ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի
դեկտեմբերի 16-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-102 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «առանձնացված (տարածքային)» բառերը փոխարինել «կառուցվածքային» բառով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
|
«Հոդված 21. |
Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի ղեկավարն է, որի նշանակման և ազատման կարգը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «ռեգիստրի տարածքային» բառերը փոխարինել «ռեգիստրի կառուցվածքային» բառերով:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով.
2) 3-րդ մասի 2-րդ կետում «պետական գրանցման համար վճարի մուծման անդորրագրերը» բառերը փոխարինել «բացառությամբ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ծառայությունների մատուցման գումարը» բառերը փոխարինել «պետական տուրքը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «2-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «տեղեկատվության տրամադրման վճարի մուծման» բառերը փոխարինել «պետական տուրքի» բառերով.
2) 3-րդ և 8-րդ մասերում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:
Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով.
2) 3-րդ մասում «վճարի» բառը փոխարինել «պետական տուրքի» բառերով:
Հոդված 10. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:
Հոդված 11. Օրենքի 44-րդ հոդվածում՝
1) 2-րդ և 7-րդ մասերում «վճար» բառը փոխարինել «պետական տուրք» բառերով.
2) 3-րդ մասում «վճար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով» բառերը փոխարինել «պետական տուրք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով» բառերով:
Հոդված 12. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:
Հոդված 13. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:
Հոդված 14. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասում «առանձնացված (տարածքային)» բառերը փոխարինել «կառուցվածքային» բառով:
Հոդված 15. Օրենքի 60-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով.
2) 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «վճարի անդորրագրերը» բառերը փոխարինել «պետական տուրքի անդորրագիրը» բառերով:
Հոդված 16. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:
Հոդված 17. Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:
Հոդված 18. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:
Հոդված 19. Օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասում «վճարման անդորրագրերը» բառերը փոխարինել «պետական տուրքի անդորրագիրը» բառերով:
Հոդված 20. Օրենքի 70-րդ հոդվածում՝
1) 3-րդ և 5-րդ մասերում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով.
2) 3-րդ մասի 2-րդ կետում «տեղեկատվության տրամադրման վճարի մուծման» բառերը փոխարինել «պետական տուրքի» բառերով.
3) 4-րդ մասում «վճարը» բառը փոխարինել «պետական տուրքը» բառերով:
Հոդված 21. Օրենքի 71-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «վճար» բառը փոխարինել «պետական տուրք» բառերով.
2) 2-րդ մասում «վճարները» բառը փոխարինել «պետական տուրքը» բառերով:
Հոդված 22. Օրենքի 72-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 72. |
Պետական գրանցման համակարգի ֆինանսավորումը |
Պետական գրանցման համակարգը ֆինանսավորվում է պետական բյուջեից՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գնումների մասին», «Գանձապետական համակարգի մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նախատեսված կարգով:»:
Հոդված 23. Օրենքի 73-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 73. |
Պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար գանձվող պետական տուրքի չափերը |
Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայությունների մատուցման համար գանձվող պետական տուրքի չափերը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 24. Օրենքի 74-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը, 3-րդ աշխատանքային օրը և 2-րդ աշխատանքային օրը:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը և 2-րդ աշխատանքային օրը:»:
Հոդված 25. Օրենքի 75-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
|
«Հոդված 75. |
Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման պետական տուրքի մասով առանձնահատկությունները». |
2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2015թ. դեկտեմբերի 25
Ստեփանակերտ
ՀՕ-56-Ն |
|