ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի
դեկտեմբերի 21-ին
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը «սննդամթերքի անվտանգություն» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով՝
պիտանիության ժամկետ՝ ժամանակահատված, որի ավարտից հետո սննդամթերքը պիտանի չէ ըստ նշանակության օգտագործման համար.
տեխնոլոգիական գործընթացներ՝ սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով հումքատեսակները ենթարկվում են որոշակի տեխնոլոգիական մշակման.
տեխնոլոգիական սարքավորումներ՝ տեխնոլոգիական գործընթացներ իրագործելու համար համապատասխան սարքավորումներ, որոնք պետք է ապահովեն տվյալ տեխնոլոգիական գործընթացի համար նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների իրականացումը.
տեխնոլոգիական հրահանգ՝ տեխնիկական փաստաթուղթ, որով ամրագրվում են տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը.
գենետիկորեն ձևափոխված մթերք՝ ցանկալի որակական հատկանիշների ստացման կամ ձեռքբերման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերք.
գենետիկորեն ձևափոխված աղբյուրներից պատրաստված մթերք՝ սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկորեն ձևափոխված մթերքի կամ դրա առանձին մասերի օգտագործումից ստացված մթերք.
գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք՝ գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերով գենետիկորեն ձևափոխված կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերք:
Հոդված 2. Օրենքը 3-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ հոդվածով`
|
«Հոդված 31. |
Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները |
Սննդամթերքի արտադրության հետ կապված տեխնոլոգիական գործընթացները պետք է նկարագրվեն տվյալ սննդամթերքի համար նախատեսված տեխնոլոգիական հրահանգներում, որոնք կազմվում և հաստատվում են արտադրողի կողմից:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության սահմանած կարգի համաձայն» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող, վերամշակվող, փաթեթավորվող սննդամթերքը (բացառությամբ արտահանվողի) մակնշվում է հայերենով:».
2) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի մակնիշը հայերենով պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝».
3) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների և հավելումների ցանկը.».
4) «գ» կետը «արտադրության տարեթիվը» բառերից հետո լրացնել «ամիսը, օրը, պահպանման պայմանները, առանձնահատուկ հանձնարարականներ և ցուցումներ դրա պահպանման մասին, եթե այդպիսիք կան,» բառերով.
5) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ) սննդամթերքի օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող պատշաճորեն օգտագործվել (հատկապես տեխնիկական պայմաններով սահմանված բուժիչ, դիետիկ, մանկական սնունդ), առանձնահատուկ հանձնարարականներ դրա օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն՝ դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).».
6) «ե» կետը «տվյալներ արտադրողի մասին» բառերից հետո լրացնել «(,գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը)» բառերով.
7) «թ» կետը ուժը կորցրած ճանաչել.
8) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետ՝
«ժա) «գենետիկորեն ձևափոխված մթերք» կամ «գենետիկորեն ձևափոխված աղբյուրներից պատրաստված մթերք» կամ «գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք» տեղեկատվությունները՝ դրանց առկայության դեպքում:»:
Հոդված 5. Օրենքը 10-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-րդ հոդվածով`
|
«Հոդված 101. |
Սննդամթերքի համապատասխանության հավաստումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը ենթակա է համապատասխանության հավաստման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «սարքավորումների տեխնոլոգիական» բառերը փոխարինել «սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացների» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված սննդամթերքի համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
23 հունվարի 2006թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-254 |
|