Համարը 
N 311-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.06.08/10(277)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.05.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
28-Ի N 283 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2015թ.

N 311-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 283 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 283 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 7-րդ կետի՝

ա. 1-ին պարբերությունից հանել «հատուկ կանոնակարգի պայմաններում և (կամ)» բառերը,

բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2-րդ աստիճան՝ կրթության և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ կրթական ծրագրերով և ուսուցման մեթոդներով, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներով, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայությունների միջոցով ուսումնառության կարողություն, առանց որոնց հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն անհնարին է.».

2) 21-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1-ին աստիճան՝ ընդհանուր տիպի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի (տարիքային նորմերին համապատասխան) օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ (բացի ուսուցանող անձնակազմից) ուսումնառության կարողություն.

2-րդ աստիճան՝ կրթության և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ կրթական ծրագրերով և ուսուցման մեթոդներով, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներով, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայությունների միջոցով ուսումնառության կարողություն, առանց որոնց հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն անհնարին է (տարիքային նորմերին համապատասխան).»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ