ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“20” օգոստոսի 2002թ. |
N 206 |
ք.Ստեփանակերտ
Առևտրի հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման կարգի մասին
‹‹Առևտրի հարկի մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առևտրի հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ`
ա/ առևտրի հարկ վճարողներն այդպիսին համարվելու ժամանակաշրջանում առևտրի հարկով հարկվող գործունեության մասով կարող են չվարել հաշվապահական հաշվառում.
բ/ բացառապես առևտրի հարկ վճարող հանդիսացող առևտրային կազմակերպությունները հարկային մարմիններ ֆինանսական հաշվետվություններ կարող են չներկայացնել.
գ/ առևտրի հարկ վճարողները վարում են եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք.
դ/ առևտրի հարկ վճարողները վարում են դրամարկղային գրքեր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.
ե/ առևտրի հարկ վճարողները վարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. դեկտեմբերի 26-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին›› թիվ 255 որոշմամբ սահմանված առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր և արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքեր.
(2-րդ կետը փոփ. 24.01.2006 N 28)
3. Առևտրի հարկ վճարողների վրա տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000թ. դեկտեմբերի 26-ի ‹‹Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին›› թիվ 254 որոշման դրույթները:
4. Սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
5. Սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002 թվականի օգոստոսի 20-ի
թիվ 206 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Առևտրի հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը կարգավորում է ‹‹Առևտրի հարկի մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան առևտրի հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հետ կապված հարցերը:
2. Առևտրի հարկ վճարող հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում գործունեության այդ մասով վարում են եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք (այսուհետ` հաշվառման գիրք, էջի ձևը կցվում է):
3. Հաշվառման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո հաշվառման գիրքը ներկայացվում է առևտրի հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին` կնքման: Կնքված և համարակալված հաշվառման գիրքը խիստ հաշվառման փաստաթուղթ է և հերթական համարով հաշվառվում է հարկային մարմնում: Հարկային մարմինը պարտավոր է կնքել և վերադարձնել հաշվառման գիրքը մեկ օրացուցային օրվա ընթացքում:
Հաշվառման գրքի կազմի վրա նշվում է առևտրի հարկ վճարողի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրի հասցեն և գրքի հերթական համարը: Գործունեության վայրի հասցեն առևտրի հարկ վճարողի գտնվելու (բնակության) վայրի հասցեից տարբերվելու դեպքում նշվում է նաև այդ վայրի հասցեն:
4. Առևտրի հարկով հարկվող գործունեության յուրաքանչյուր տեսակի (խանութների, կրպակների, տաղավարների), պահեստների միջոցով վաճառք) համար վարվում է առանձին հաշվառման գիրք:
(4-րդ կետը փոփ. 24.01.2006 N 28)
5. Լրացված ավարտված հաշվառման գրքերը պահվում են առևտրի հարկ վճարողի մոտ` մինչև` այդ գրքում վերջին գրանցման օրվանից սկսած 3 տարին լրանալը:
Հաշվառման գրքի լրանալուց-ավարտվելուց հետո առևտրի հարկ վճարողը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով նոր հաշվառման գիրք է ներկայացնում հարկային մարմին` կնքման և համարակալման համար:
II. Եկամուտների և ծախսերի գրանցման կարգը
6. Հաշվառման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են առևտրի հարկ վճարողի կողմից կատարված ցանկացած տնտեսական գործունեությունը` ժամանակագրական կարգով:
7. Հաշվառման գրքերում կատարվող գրանցումների համար հիմք է հանդիսանում տնտեսական գործառնության կատարման փաստը, որը հիմնավորվում է սկզբնական հաշվառման փաստաթղթերով:
Սկզբնական փաստաթղթերը հաշվառվում են մինչև գործառնության կատարման օրվա վերջը:
Չի թույլատրվում սկզբնական փաստաթղթերում կատարել չծանուցված ուղղումներ: Սխալի ուղղումը պետք է հաստատված լինի տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ և պետք է նշվի ուղղման ամսաթիվը:
8. Հաշվառման գրքում հերթական համարով նշվում են տնտեսական գործառնության կատարման ամիս և ամսաթիվը, բովանդակությունը, սկզբնական փաստաթղթի անվանումն ու հերթական համարը, ինչպես նաև կատարված (հաշվարկված) ուղղակի և ընդհանուր տնտեսական ծախսերն ու հաշվարկված եկամուտները (իրացման շրջանառությունից և այլն):
Առևտրի հարկի հաշվառման առումով`
ուղղակի տնտեսական ծախսեր են համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը.
ընդհանուր տնտեսական ծախսեր են համարվում հարկատուի գործունեության հետ կապված վարչական և ուղղակի տնտեսական ծախսերին չվերաբերվող այլ ծախսերը:
9. Ընդհանուր տնտեսական ծախսերը առևտրի հարկ վճարողների կողմից գրանցվում են հաշվառման գրքում` բացառապես առևտրի հարկով հարկվող գործունեության իրականացման դեպքում: Ընդ որում, առևտրի հարկով հարկվող գործունեության տարբեր տեսակների (խանութների, կրպակների, տաղավարների), պահեստների միջոցով վաճառք) իրականացման դեպքում կատարված ընդհանուր տնտեսական ծախսերը գրանցվում են հաշվառման գրքերից որևէ մեկում` հարկատուի հայեցողությամբ:
(9-րդ կետը փոփ. 24.01.2006 N 28)
10. Մատակարարված ապրանքների (որոնց գծով առաջանում է իրացման շրջանառություն) դիմաց հաշվարկված եկամուտների գրանցումը ներառում է հաշվառման գրքի 2-4-րդ և 7-րդ սյունակների լրացումը: Հաշվարկված այլ եկամուտների (մատակարարված ապրանքների հետ անմիջականորեն կապված մատուցված ծառայությունների) գրանցումը ներառում է հաշվառման գրքի 2-4-րդ և 8-րդ սյունակների լրացումը:
Կատարված (հաշվարկված) ուղղակի ծախսերի գրանցումը ներառում է հաշվառման գրքի 2-5-րդ սյունակների լրացումը: Կատարված (հաշվարկված) ընդհանուր տնտեսական ծախսերի գրանցումը ներառում է 2-4-րդ և 6-րդ սյունակների լրացումը:
Այն տնտեսական գործառնության համար, որի գծով չեն հաշվառվում եկամուտներ և (կամ) ծախսեր, լրացվում են միայն հաշվառման գրքի 2-4-րդ սյունակները, (5-6-րդ սյունակները չեն լրացվում):
11. Հաշվառման գրքում սխալ թույլ տալու դեպքում տողի վրա գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը, և հերթական ազատ տողում կատարվում է ճիշտ գրանցումը` նշելով սխալ գրանցված տողի համարը: Ջնջված տողի կողքին կատարվում է համապատասխան նշագրում սխալ գրառման մասին:
12. Առևտրի հարկ վճարողները հաշվառման տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով կարող են անցկացնել գույքի և պարտավորությունների գույքագրում, որի արդյունքները ներառվում են հաշվառման գրքում:
13. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում, բայց առնվազն հինգ տարի:
III. Պատասխանատվությունը սույն կարգի պահանջների խախտման համար
14. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եկամուտների և ծախսերի հաշվառման գրքեր չունենալու կամ գրքերը խախտումներով վարելու, աշխատանքի իրականացման ժամանակ գրքերը ապրանքների ցուցադրման և անմիջական վաճառքի վայրերում չպահելու դեպքերում հարկային մարմինը կիրառում է ‹‹Հարկերի մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ մասը:
15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում առևտրի հարկ վճարողը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում հաշվառման գրքում և հաշվառման վերաբերող այլ փաստաթղթերում:
Եկամուտների և ծախսերի հաշվառման գրքի էջի
|
NN ը/կ |
Ամիսը, ամսա թիվը |
Գործարքի (գործառնության) բովանդակությունը |
Սկզբնական փաստաթղթի անվանումը և հերթական համարը |
Կատարված (հաշվարկված) ուղղակի ծախսերը (հազ. դրամ) |
Կատարված (հաշվարկված) ընդհանուր տնտեսական ծախսերը (հազ. դրամ) |
Հաշվարկված եկամուտները իրացման շրջանառությունից (հազ. դրամ) |
Հաշվարկված այլ եկամուտներ (հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
11 |
|
|
|
|
|
|
|
|
12 |
|
|
|
|
|
|
|
|
13 |
|
|
|
|
|
|
|
|
14 |
|
|
|
|
|
|
|
|
15 |
|
|
|
|
|
|
|
|
16 |
|
|
|
|
|
|
|
|
17 |
|
|
|
|
|
|
|
|
18 |
|
|
|
|
|
|
|
|
19 |
|
|
|
|
|
|
|
|
20 |
|
|
|
|
|
|
|