Համարը 
N 29-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.02.12/02(269)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.02.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.02.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.12.2021

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
20-Ի N 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2015թ.

N 29-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 556 որոշմամբ հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) IV գլխի 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10-րդ և 11-րդ ենթակետերով.

«10) օրթեզավորման մատուցման ծառայությունների համար բյուջետային ծախսերի հաշվարկը կազմվում է գրանցված 0-18 տարեկան երեխաների և 18 տարեկանից բարձր տարիքի բնակչության խմբերի համար: Այն իր մեջ ներառում է՝ օրթեզավորում (ծնկից վերև, ծնկից ներքև) և կորսետավորում.

11) անգիոգրաֆիայի անցկացման ծառայությունների բյուջետային ծախսերը հաշվարկվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ անհետաձգելի սրտի վիրահատություն (մեկ ոչ դեղապատ ստենտի տեղադրում):».

2) V գլխի 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10-րդ և 11-րդ ենթակետերով.

«10) «Օրթեզավորման մատուցման ծառայություններ» ծրագրի համար կազմակերպության պայմանագրային գումարը որոշվում է նախարարի կողմից՝ օրթեզավորում և կորսետավորում իրականացնող կազմակերպության համար հաստատված հիվանդների թվի և մեկ հիվանդի համար նախատեսված օրթեզավորման կամ կորսետավորման միջինացված գնի արտադրյալով.

11) «Անգիոգրաֆիայի անցկացման ծառայություններ» ծրագրի համար կազմակերպության պայմանագրային գումարը որոշվում է նախարարի կողմից՝ կորոնարոգրաֆիա և ստենտավորում իրականացնող կազմակերպության համար հաստատված հիվանդների թվի և մեկ հիվանդի համար նախատեսված ստենտավորման կամ կորոնարոգրաֆիայի միջինացված գնի արտադրյալով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ