Համարը 
N 184-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.04.03/06(273)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.03.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի
N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2015թ.

N 184-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26 -րդ ենթակետով.

«26 ) 2015 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ միանվագ դրամական օգնության չափերը՝ համաձայն N 26  հավելվածի».

2) որոշումը լրացնել նոր` N 26  հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը գործում է մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի գործողությունը կասեցվում է։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

                                                                     Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի մարտի 30-ի N 184-Ն որոշման 

 

 

 

                                                           «Հավելված N 26 

Լեռնային Ղարաբաղի

 Հանրապետության կառավարության

2009 թվականի «6» մարտի N 133-Ն որոշման

 

Չ Ա Փ Ե Ր

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ

 

1. 2015 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.

 

1) հաշմանդամ զինծառայողներին՝

10 000 ՀՀ դրամ

2) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝

16 000 ՀՀ դրամ

3) ՀՄՊ (1941-1945թթ.) մարտական գործողությունների մասնակիցներին՝

100 000 ՀՀ դրամ

4) ՀՄՊ հաշմանդամներին հավասարեցված անձանց՝

50 000 ՀՀ դրամ

5) ՀՄՊ մասնակիցներին հավասարեցված անձանց՝

50 000 ՀՀ դրամ

6) ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամներին՝

100 000 ՀՀ դրամ

7) այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝

11 000 ՀՀ դրամ

8) ԽՍՀՄ մեդալակիրներին՝

11 000 ՀՀ դրամ

 

2. Սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված ընտանիքների այն անդամները, որոնք ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով։»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ