Համարը 
N 51-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.02.27/03(270)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.02.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.02.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.12.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2015թ.

N 51-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 18-ի «Սննդամթերքի և սննդային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 509-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) վերնագրում և ամբողջ տեքստում «սննդամթերքի և սննդային հավելումների», «սննդամթերքի կամ սննդային հավելումների» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների», «սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) նախաբանում «կետի» բառը փոխարինել «և «Անասնակերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետերի» բառերով.

3) որոշման հավելվածի՝

ա. երրորդ բաժնի վերնագրում «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ» բառից հետո լրացնել «,ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ» բառերը,

բ. 33-րդ կետում «մարդու» բառից հետո լրացնել «կամ կենդանու» բառերը,

գ. 37-րդ կետի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ցանկի 32-րդ տողում «ժմեխ, շրոտ» բառերը փոխարինել «քուսպ, աղացած քուսպ» բառերով,

դ. 37-րդ կետի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ցանկում 43-րդ տողից հետո լրացնել հետևյալ տողերը.

«
 
 

44.

ԳՕՍՏ 13496.0

Համակցված կերեր, հումք. Նմուշառման մեթոդներ

համակցված կերեր, պրեմիքսներ, սպիտակուցավիտամինային և ամիդովիտամինային հավելումներ, կարբամիդային խտանյութ և հումք` դրանց արտադրության համար` կարբամիդ, կենդանական ծագման ալյուր, ձկնային և ծովային կաթնասուններից և խեցգետնակերպերից ստացվող ալյուր, կերային խմորիչներ, շաքարի արտադրության մնացուկներ, խոտալյուր, վիտամինային կանաչ ալյուր, կերային ալյուր, խաղողի մզուկից ստացված կերային ալյուր, չոր եգիպտացորենային կերեր

45.

ԳՕՍՏ 27262

Բուսական ծագման կերեր. Նմուշառման մեթոդներ

կանաչ կերեր, խոտ, ծղոտ, սիլոս, սենաժ, արհեստական չորացրած կերեր` խոտից

46.

ԳՕՍՏ 20083

Կերային խմորիչներ. Տեխնիկական պայմաններ

կերային խմորիչներ

47.

ԳՕՍՏ 20438

Ջրիմուռներ, ծովային խոտեր և դրանց վերամշակումից ստացված արտադրանք. Ընդունման կանոններ. Որակի գնահատման զգայորոշման մեթոդ. Լաբորատոր փորձաքննության համար նմուշառման մեթոդներ

ջրիմուռներ, ծովային խոտեր և դրանց վերամշակումից ստացված արտադրանք

48.

ԳՕՍՏ 28736

Կերային արմատապտուղներ. Տեխնիկական պայմաններ

կերային, շաքարային և կիսաշաքարային ճակնդեղ, գոնգեղ, գազար և շաղգամ

49.

ԳՕՍՏ 17536

Կենդանական ծագման ալյուր. Տեխնիկական պայմաններ

կենդանական ծագման ալյուրներ՝ նախատեսված համակցված կերերի արտադրության և թռչունների ու անասունների կերակրման համար

50.

ԳՕՍՏ 28189

Ոսկրային կիսաֆաբրիկատ. Տեխնիկական պայմաններ

ոսկրալյուրի կիսաֆաբրիկատ՝ նախատեսված չոր կենդանական կերերի ու համակցված կերերի արտադրության և թռչունների ու անասունների կերակրման համար

»:

 
 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ