ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» հունվարի 2014թ. |
N 28-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 254 ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 168 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 254 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման հիմքում ««Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ կետին, «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 2-րդ կետին» բառերը փոխարինել ««Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին, «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «պետական գրանցման» բառերը փոխարինել «պետական հաշվառման» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 19-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 168 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման հիմքում ««Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ» ենթակետին, 15-րդ հոդվածի 1-ին կետին և 27-րդ հոդվածի 3-րդ կետին» բառերը փոխարինել ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին և 18-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերով.
2) 1-ին կետի «ա» ենթակետում ««Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի իմաստով հարկ վճարող համարվող այն անձանց վրա, որոնք հարկվող եկամուտը որոշելու նպատակով, նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն» բառերը փոխարինել ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի իմաստով հարկ վճարող համարվող այն անձանց վրա, որոնք հարկվող եկամուտը որոշելու նպատակով, նույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |