| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«30» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 416
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«24» մարտի 2005թ. |
Թիվ 6/80 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ ընտրացուցակներում ընտրողների տվյալներում տեղ գտած տառասխալները չեն կարող հիմք հանդիսանալ տեղամասային ընտրական հանձնաժողովի համար ընտրողին զրկելու քվեարկելու հնարավորությունից:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, ընտրողի տվյալներում տառասխալներ հայտնաբերելու դեպքում, եթե մնացած տվյալները համապատասխանում են, տեղյակ պահելով հանձնաժողովի նախագահին և վստահված անձանց, ընտրացուցակում կատարում է ուղղում և թույլատրում ընտրողին մասնակցելու քվեարկությանը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |