|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«30» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 415
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«24» մարտի 2005թ. |
Թիվ 6/79 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Սահմանել, որ՝
1. նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հրապարակում է նախկին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ կազմի մասին փոփոխությունը՝ գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը.
2. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմը կամ կազմի մասին փոփոխությունը հրապարակում է գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը.
3. տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը կամ կազմի մասին փոփոխությունը հրապարակում է գործող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |