ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի
նոյեմբերի 26-ին
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փաստաբանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-223 օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասում «երեսուն տոկոսի չափով՝» բառերը փոխարինել «մինչև երեսուն տոկոսի չափով՝» բառերով:
Հոդված 2. ««Փաստաբանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՕ-38-Ն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «2016 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2017 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2015թ. դեկտեմբերի 4
Ստեփանակերտ
ՀՕ-47-Ն |
|