Համարը 
N 21
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
27.08.2004
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.08.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.09.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ 12 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է                         

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության    

կողմից                                                                   

Գրանցման համարը 290                                

 «01» սեպտեմբերի 2004թ.                       

ԼՂՀ արդարադատության նախարար՝     

Ռ. Հայրապետյան

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2004թ.

N 21

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի մարտի 1-ի թիվ 12 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ԼՂՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ պարբերությամբ, 11-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 1 մարտի 2004թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 12 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) Կանոնադրության 26-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ» բառերով.

բ) Կանոնադրության 27-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը իրավունք ունի» բառերով.

 

 

Նախագահ

Բ. Բաբայան