ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
22 դեկտեմբերի 2014թ. |
N 872-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում զենք պահելու, կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի և հատուկ միջոցների տեսակների, ձևերի, մոդելների ցանկն ու քանակը սահմանելու մասին» N 89-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 22-ի N 872-Ն որոշման |
| |
«Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«24» փետրվարի 2009թ. N 89-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ
|
Հ/Հ |
Պաշտոնը |
Հաստիք-
ների թիվը |
Զենքի |
|
ձևը |
քանակը |
տեսակը |
մոդելը |
|
1. |
Ծառայության պետ |
1 |
կարճ ակոսափող |
1 |
ծառայողական |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն
առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել»: |
|
2. |
Ծառայության պետի տեղակալներ |
2 |
կարճ ակոսափող |
2 |
|
3. |
Վարչության պետեր |
3 |
կարճ ակոսափող |
3 |
|
4. |
Օպերատիվ հետախուզության վարչության պետ և անձնակազմ |
15 |
կարճ ակոսափող |
15 |
|
ակոսափող հրազեն |
5 |
Քաղաքացիական |
|
5. |
Քննչական բաժնի անձնակազմ |
3 |
կարճ ակոսափող |
3 |
ծառայողական |
|
6. |
Հարկային տեսչության պետեր |
8 |
կարճ ակոսափող |
8 |
|
7. |
Արտաքին ապրանքա-
շրջանառության հաշվառման և հսկողության տեսչության անձնակազմ |
3 |
կարճ ակոսափող |
3 |
|
Ընդամենը |
35 |
կարճ ակոսափող |
35 |
ծառայողական |
|
ակոսափող հրազեն |
5 |
Քաղաքացիական |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |