Համարը 
N 887-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.12.29/21(266)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.12.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի
N 500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2014թ.

N 887-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 15-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 500-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման 2-րդ կետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

2) որոշման թիվ 1 հավելվածում՝

ա. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Տարածքային մարմնի ղեկավարը հաճախորդին բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ հատուկ հաստատություններում խնամք տրամադրելու մասին որոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է համապատասխան հաստատություն՝ հաճախորդի ընդունելությունը կազմակերպելու համար, իսկ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում կամ տնային պայմաններում խնամք տրամադրելու մասին որոշումը՝ համապատասխան կազմակերպություն:»,

բ. ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1.-ին կետ.

«17.1. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ ամսում հաստատություն ընդունված, իսկ համապատասխան կազմակերպությունը՝ տնային պայմաններում խնամք ստացած հաճախորդների մասին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ