բառերը փոխարինել «զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, կամ զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը (այսուհետ՝ զինծառայողի անձնական գործակից)» բառերով,
դ. 39-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցմանե բառերը փոխարինել «զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, կամ զինծառայողի անձնական գործակիցը,» բառերով,
ե. 39-րդ կետի 4-րդ ենթակետում «զինծառայողների դրամական բավարարման» բառերը փոխարինել «զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կամ զինծառայողի անձնական գործակիցը,» բառերով,
զ. 40-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) զինվորական կենսաթոշակները՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կամ զինծառայողի անձնական գործակիցը, կամ հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում.»,
է. 42-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «այս դեպքում դրամական բավարարումը հաշվարկվում է դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով.» բառերը, իսկ 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
ը. 42.1-ին կետի 3-րդ ենթակետում «դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարը» բառերը փոխարինել «զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, զինծառայողի անձնական գործակիցը, հիմնական կենսաթոշակի չափը» բառերով,
թ. 44-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
ժ. 46-րդ կետը «վրա» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը զինվորական կենսաթոշակի նշանակվելուց հետո անցել է զինվորական ծառայության, նշանակվել է դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատախազության քննիչի կամ դատավորի պաշտոնի» բառերով,
ժա. 90.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 90.2-րդ կետով.
«90.2. Կենսաթոշակից կատարված (հաշվարկված) պահումների գումարը պահանջատիրոջն է փոխանցվում տվյալ ամսվա կենսաթոշակի` կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուին վճարելուց հետո:».
4) N 2 հավելվածի 27.1-ին կետում, N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում, N 8 հավելվածի 6-րդ կետում և N 9 հավելվածի 3-րդ կետում «փրկարար» բառը փոխարինել «արտակարգ իրավիճակների պետական» բառերով.
5) N 10 հավելվածի.
ա. 5-րդ կետի 5-րդ ենթակետում «գործակալության» բառը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության (այսուհետ՝ գործակալություն)» բառերով,
բ. 27-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1‑ին ենթակետով.
«3.1) եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) իրավասու մարմնի կողմից, կամ եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում` անձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու փաստը հաստատող փաստաթուղթ (փաստաթղթի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |