Համարը 
N 669-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.10.29/16(261)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.10.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.10.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2014 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի
N 410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«14» հոկտեմբերի 2014թ.

N 669-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 21-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 6-ի N 52 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 410-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրից հանել «(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ)» բառերը.

2) 1-ին կետի՝

ա. 9-րդ և 10-րդ ենթակետերից հանել «բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի» բառերը,

բ. 11-րդ և 12-րդ ենթակետերից հանել «(բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը,

գ. 13-րդ և 14-րդ ենթակետերից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը.

3) N 1 հավելվածի՝

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու և նախադպրոցական տարիքային փուլերով (վաղ, կրտսեր, ավագ) գործունեության թույլտվության և համակազմի սահմանային տեղերի թվի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով։ Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա։»,

բ. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը» բառերից հետո լրացնել «,պետական գրանցման համարը» բառերով.

4) N 3 հավելվածի՝

ա. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը» բառերից հետո լրացնել «,պետական գրանցման համարը» բառերով,

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում «կրթության պետական չափորոշիչներին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին» բառերով.

5) N 5 հավելվածի՝

ա. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը» բառերից հետո լրացնել «, պետական գրանցման համարը» բառերով,

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում «միջնակարգ կրթության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած հանրակրթության» բառերով.

6) N 7 հավելվածի՝

ա. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը» բառերից հետո լրացնել «,պետական գրանցման համարը» բառերով,

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում «միջնակարգ կրթության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած հանրակրթության» բառերով.

7) N 9 հավելվածի՝

ա. վերնագրից, 1-ին, 2-րդ և 6-րդ կետերից հանել «(բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի)» բառերը,

բ. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը» բառերից հետո լրացնել «,պետական գրանցման համարը» բառերով,

գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «մարզադահլիճի» բառից հետո լրացնել «իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի),» բառերով,

դ. 6-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի համար կլինիկական պրակտիկայի ապահովվածության վերաբերյալ, ընդ որում, սեփական կլինիկական բազաների բացակայության դեպքում ներկայացվում է համապատասխան այլ բազաներից օգտվելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի պատճենները.»,

ե. 8-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.

«գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև՝ կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,»,

զ. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «ուսումնաարտադրական» բառից հետո լրացնել «և կլինիկական» բառերով,

է. N 3 ձևի աղյուսակը «Լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր՝ «Վիվարիում» և «Կլինիկական ամբիոն (բազա)» տողերով, իսկ 1-ին ենթակետը «սարքավորումների» բառից հետո՝ «, վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության» բառերով.

8) N 11 հավելվածի՝

ա. վերնագրից հանել «(բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը,

բ. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը» բառերից հետո լրացնել «, պետական գրանցման համարը» բառերով,

գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «մարզադահլիճի» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի)» բառերով,

դ. 6-րդ կետի 6-րդ ենթակետը «արտադրական» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով՝ կլինիկական» բառերով,

ե. 8-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.

«գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը»,

զ. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «ուսումնաարտադրական» բառից հետո լրացնել «կամ կլինիկական» բառերով,

է. N 3 ձևի աղյուսակը «Լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր՝ «Վիվարիում» և «Կլինիկական ամբիոն (բազա)» տողերով, իսկ 1-ին ենթակետը «սարքավորումների» բառից հետո՝ «, վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության» բառերով.

9) N 12 հավելվածի տեքստից հանել «(բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը.

10) N 13 հավելվածի՝

ա. վերնագրից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը,

բ. 3-րդ կետից հանել «որակավորման աստիճանների» բառերը,

գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով,

դ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «մարզադահլիճի» բառից հետո լրացնել «իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի)» բառերով,

ե. 6-րդ կետի 6-րդ ենթակետը «արտադրական» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով՝ կլինիկական» բառերով,

զ. 8-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «,իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով՝ կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների» բառերով,

է. 8-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.

«գ. բժշկական մասնագիտությունների գծով՝

ամբիոնները պետք է ունենան տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածություն. անատոմիայի ամբիոնում պարտադիր է ունենալ նաև սեկցիոն սենյակ և դիակային նյութեր՝ կմախքներ, ոսկրեր, թաց պրեպարատներ, կաղապարվածքներ (մուլյաժներ), իսկ դատական բժշկության և ախտաբանական անատոմիայի ամբիոնների համար՝ նաև դիահերձարաններ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի N 281 որոշմամբ նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան, իսկ սեփականը չունենալու դեպքում՝ քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված կարգով), համաձայն տվյալ առարկայի ծրագրի՝ համապատասխան ամբիոններում (կենսաբանության, հյուսվածքաբանության, ախտաբանական անատոմիայի, մանրէաբանության և այլն) ուսումնական խմբի առնվազն 2 ուսանողին պետք է հատկացվի մեկ մանրադիտակ, հյուսվածաբանության ամբիոնում՝ համապատասխան միկրոպրեպարատների, իսկ ախտաբանական անատոմիայի ամբիոնում՝ համապատասխան մակրո և միկրոպրեպարատների հավաքածուներ, դեղագործության կառավարում առարկայից. դասասենյակ՝ դեղատան մակետով (կահավորված դեղատան նման), ֆարմակոգնոզիա առարկայից՝ յուրաքանչյուրին 1 մանրադիտակ, դասասենյակ՝ 1 գազահեղուկային քրոմատոգրաֆով, բոլոր մասնագիտական ամբիոններում պարտադիր է ունենալ առնվազն 2 ուսումնական լաբորատոր սենյակներ, ստոմատոլոգիական ամբիոն հաճախող խմբերի յուրաքանչյուր 3-4 ուսանողի պետք է տրամադրվի մեկ ստոմատոլոգիական բազկաթոռ, իսկ բուժական ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանողի՝ տվյալ կլինիկական բաժանմունքում՝ 1-2 մահճակալ.»,

ը. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «ուսումնաարտադրական» բառից հետո լրացնել «կամ կլինիկական» բառերով,

թ. N 3 ձևի աղյուսակը «Լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր՝ «Վիվարիում» և «Կլինիկական ամբիոն (բազա)» տողերով, իսկ 1-ին ենթակետը «սարքավորումների» բառից հետո՝ «, վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության» բառերով.

11) N 14 հավելվածի տեքստից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ