ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 դեկտեմբերի 2014թ. |
N 886-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի
N 45 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 21-ի «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 45 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «25000» թիվը փոխարինել «35000» թվով.
2) որոշման 2-րդ կետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.
3) որոշման 3-րդ կետով հաստատված կարգի՝
ա. 1-ին կետում «մասնակիցներին» բառը փոխարինել «մասնակիցներին, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցներին, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիներին, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձանց, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների և ստացած վնասվածքների հետևանքով (այսուհետ՝ վետերան)» բառերով,
բ. 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լիազորագրով, անցած ժամանակահատվածի համար, բնակության վայրը փոխելու դեպքում, ինչպես նաև վետերանի մահվան պատճառով չստացած պատվովճարի վճարումն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով աշխատանքային կենսաթոշակների համար սահմանված կարգով:
7. Պատվովճար ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, պատվովճար վճարելը դադարեցվում և վերսկսվում է, պատվովճարի գումարից պահումներ և բռնագանձում կատարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով աշխատանքային կենսաթոշակների համար սահմանված դեպքերում և կարգով:
Պատվովճար վճարելը դադարեցվում է նաև պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում՝ հաջորդ ամսվա 1-ից:»,
գ. 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |