ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 նոյեմբերի 2014թ. |
N 813-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 254 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 254 որոշման 1-ին կետով հաստատված` նյութական ու ոչ նյութական ակտիվների, ծառայությունների (աշխատանքների) ձեռք բերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանման և այդ փաստաթղթերի կազմման կարգում`
1) «(զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը» բառերը փոխարինել «(անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը կամ հանրային ծառայության համարանիշը» բառերով.
2) 2-րդ կետի «բ» ենթակետը «կնիքը (դրոշմակնիքը)» բառերից հետո լրացնել «`բացառությամբ, եթե հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի կողմից և պարունակում է գեներացված սերիա ու համար» բառերով.
3) 4-րդ կետի «բ» ենթակետը «300 հազ. դրամը» բառերից հետո լրացնել «`բացառությամբ, եթե հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի կողմից և պարունակում է գեներացված սերիա, համար» բառերով.
4) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետ.
«6.1. Անկախ սույն կարգի 6-րդ կետի դրույթներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս ստացված ծառայությունների (ընդունված աշխատանքների) գծով ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները համարվում են էականորեն խախտված, եթե այդ փաստաթղթերում առկա չէ ստորև նշված վավերապայմաններից որևէ մեկը`
1) ծառայություններ մատուցողը (աշխատանքներ կատարողը).
2) ծառայությունների (աշխատանքների) տեսակը.
3) ժամանակահատվածը, որի ընթացքում մատուցվել (կատարվել) են հաշվարկային փաստաթղթերում նշված ծառայությունները (աշխատանքները):
Սույն կետի 3-րդ ենթակետում նշված պայմանը հաշվարկային փաստաթղթում արտացոլված չլինելու դեպքում` այդ կետի պահանջը համարվում է բավարարված, եթե ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) ժամանակահատվածն արտացոլվել է ծառայության մատուցման (աշխատանքների կատարման) գործարքի կողմերի միջև կնքված պայմանագրում (դրա հավելվածում) և (կամ) կատարողական ակտում և (կամ) հանձնման-ընդունման ակտում, և հաշվարկային փաստաթղթում կատարված է հղում այդ փաստաթղթին (փաստաթղթերին):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջը տարածվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի նկատմամբ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |