| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից
2004թ. ,,13,, մայիսի գրանցման N 266
ԼՂՀ արդարադատության նախարար Ռ.Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«10» մայիսի 2004թ. |
թիվ 22-Կ |
ք.Ստեփանակերտ
2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 61-01/01 հրամանում փոփոխություններ կատարելու մասին
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի /այսուհետ՝ կոմիտե/ «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման վկայականներում կատարել հետևյալ փոփոխությունը.
ա/ «Հանձնաժողովի նախագահ» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ» բառերով։
բ/ Հրամանի երրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի ղեկավար Բ.Հարությունյանի վրա։
գ/ Հրամանի չորրորդ կետում հանել «հաշվառման բաժնի պետ» բառերը:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության` պետական գրանցման:
|
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |