Համարը 
N 318-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.06.08/10(277)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.05.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
28-Ի N 724 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2015թ.

N 318-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 724 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության ապահովման կարգը հաստատելու մասին» N 724 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման վերնագրում «ապահովման կարգը» բառերից հետո լրացնել «ԵՎ ԴՐԱ ԳՈՒՄԱՐԱՉԱՓԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ» բառերով.

2) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով`

«1.1 Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության գումարաչափի ձևավորման չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի».

4) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի.

5) որոշման N 1 հավելվածի «5. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ» բաժնի 13-րդ կետից հանել «մեծահասակների, երիտասարդների և պատանիների», իսկ 16-րդ կետից` «ազգային» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի մայիսի 26-ի N 318-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 28-ի թիվ 724 որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԱՉԱՓԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն չափորոշիչները կարգավորում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին տրամադրվող ֆինանսական աջակցության գումարաչափի ձևավորման պայմանները:

 

II. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԱՉԱՓԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Լիազոր մարմնի կողմից ստեղծված փորձագիտական հանձնաժողովը, հիմք ընդունելով բյուջետային տարվան հաջորդող տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գումարաչափը, որոշում է աջակցություն ստացող ֆեդերացիաների ցանկը և նրանց հատկացնում նախատեսված գումար:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավանդական դարձած, մասսայականություն վայելող և օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի ու Հայաստանի Հանրապետության առաջնություններում, միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած ֆեդերացիաներին տրվում է`

1) Օլիմպիական մարզաձևեր

ա. խաղային` մինչև 3 500 000 ՀՀ դրամ,

բ. անհատական` մինչև 2 500 000 ՀՀ դրամ.

2) Ոչ օլիմպիական` մինչև 2 000 000 ՀՀ դրամ:

 

III. ՆՎԱՃԱԾ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

3. Ֆինանսական աջակցություն ստացող ֆեդերացիային, որպես խրախուսում, հատկացվում է նախատեսված գումար` դիմումը ներկայացնելու նախորդ տարվա նվաճած յուրաքանչյուր բարձր արդյունքի համար 100 000 ՀՀ դրամ` օլիմպիական մարզաձևերի, 50 000 ՀՀ դրամ` ոչ օլիմպիական մարզաձևերի համար` կիրառելով միջոցառման գործակիցը` աղյուսակով սահմանված չափերով:

 

Աղյուսակ

 

 

Հ/Հ

 

Միջոցառման անվանումը

Գործակիցը

Խաղային մարզաձևեր

Անհատական

մարզաձևեր

       

1.

Օլիմպիական խաղեր

1-ին տեղ

2-րդ տեղ

3-րդ տեղ

4-րդ տեղ

5-րդ տեղ

6-րդ տեղ

 

 

45

40

35

30

25

20

 

 

25

20

15

13

12

10

2.

Աշխարհի առաջնություն, գավաթի խաղարկություն

1-ին տեղ

2-րդ տեղ

3-րդ տեղ

Երիտասարդներ կամ համաշխարհային ուսանողական խաղեր

1-ին տեղ

2-րդ տեղ

3-րդ տեղ

Պատանիներ

1-ին տեղ

 2-րդ տեղ

 3-րդ տեղ

 

 

18

16

14

 

 

 

11

10

9

 

 

10

9

8

 

 

13

11

9

 

 

 

6

5

4

 

 

5

4

3

3.

Եվրոպայի առաջնություն,

օլիմպիական պատանեկան խաղեր

կամ շախմատի համաշխարհային

օլիմպիադա

1-ին տեղ

2-րդ տեղ

3-րդ տեղ

Երիտասարդներ

1-ին տեղ

2-րդ տեղ

3-րդ տեղ

Պատանիներ

1-ին տեղ

2-րդ տեղ

3-րդ տեղ

 

 

 

 

14

12

10

 

 

10

9

8

 

 

9

8

7

 

 

 

 

9

7

5

 

 

5

4

3

 

 

4

3

2

4.

ՀՀ առաջնություն, գավաթի խաղարկություն

1-ին տեղ

2-րդ տեղ

3-րդ տեղ

 

10

9

8

 

5

4

3

                                                                                                                                                                »:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ