Համարը 
ՀՕ-53-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.16/22(289)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.11.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2015 թվականի

նոյեմբերի 26-ին

 

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի սեպտեմբերի 27-ի ՀՕ-311 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «ուսանող» և «դրսեկություն (էքստեռնատ)» հասկացություններից հետո լրացնել համապատասխանաբար նոր պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«աշկերտ՝ կրթական ծրագրի հիման վրա արհեստ սովորող անձ, ում ուսումնառությունն իրականացվում է հերթագայությամբ (երկակի ուսուցմամբ) մասնագիտացված կազմակերպությունում (վարպետի վերահսկողության ներքո) և ուսումնական հաստատությունում.».

«հերթագայությամբ (երկակի) ուսուցում` ուսուցման այնպիսի համակարգ, որտեղ ներառված է նաև մասնագիտացված կազմակերպությունում ներգրավված աշկերտի աշխատանքային փորձառությունը.»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ.

 

«Մասնագիտացված կազմակերպությունում ներգրավված աշկերտի հերթագայությամբ (երկակի) ուսուցումն իրագործվում է այդ կազմակերպության, ուսումնական հաստատության և աշկերտի կամ նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) միջև կնքված ժամանակավոր աշխատանքային պայմանագրի համաձայն:»:

 

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. դեկտեմբերի 4

Ստեփանակերտ

ՀՕ-53-Ն