| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
30 մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 423
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«24» մարտի 2005թ. |
Թիվ 6/87 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՎԵԱՏՈՒՓԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Սահմանել, որ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման համար օգտագործվում են պրիզմայաձև, ճեղքի երկայնությունը՝ 17 սմ, լայնությունը՝ 3 մմ՝
ա) թափանցիկ նյութից պատրաստված քվեատուփեր.
բ) ոչ թափանցիկ նյութից պատրաստված քվեատուփեր (2 տեսակի՝ փոքր և մեծ):
2. Ընտրությունների ժամանակ բոլոր տեղամասերը ապահովվում են միայն միատեսակ քվեատուփերով:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |