Համարը 
N 776-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.12.12/19(264)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.11.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.11.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.08.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2014թ.

N 776-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 12-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել՝

1) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս՝ զինծառայողներին և փրկարարական ծառայության ծառայողներին դրամական օգնություն տալու կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 2 հավելվածի.

3) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 3 հավելվածի.

4) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 4 հավելվածի.

5) ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) և փրկարարական ծառայության ծառայողին տրվող դրամական օգնության պայմանները, չափերը և վճարման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) և փրկարարական ծառայության ծառայողներին տրվող միանվագ դրամական օգնության պայմանները և վճարման կարգը` համաձայն N 6 հավելվածի:

2. Սահմանել, որ` զինծառայողների (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) և փրկարարական ծառայության ծառայողների համար N 6 հավելվածով նախատեսված միանվագ դրամական օգնության ընդհանուր գումարի չափը չի կարող գերազանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով համապատասխան մարմնին նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի մեկ տոկոսը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

4. 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում զինծառայողներին, փրկարարական ծառայության ծառայողներին ծառայությունից արձակվելիս վճարված դրամական օգնության չափերը` սույն որոշման N 2, N 3 և N 4 հավելվածներով սահմանված չափերից ցածր լինելու դեպքում, զինծառայողներին, փրկարարական ծառայության ծառայողներին վճարվում է սույն որոշման N 2, N 3 և N 4 հավելվածներով սահմանված և փաստացի վճարած դրամական օգնության տարբերությունը:

 

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի նոյեմբերի 24-ի N 776-Ն որոշման

 

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԿԱՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակվելիս՝ զինծառայողներին (փրկարարական ծառայության ծառայողներին) դրամական օգնություն տրվում է՝

1) 3 և ավելի տարվա զինվորական (փրկարարական) ծառայության ստաժ ունեցողներին (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների)`

ա. երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու,

բ. ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու,

գ. պայմանագրի ժամկետը լրանալու,

դ. առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու,

ե. հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման դեպքերում.

2) մինչև 3 տարվա զինվորական (փրկարարական) ծառայության ստաժ ունեցողներին (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների)` առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում:

2. Ծառայությունից արձակվելիս՝ դրամական օգնության հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերն են՝

1) զինծառայողների և փրկարարական ծառայության ծառայողների համար`

ա. ծառայությունից արձակելու (կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու մասին՝ իրավասու հրամանատարի (պետի) հրամանի քաղվածքը կամ պատճենը,

բ. դրամական ապահովության մասին վկայականը,

գ. սոցիալական քարտի կամ հանրային ծառայության համարանիշի պատճենը, իսկ դրանց բացակայության դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարողի կողմից տրված հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,

դ. նախկինում ստացած դրամական օգնության չափի (չափերի) վերաբերյալ տեղեկատվությունը (2014 թվականի հուլիսի 1-ից հետո զինվորական ծառայության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ՝ օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքած և իր ցանկությամբ դրամական օգնություն ստացած զինծառայողների համար):

3. Զինվորական ծառայության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած զինծառայողին՝ իր ցանկությամբ դրամական օգնություն տալու կարգը սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:

4. Սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում`

1) զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակվելիս՝ հաշվարկված և վճարված դրամական օգնության վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) անձնական գործի առաջին օրինակում` համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով.

2) զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) արձակման մասին՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանում ներառվում են արձակման պահին ծառայության ընդհանուր ստաժը, այդ թվում` պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, դրամական օգնության հաշվարկման իրավունք տվող ծառայության լրիվ ստաժը, այդ թվում՝ վերջին ծառայության ժամկետը, ինչպես նաև 2014 թվականի հուլիսի 1-ից հետո զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու դեպքում ստացած դրամական օգնության չափը:

5. Դրամական օգնությունը հաշվարկվում է`

1) դրամական օգնության իրավունք տվող հիմքով անընդհատ ստաժով զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակվող զինծառայողների (փրկարարական ծառայության ծառայողների) համար` արձակման օրվա դրությամբ դրամական օգնության իրավունք տվող զինվորական (փրկարարական) ծառայության լրիվ ստաժին (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված դրամական օգնության գումարի չափով.

2) դրամական օգնության իրավունք տվող հիմքով նախկինում զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական (փրկարարական) ծառայության անցած զինծառայողների (փրկարարական ծառայության ծառայողների) համար` արձակման օրվա դրությամբ զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան դրամական օգնության իրավունք տվող զինվորական (փրկարարական) ծառայության լրիվ ստաժի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և մինչև վերջին ծառայության ստաժի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 24-ի N 776-Ն որոշման NN 2, 3 և 4 հավելվածներով նախատեսված դրամական օգնությունների գումարների տարբերության չափով.

3) օրենքով սահմանված այլ հիմքերով նախկինում զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակված և հետագայում՝ օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական (փրկարարական) ծառայության անցած զինծառայողների (փրկարարական ծառայության ծառայողների) համար` արձակման օրվա դրությամբ հերթական անգամ զինվորական (փրկարարական) ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված դրամական օգնության գումարի չափով.

4) պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու հիման վրա՝ իր ցանկությամբ նախկինում դրամական օգնություն ստացած զինծառայողների համար` զինվորական ծառայությունից արձակման օրվա դրությամբ զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան դրամական օգնության իրավունք տվող զինվորական ծառայության լրիվ ստաժի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և իր ցանկությամբ դրամական օգնություն ստանալու օրվա դրությամբ ունեցած ստաժի համար սահմանված դրամական օգնությունների գումարների տարբերության չափով:

6. Դրամական օգնության իրավունք տվող հիմքով նախկինում զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակված, սակայն դրամական օգնություն չստացած և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական (փրկարարական) ծառայության անցած զինծառայողներին (փրկարարական ծառայության ծառայողներին) հերթական անգամ դրամական օգնության իրավունք տվող հիմքով զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակելիս՝ դրամական օգնությունը հաշվարկվում է արձակման օրվա դրությամբ ունեցած զինվորական (փրկարարական) ծառայության ստաժի համար սահմանված չափերին և պայմաններին համապատասխան:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի նոյեմբերի 24-ի N 776-Ն որոշման

 

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

 

(դրամ)

հ/հ

Պաշտոնի

Դրամական օգնության չափերը` ըստ զինծառայության ստաժների

անվանումը կամ խումբը

զինվորական կոչում

3-10 տարի

10-15 տարի

15 - 20 տարի

20 - 25 տարի

25 և ավելի տարի

1

ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Գեներալական կազմ

573100

1198300

1875600

2605000

2709200

2

ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի 1-ին տեղակալ

410735

858809

1344222

1866975

1941654

3

ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

351522

735000

1150434

1597825

1661738

4

39

Գնդապետ

303738

635088

994050

1380625

1435850

5

38

-

-

-

-

-

6

37

284048

593918

929610

1291125

1342770

7

36

277046

579278

906696

1259300

1309672

8

35

-

-

-

-

-

9

34

273966

572838

896616

1245300

1295112

10

33

-

-

-

-

-

11

32

-

-

-

-

-

12

31

Փոխգնդապետ

260876

545468

853776

1185800

1233232

13

30

-

-

-

-

-

14

29

253644

530346

830106

1152925

1199042

15

28

-

-

-

-

-

16

27

247000

516454

808362

1122725

1167634

17

26

-

-

-

-

-

18

25

-

-

-

-

-

19

24

Մայոր

238321

498307

779958

1083275

1126606

20

23

-

-

-

-

-

21

22

229658

480194

751608

1043900

1085656

22

21

-

-

-

-

-

23

20

-

-

-

-

-

24

19

Կապիտան

226600

473800

741600

1030000

1071200

25

18

-

-

-

-

-

26

17

-

-

-

-

-

27

16

-

-

-

-

-

28

15

-

-

-

-

-

29

14

-

-

-

-

-

30

13

Ավագ լեյտենանտ

-

-

-

-

-

31

12

-

-

-

-

-

32

11

Լեյտենանտ

-

-

-

-

-

33

10

-

-

-

-

-

34

9/5

Ավագ ենթասպա

212190

443670

694440

964500

1003080

35

9/4

212190

443670

694440

964500

1003080

36

9/3

212190

443670

694440

964500

1003080

37

9/2

-

-

-

-

-

38

9/1

-

-

-

-

-

39

8/6

Ենթասպա

209605

438265

685980

952750

990860

40

8/5

209605

438265

685980

952750

990860

41

8/4

-

-

-

-

-

42

8/3

-

-

-

-

-

43

8/2

-

-

-

-

-

44

8/1

-

-

-

-

-

45

7/3

Ավագ

-

-

-

-

-

46

7/2

-

-

-

-

-

47

7/1

-

-

-

-

-

48

6/5

Ավագ սերժանտ

-

-

-

-

-

49

6/4

-

-

-

-

-

50

6/3

-

-

-

-

-

51

6/2

-

-

-

-

-

52

6/1

-

-

-

-

-

53

5/5

Սերժանտ

-

-

-

-

-

54

5/4

-

-

-

-

-

55

5/3

-

-

-

-

-

56

5/2

-

-

-

-

-

57

5/1

-

-

-

-

-

58

4/4

Եֆրեյտոր

-

-

-

-

-

59

4/3

-

-

-

-

-

60

4/2

-

-

-

-

-

61

4/1

-

-

-

-

-

62

3/6

Շարքային

-

-

-

-

-

63

3/5

-

-

-

-

-

64

3/4

-

-

-

-

-

65

3/3

-

-

-

-

-

66

3/2

-

-

-

-

-

67

3/1

-

-

-

-

-

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի նոյեմբերի 24-ի N 776-Ն որոշման

 

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

 

հ/հ

Պաշտոնի

Դրամական օգնության չափերը` ըստ զինծառայության ստաժների

անվանումը

կամ խումբը

զինվորական կոչում

3 - 10 տարի

10 - 15 տարի

15 - 20 տարի

20 - 25 տարի

25 և ավելի տարի

1

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետ

գեներալական կազմ

573100

1198300

1875600

2605000

2709200

2

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի

1-ին տեղակալ

410735

858809

1344222

1866975

1941654

3

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ

351522

735000

1150434

1597825   

1661738

4

3

-

-

-

-

-

5

4

-

-

-

-

-

6

5

-

-

-

-

-

7

39

Գնդապետ

-

-

-

-

-

8

38

 303738

635088

994050

 1380625

1435850

9

37

 284048

593918

929610

 1291125

1342770

10

36

 284048

593918

929610

 1291125

1342770

11

35

 277046

579278

906696

 1259300

1309672

12

34

-

-

-

-

-

13

33

-

-

-

-

-

14

32

-

-

-

-

-

15

31

Փոխգնդապետ

-

-

-

-

-

16

30

 274516

573988

898416

 1247800

1297712

17

29

 251273

525389

822348

 1142150

1187836

18

28

 251273

525389

822348

 1142150

1187836

19

27

-

-

-

-

-

20

26

 246999

516453

808362

 1122725

1167634

21

25

 246999

516453

808362

 1122725

1167634

22

24

Մայոր

 243534

509208

797022

 1106975

1151254

23

23

 235350

492096

770238

 1069775

1112566

24

22

 229658

480194

751608

 1043900

1085656

25

21

 229185

479205

750060

 1041750

1083420

26

20

-

-

-

-

-

27

19

Կապիտան

-

-

-

-

-

28

18

 226600

473800

741600

 1030000

1071200

29

17

 226600

473800

741600

 1030000

1071200

30

16

 226600

473800

741600

 1030000

1071200

31

15

-

-

-

-

-

32

14

-

-

-

-

-

33

13

Ավագ լեյտենանտ

 224070

468510

733320

 1018500

1059240

34

12

 224070

468510

733320

 1018500

1059240

35

11

Լեյտենանտ

 219890

459770

719640

999500

1039480

36

10

 219890

459770

719640

999500

1039480

37

9/5

Ավագ ենթասպա

-

-

-

-

-

38

9/4

-

-

-

-

-

39

9/3

 219890

459770

719640

999500

1039480

40

9/2

-

-

-

-

-

41

9/1

-

-

-

-

-

42

8/6

Ենթասպա

 209605

438265

685980

952750

990860

43

8/5

-

-

-

-

-

44

8/4

-

-

-

-

-

45

8/3

-

-

-

-

-

46

8/2

-

-

-

-

-

47

8/1

-

-

-

-

-

48

7/3

Ավագ

 207955

434815

680580

945250

983060

49

7/2

-

-

-

-

-

50

7/1

-

-

-

-

-

51

6/5

Ավագ սերժանտ

-

-

-

-

-

52

6/4

 207020

432860

677520

941000

978640

53

6/3

-

-

-

-

-

54

6/2

-

-

-

-

-

55

6/1

-

-

-

-

-

56

5/5

Սերժանտ

 205370

429410

672120

933500

970840

57

5/4

-

-

-

-

-

58

5/3

-

-

-

-

-

59

5/2

-

-

-

-

-

60

5/1

-

-

-

-

-

61

4/4

Եֆրեյտոր

-

-

-

-

-

62

4/3

-

-

-

-

-

63

4/2

-

-

-

-

-

64

4/1

-

-

-

-

-

65

3/6

Շարքային

 192500

402500

630000

875000

910000

66

3/5

-

-

-

-

-

67

3/4

-

-

-

-

-

68

3/3

-

-

-

-

-

69

3/2

-

-

-

-

-

70

3/1

-

-

-

-

-

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 4 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի նոյեմբերի 24-ի N 776-Ն որոշման

 

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

 

(դրամ)

հ/հ

Պաշտոնի

Դրամական օգնության չափերը` ըստ զինծառայության ստաժների

անվանումը

կամ խումբը

զինվորական կոչում

3 - 10 տարի

10 - 15 տարի

15 - 20 տարի

20 - 25 տարի

25 և ավելի տարի

1

ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

գեներալական կազմ

 410735

 858809

 1344222

 1866975

 1941654

2

ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ

 312318

 653028

 1022130

 1419625

 1476410

3

39

Գնդապետ

 268730

 561890

879480

 1221500

 1270360

4

38

-

-

-

-

-

5

37

-

-

-

-

-

6

36

 256300

 535900

838800

 1165000

 1211600

7

35

-

-

-

-

-

8

34

-

-

-

-

-

9

33

 243980

 510140

798480

 1109000

 1153360

10

32

-

-

-

-

-

11

31

Փոխգնդապետ

 241450

 504850

790200

 1097500

 1141400

12

30

 232650

 486450

761400

 1057500

 1099800

13

29

-

-

-

-

-

14

28

-

-

-

-

-

15

27

-

-

-

-

-

16

26

 232650

 486450

761400

 1057500

 1099800

17

25

-

-

-

-

-

18

24

Մայոր

-

-

-

-

-

19

23

 229185

 479205

750060

 1041750

 1083420

20

22

-

-

-

-

-

21

21

 229185

 479205

750060

 1041750

 1083420

22

20

-

-

-

-

-

23

19

Կապիտան

 226600

 473800

741600

 1030000

 1071200

24

18

-

-

-

-

-

25

17

-

-

-

-

-

26

16

-

-

-

-

-

27

15

-

-

-

-

-

28

14

-

-

-

-

-

29

13

Ավագ լեյտենանտ

 224070

  468510

733320

 1018500

 1059240

30

12

 224070

  468510

733320

 1018500

 1059240

31

11

Լեյտենանտ

-

-

-

-

-

32

10

-

-

-

-

-

33

9/5

Ավագ ենթասպա

-

-

-

-

-

34

9/4

-

-

-

-

-

35

9/3

-

-

-

-

-

36

9/2

-

-

-

-

-

37

9/1

-

-

-

-

-

38

8/6

Ենթասպա

 209605

 438265

685980

952750

990860

39

8/5

-

-

-

-

-

40

8/4

-

-

-

-

-

41

8/3

-

-

-

-

-

42

8/2

-

-

-

-

-

43

8/1

-

-

-

-

-

44

7/3

Ավագ

 207955

 434815

680580

945250

983060

45

7/2

-

-

-

-

-

46

7/1

-

-

-

-

-

47

6/5

Ավագ սերժանտ

-

-

-

-

-

48

6/4

-

-

-

-

-

49

6/3

-

-

-

-

-

50

6/2

-

-

-

-

-

51

6/1

-

-

-

-

-

52

5/5

Սերժանտ

 207020

 432860

677520

941000

978640

53

5/4

-

-

-

-

-

54

5/3

-

-

-

-

-

55

5/2

-

-

-

-

-

56

5/1

-

-

-

-

-

57

4/4

Եֆրեյտոր

-

-

-

-

-

58

4/3

-

-

-

-

-

59

4/2

-

-

-

-

-

60

4/1

-

-

-

-

-

61

3/6

Շարքային

-

-

-

-

-

62

3/5

-

-

-

-

-

63

3/4

-

-

-

-

-

64

3/3

-

-

-

-

-

65

3/2

-

-

-

-

-

66

3/1

-

-

-

-

-

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 5 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի նոյեմբերի 24-ի N 776-Ն որոշման

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) և փրկարարական ծառայության ծառայողին տրվող դրամական օգնության պայմանները, չափերը և վճարման կարգը:

2. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին և փրկարարական ծառայության ծառայողին տրվող դրամական օգնությունը հաշվարկվում ու վճարվում է ծառայության նոր վայրում, օրացուցային տարում մեկ անգամ, զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) ու նրա հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ հիմք ընդունելով նախկին և նոր ծառայության վայրերի միջև հեռավորությունը և սույն կարգով հաստատված չափերը:

3. Համապատասխան պետական մարմնի կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողին (փրկարարական ծառայության ծառայողին) պաշտոնի նշանակելու դեպքում դրամական օգնությունը հաշվարկվում ու վճարվում է սույն կարգի 2-րդ կետի համաձայն` հիմք ընդունելով մինչև կադրերի տրամադրության տակ թողնվելը ծառայության վայրի և նոր ծառայության վայրի միջև հեռավորությունը:

4. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (փրկարարական ծառայության ծառայողին) տրվող դրամական օգնության հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերն են՝

1) զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) զեկուցագիրը` իր հետ նոր ծառայության վայր տեղափոխված ընտանիքի կազմի վերաբերյալ (նշելով ազգակցական կապը).

2) նշանակման (տեղափոխման) վերաբերյալ հրամանը.

3) համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով (կառավարման մարմնի) անձնակազմի հաշվառումը վարող պաշտոնատար անձի կողմից տրված տեղեկանքը ծառայության վայրերի միջև հեռավորության և ընտանիքի կազմի մասին:

5. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում հաշվարկվող դրամական օգնության չափերը սահմանվում են՝

1) զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) համար`

ա. նախկին և նոր ծառայության վայրերի միջև 50 կիլոմետրից մինչև 100 կիլոմետր հեռավորության դեպքում` 25.000 դրամ,

բ. նախկին և նոր ծառայության վայրերի միջև 100 և ավելի կիլոմետր հեռավորության դեպքում` 50.000 դրամ,

2) զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար` 12.000 դրամ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 6 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի նոյեմբերի 24-ի N 776-Ն որոշման

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) և փրկարարական ծառայության ծառայողներին տարվա ընթացքում մեկ անգամ (միանվագ) տրվող դրամական օգնության պայմաններն ու վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Դրամական օգնությունը հաշվարկվում և վճարվում է զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի)՝ իր անմիջական ղեկավարին ուղղված զեկուցագրի հիման վրա` համապատասխան պետական մարմնի ղեկավարի կողմից դրամական օգնությունների գծով հաստատված նախահաշիվների համաձայն:

3. Զինծառայողը (փրկարարական ծառայության ծառայողը) զեկուցագրին կից ներկայացնում է՝

1) ամուսնության դեպքում` քաղաքացիական ակտերի կացության բաժնի կողմից տրված ամուսնության վկայականի պատճենը.

2) տարերային աղետի հետևանքով զինծառայողին (փրկարարական ծառայության ծառայողին) սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու դեպքում` գույքի նկատմամբ զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) սեփականության իրավունքի վկայականի պատճենը և տարերային աղետի ու դրա հետևանքով պատճառված վնասի մասին տեղեկանքը՝ տրված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում իրավասու ծառայության ստորաբաժանման կողմից.

3) զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության դեպքում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կամ առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող հաստատության, կամ ընտանեկան բժշկի կողմից տրված՝ առնվազն մեկ ամիս ժամկետով, անաշխատունակության մասին տեղեկանքը, իսկ ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին (ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը) տեղեկանքը.

4) զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) ընտանիքի անդամի մահվան դեպքում` մահվան վկայականի և ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենները, իսկ զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) ծնողի մահվան դեպքում` նաև մինչև մահանալը համատեղ բնակվելու մասին տեղեկանքը՝ տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան տեղական բաժանմունքի կողմից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ