Համարը 
N 327-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.06.08/10(277)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.05.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.10.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
27-Ի N 715-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2015թ.

N 327-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 715-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի հեռահաղորդակցության հանրապետական գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 715-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 7-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի կազմումը և այն իրավասու մարմնի ղեկավարին ներկայացնելը.».

2) 7-րդ կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 8.1-ին, 8.2-րդ և 8.3-րդ ենթակետերով.

«8.1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հաճախականությունների տեխնիկական հսկողությունը.

8.2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված արբանյակային դիրքերի և կից հատկացված ու պլանավորվող հաճախականային շերտերի և կապուղիների միջազգային կոորդինացման և գրանցման աշխատանքների կատարումը.

8.3) միջազգային շտեմարանում նոր հաճախականային հատկացումների վերաբերյալ նյութերի մշակումը, պլանավորումը և համեմատականների անցկացումը` հետագա միջազգային շտեմարանում գրանցման համար:».

3) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի 9-րդ ենթակետը.

4) 18-րդ կետում «ծառայողներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պայմանագրային աշխատողներ» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին հատկացնել 4 082 400 (չորս միլիոն ութսուներկու հազար չորս հարյուր) ՀՀ դրամ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի հեռահաղորդակցության հանրապետական գործակալության գործառույթների իրականացման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ