Համարը 
N 316-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.06.08/10(277)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.05.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2015թ.

N 316-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի մայիսի 26-ի N 316-Ն որոշման

 

Օրինակելի ձև

 

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող __________________________

                                                                                           (կազմակերպության անվանումը)

 

կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ ի դեմս ղեկավարի՝ ռեկտոր (տնօրեն)

___________________________________________________________ մի կողմից, և  

                                             (անունը, հայրանունը, ազգանունը)

 

ասպիրանտուրայի դիմորդ (այսուհետ՝ դիմորդ)`________________________________

                                                                                                          (անունը, հայրանունը, ազգանունը)

 

մյուս կողմից, ովքեր ստորև հիշատակվում են որպես «կողմ» և միասին՝ որպես «կողմեր»,

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։

 

1. Պայմանագրի իրավական հիմքերը

Սույն պայմանագրի իրավական հիմքերն են՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը, «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը,____________________________ կազմակերպության կանոնադրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական այլ ակտեր։

 

2. Պայմանագրի առարկան

Սույն պայմանագրի առարկան կազմակերպությունում ուսումնառության իրականացման պայմաններն են։

 

3. Կողմերի պարտավորությունները և իրավունքները

3.1. Կազմակերպությունը պարտավորվում է`

3.1.1. մրցույթի արդյունքում ընդունված դիմորդին ղեկավարի հրամանով ձևակերպել որպես ասպիրանտ՝ նշելով ասպիրանտուրայում ուսուցման (առկա, հեռակա) և ֆինանսավորման (անվճար, վճարովի) ձևերը,

3.1.2. դիմորդի հրամանագրման օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում՝ սահմանված կարգով հաստատել ատենախոսության թեման և գիտական ղեկավար,

3.1.3. ասպիրանտուրայում ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար՝ սահմանված կարգով հաստատել ասպիրանտի աշխատանքային պլանը,

3.1.4. դիմորդի համար ասպիրանտուրայում ուսումնառության տարիներին ստեղծել գիտակրթական գործընթացն ապահովող անհրաժեշտ բոլոր պայմանները,

3.1.5. առկա ուսուցմամբ դիմորդին տարեկան մեկ անգամ՝ ուսումնական տարվա վերջին տրամադրել երկամսյա արձակուրդ՝ կրթաթոշակի պահպանմամբ,

3.1.6. աշխատանքային պլանին համապատասխան՝ ներկայացված հաշվետվության հիման վրա յուրաքանչյուր տարի ատեստավորել ասպիրանտին,

3.1.7. ուսումնական պլանները կատարած և ամփոփիչ ատեստավորումն անցած ասպիրանտին շնորհել համապատասխան որակավորում և տալ ավարտական փաստաթուղթ:

3.2. Կազմակերպությունն իրավունք ունի՝

3.2.1. ատեստավորում չանցած ասպիրանտին ղեկավարի հրամանով ազատելու ասպիրանտուրայից:

3.3. Դիմորդը պարտավորվում է՝

3.3.1. պահպանել կազմակերպության կանոնադրությունը և ներքին կանոնները,

3.3.2. կազմակերպության գիտական խորհրդի հաստատմանը ներկայացնել ասպիրանտի աշխատանքային պլանը,

3.3.3. ասպիրանտի աշխատանքային պլանին համապատասխան՝ յուրաքանչյուր տարի ներկայացնել հաշվետվություն,

3.3.4. սահմանված կարգով հանձնել որակավորման քննությունները։

3.4. Դիմորդն իրավունք ունի՝

3.4.1. տարեկան մեկ անգամ՝ ուսումնական տարվա վերջին ձևակերպելու երկամսյա արձակուրդ՝ կրթաթոշակի պահպանմամբ,

3.4.2. գիտական հետազոտություններ կատարելիս՝ կազմակերպության աշխատողների հետ հավասարապես օգտվելու գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարանից, գործուղումների իրավունքից, հանրակացարանից։

 

4. Ուսման վարձի չափը և վճարման կարգը

(վճարովի հիմունքներով սովորողների համար)

4.1. Վճարովի հիմունքներով սովորող ասպիրանտի ուսման վարձը սահմանվում է ____________ ՀՀ դրամ։

4.2. Ուսման վարձի չափը սահմանվում է ասպիրանտի ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար։

4.3. Ուսման վարձը վճարվում է կանխիկ կամ փոխանցման կարգով՝ բանկում կազմակերպության բացած հաշվարկային հաշվին։

4.4. Ասպիրանտուրայից ազատվելու դեպքում վճարված ուսման վարձը ենթակա չէ վերադարձման։

 

5. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը և դրա գործողության ժամկետը

Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է ասպիրանտուրայի կրթական ծրագրով նախատեսված ամբողջ ժամանակահատվածի համար՝ բացառությամբ սույն պայմանագրի 6-րդ բաժնում նշված դեպքերի։

 

6. Պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը

6.1. Սույն պայմանագիրը ենթակա է վաղաժամկետ լուծման՝

6.1.1. ասպիրանտի կողմից տարբեր պատճառներով կազմակերպությունում ասպիրանտուրայի գիտակրթական գործընթացի ընդհատման,

6.1.2. ասպիրանտի կողմից աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների չկատարման,

6.1.3. ասպիրանտի կողմից սույն պայմանագրով նախատեսված ֆինանսական պայմանների խախտման,

6.1.4. կազմակերպության կողմից սույն պայմանագրով նախատեսված գիտակրթական գործընթացի չապահովման դեպքերում։

 

7. Եզրափակիչ դրույթներ

7.1. Սույն պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակ ի պահ է հանձնված կողմերին։

7.2. Կողմերի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

8. Կողմերի գտնվելու, բնակության վայրերը, ստորագրությունները և այլ տվյալներ

 

Կ.Տ.

 __________________________________________________________________
                                                 (Պայմանագրի կնքման վայրը)

 

______ _________________ 2015թ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ