Համարը 
N 65-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.02.27/03(270)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.02.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.02.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի
N 319 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2015թ.

N 65-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 319 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի պարունակության սահմանային թույլատրելի նորմատիվները հաստատելու մասին» N 319 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) վերնագրից հանել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի պարունակության սահմանային թույլատրելի» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

3) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված N 2 հավելվածը.

4) որոշման N 1 հավելվածի աղյուսակում`

 

ա. 2-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

  2.

 Ազոտի երկօքսիդ

0.2

0.04

3

», 

 

բ. 128-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 128.1-ին տող.

 « 

128.1.

 Էթանթիոլ

5*10-5

-

3

 »,

գ. 171.1-ին տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 171.2-րդ տող.

 

 « 

171.2.

 Կալցիումի հիդրօքսիդ (հանգած կիր)

0.03

0.01

3

 »,

 

դ. 172-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 172.1-ին և 172.2-րդ տողեր.

 

« 

 172.1.

 Կախված մասնիկներ PM2.5

0.16

0.035

 -

 172.2.

 Կախված մասնիկներ PM10

0.3

0.06

 -

 »,

 

ե. 202-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 202.1-ին տող.

 

 « 

  202.1.

 Մեթիլացետիլեն

3.0

 -

4

», 

զ. 240-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 240.1-ին տող.

 

« 

  240.1.

 Նատրիումի կարբոնատ (կալցինացված սոդա)

0.15

 0.05

3

 
», 

 

է. 243-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 243.1-ին տող.

 

  « 

 243.1.

 Նատրիումի քլորիդ

0.5

0.15

3

 »,

 

ը. 283-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 283.1-ին տող.

 

 « 

 283.1.

 Սկիպիդար

 2

 1

 4

», 

 

թ. 326-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 326.1-ին տող.

 

 «     

 326.1.

 2,4,6- տրիամին-1,3,5-տրիազին

 0.02

 0.01

 2
 
 »,

 

ժ. 350-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 350.1-ին տող.

 

 «     

  350.1.

 Փոշի ալյուրի

 1

  0.4

  4

   
 »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ