ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 575 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 891-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 575 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
ա. 25-րդ տողի «Լեռնավանի» բառը փոխարինել «Խնածախի» բառով,
բ. 32-րդ տողի «Ակնաղբյուրի Վ. Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոցի Ջրաղացների մասնաճյուղ» բառերը հանել,
գ. 43-րդ տողում լրացնել «Մադաթաշենի հիմնական դպրոցի Ջրաղացների մասնաճյուղ» բառերը,
դ. 50-րդ տողում «Ներքին Հոռաթաղի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի Ծաղկաշենի» բառերից հետո լրացնել «Ա. Սարգսյանի անվան» բառերը,
ե. 55-րդ տողում «Կոճողոտի» բառից հետո լրացնել «Ա. Դանիելյանի անվան» բառերը,
զ. 66-րդ տողը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Կուսապատի «Վարուժան Քարյան» միջնակարգ դպրոց»,
է. 68-րդ տողում «Մատաղիսի» բառից հետո լրացնել «ակ.» համառոտագրությունը,
ը. 71-րդ տողում «Նոր Մարաղայի Վ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի» բառերից հետո լրացնել «Նոր» բառը,
թ. 74-րդ տողում «Ծմակահողի» բառից հետո լրացնել «ակ.» համառոտագրությունը,
ժ. 76-րդ տողում «Նոր Կարմիրավանի» բառերից հետո լրացնել «Յ. Գալստյանի անվան» բառերը,
ժա. 90-րդ տողում «Մսմնայի» բառից հետո լրացնել «Հ. Խաչատրյանի անվան» բառերը,
ժբ. 91-րդ տողի «Լ. Առուշանյանի» բառերը փոխարինել «Ա. Սաֆարյանի» բառերով,
ժգ. 93-րդ տողում «Մաճկալաշենի» բառից հետո լրացնել «Ա. Մելքումյանի անվան» բառերը,
ժդ. 127-րդ տողի «հիմնական» բառը փոխարինել «միջնակարգ» բառով,
ժե. 152-րդ տողում «Նոր Գետաշենի» բառերից հետո լրացնել «Վ. Նազարյանի անվան» բառերով,
ժզ. 156-րդ տողում «Նոր Էրքեջի» բառերից հետո լրացնել «Հ. Ջառահյանի անվան» բառերը,
ժէ. 158-րդ տողում «Ծարի» բառից հետո լրացնել «սպարապետ» բառը,
ժը. 159-րդ տողում «Հավսաթաղի» բառից հետո լրացնել «Շ. Սարգսյանի անվան» բառերը,
ժթ. 164-րդ տողում «Քնարավանի» բառից հետո լրացնել «Ք. Հարությունյանի անվան» բառերը,
ի. 196-րդ տողում «Ուռեկանի» բառից հետո լրացնել «Ն. Գույումջյանի անվան» բառերը,
իա. 203-րդ տողի «միջնակարգ» բառը փոխարինել «հիմնական» բառով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 891-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 1-ին ցանկի ՝
ա.12-րդ տողի «Լեռնավանի» բառը փոխարինել «Խնածախի» բառով,
բ. 19-րդ տողի «Ակնաղբյուրի Վ. Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոցի Ջրաղացների մասնաճյուղ» բառերը հանել,
գ. 30-րդ տողում, որպես 3-րդ ենթատող, լրացնել «Մադաթաշենի հիմնական դպրոցի Ջրաղացների մասնաճյուղ» բառերը.
2) 2-րդ ցանկի՝
ա. 5-րդ տողի 2-րդ ենթատողում «Ն.Հոռաթաղի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի Ծաղկաշենի» բառերից հետո լրացնել «Ա. Սարգսյանի անվան» բառերը,
բ. 10-րդ տողում «Կոճողոտի» բառից հետո լրացնել «Ա. Դանիելյանի անվան» բառերը,
գ. 21-րդ տողը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Կուսապատի «Վարուժան Քարյան»միջնակարգ դպրոց»,
դ. 23-րդ տողի 1-ին և 2-րդ ենթատողերում «Մատաղիսի» բառից հետո լրացնել «ակ.» համառոտագրությունը,
ե. 26-րդ տողի 2-րդ ենթատողում «Նոր Մարաղայի Վ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի» բառերից հետո լրացնել «Նոր» բառը,
զ. 29-րդ տողում «Ծմակահողի» բառից հետո լրացնել «ակ.» համառոտագրությունը,
է. 31-րդ տողում «Նոր Կարմիրավանի» բառերից հետո լրացնել «Յ. Գալստյանի անվան» բառերը.
3) 3-րդ ցանկի՝
ա. 9-րդ տողի 2-րդ ենթատողում «Մսմնայի» բառից հետո լրացնել «Հ. Խաչատրյանի անվան» բառերը,
բ. 10-րդ տողի 1-ին և 2-րդ ենթատողերի «Լ. Առուշանյանի» բառը փոխարինել «Ա. Սաֆարյանի» բառով,
գ. 12-րդ տողում «Մաճկալաշենի» բառից հետո լրացնել «Ա. Մելքումյանի անվան» բառերը.
4) 4-րդ ցանկի՝ 11-րդ տողի «հիմնական» բառը փոխարինել «միջնակարգ» բառով.
5) 6-րդ ցանկի՝
ա. 3-րդ տողում «Նոր Գետաշենի» բառերից հետո լրացնել «Վ. Նազարյանի անվան» բառերը,
բ. 7-րդ տողում «Նոր Էրքեջի» բառերից հետո լրացնել «Հ. Ջառահյանի անվան» բառերը,
գ. 9-րդ տողում «Ծարի» բառից հետո լրացնել «սպարապետ» բառը,
դ. 10-րդ տողում «Հավսաթաղի» բառից հետո լրացնել «Շ. Սարգսյանի անվան» բառերը,
ե. 15-րդ տողում «Քնարավանի» բառից հետո լրացնել «Ք. Հարությունյանի անվան» բառերը.
6) 7-րդ ցանկի՝
ա. 30-րդ տողում «Ուռեկանի» բառից հետո լրացնել «Ն. Գույումջյանի անվան» բառերը,
բ. 37-րդ տողում «միջնակարգ» բառը փոխարինել «հիմնական» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |